Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կյանքը հունիսի 7-ից. բանականությունը վերադարձնել իշխանություն. Վահե Հովհաննիսյան Հայ աշխատավորի կարծիքը. Հրայր Կամենդատյան Հայաստանի ազգային շահը ենթադրում է հարատև հայկական պետության կառուցում․ Ավետիք Քերոբյան Հայրենիքը արժեք է, որի համար պետք է ոչինչ չխնայել․ Ցոլակ Ակոպյան Ինչպիսի՞ն է հանրային տրամադրությունների պատկերն ընտրություններից առաջ. Արթուր Միքայելյանը սոցհարցման տվյալներ է ներկայացրել Լոռու մարզի փակվող դպրոցները. ինչպե՞ս կանխել դրանց փակումը․ ՀայաՔվե Իշխանությունն աղավաղում է «ՀայաՔվեի» գաղափարները. Արեգ Սավգուլյան Հայաստանի Հանրապետությունը Ադրբեջանի հետ որևէ բովանդակության մասին չի պայմանավորվել․ Էդմոն Մարուքյան Փաշինյանի խոսքը մեր ժողովրդի մի հատվածի՝ արցախցիների նկատմամբ ատելության և խտրականության դրսևորում էր․ Տիգրան Աբրահամյան Ձեզ անձամբ չեմ ճանաչում, բայց հավատացեք՝ դուք ասացիք այն, ինչ մտածում և զգում են միլիոնավոր հայեր. Արման Աբովյան ՈՒզում եմ այս կինը իմանա, որ իր կողքին եմ, ու շատերս․ Լևոն Քոչարյան Երկրի վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը այսօր հրապարակային կերպով հոգեբանական բռնության ենթարկեց անչափահաս երեխային ու նրա մորը` ՀՀ-ի արժանապատիվ քաղաքացուն․ Մարիաննա Ղահրամանյան
Կապանում գետի վարարում տեղի չի ունեցել, հորդառատ անձրևների հետևանքով փլուզվել է սելավատարի պատնեշըՓաշինյանը սրում է հակաարցախյան հիստերիան «Ուժեղ Հայաստանի» թիմը կրկին Մեղրիում էր. Արթուր ՄիքայելյանՍամվել Կարապետյանը կարող էր ապրել հանգիստ կյանքով, բայց նա կդառնա վարչապետ, որպեսզի հայ ժողովուրդը ունենա հանգիստ կյանք և տնտեսական բարեկեցություն. Ուժեղ Հայաստան ՔԿՀ-ներում 24 մահվան դեպք, որից 8-ը՝ ինքնասպանություն․ ՄԻՊ 2025-ի զեկույցըՔպականները կենաց և մահու կռիվ են տալու սեփական ժողովրդի դեմ Երկաթուղու կոնցեսիան ուզում են հանձնել Ղազախստանին Եթե անվտանգությունը ապահովված չի, մարդիկ արտագաղթում են, ոչ թե հայրենադարձ լինում․ Ռոբերտ Քոչարյան Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօրՀարվարդի նորույթը. արևային սարք, որն ինքնուրույն փոխում է իր գործառույթը ՀՀ նախագահի իշխանությունը տարածվում է Հայաստանի ժողովրդի վրա, պատասխանատվությունը՝ ողջ հայության. Ռոբերտ ՔոչարյանՓաշինյանն այսօր Հայոց պետականության և ինքնիշխանության գլխավոր uպառնալիքն է, ում հեռացնելու պատմական հնարավորությունը հայ ժողովուրդը կունենա հունիսի 7-ի ընտրություններում․ ՀԱԿՄենք եկել ենք խոնարհվելու նահատակների հիշատակին և խոստանալու՝ մենք այլևս երբեք թույլ չենք լինելու. տեսանյութԳյուղատնտեսությունը՝ որպես ազգային անվտանգության գործոն. Առաջարկ Հայաստանին Հայաստանը խնդրում է Վրաստանին տեղափոխել գազատարը2026թ․ ընտրություններ․ պայքար ոչ թե աթոռի, այլ Հայաստանի լինել-չլինելու և պետական կարողության համար. Էդմոն Մարուքյան Եղեգնաձորում տուն է այրվելԱՄՆ-ն ցանկանում է իր վերահսկողության տակ վերցնել «Հյուսիսային հոսք» գազատարը․ ԼավրովԹրամփը կարգադրել է մինչև ապրիլի 6-ը հետաձգել Իրանի էներգետիկ օբյեկտների վրա հարվածներըՄենք չենք օգնում Իրանին հետախուզական տվյալներով․ Լավրով
Մամուլի տեսություն

«Հերթական անգամ ցույց տրվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունվարի 7-ին ադրբեջանական հեռուստաընկերություններին տված հարցազրույցի ժամանակ հերթական սպառնալիքներն է հնչեցրել Հայաստանի Հանրապետության հասցեին: Հիմնական շեշտադրումները մի քանիսն են՝ Հայաստանում «ֆաշիզմը պետք է ոչնչացվի», «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի, «մենք կարող ենք ապրել առանց Խաղաղության պայմանագրի»: Թվում է՝ որևէ նոր բան չի ասվել, բայց սպառնալիքների հերթական չափաբաժինը նաև անհանգստության նոր ալիք կարող է բարձրացնել:

«Հայացք» վերլուծական կենտրոնի տնօրեն Հերմինե Մխիթարյանն ասում է՝ բարդ է արձագանքել հարցին՝ նոր բան ասվե՞ց, թե՞ ոչ: «Ի՞նչ նկատի ունենք նոր բան ասելով: Հերթական անգամ ապացուցվեց, որ գործում է այն տրամաբանությունը, որի մասին խոսում էինք դեռ ամիսներ առաջ: Ադրբեջանը որևէ կերպ որևէ հարցից, որն առաջ է քաշել այս ամբողջ ընթացքում՝ 2020 թ. պատերազմից հետո ժամանակահատվածում, մեկ քայլ անգամ հետ չի գնացել: Շարունակում են նույն օրակարգն առաջ քաշել: Այսօր Բաքուն հնարավոր բոլոր աստիճաններով պահանջներ ու նախապայմաններ է դնում Երևանի նկատմամբ: Այդ տրամաբանությունը ևս հերթական անգամ ապացուցվեց: Ասվեց, որ «Հայաստանը ֆաշիստական պետություն է», Հայաստանում կան ուժեր, որոնց դեմ պետք է Հայաստանի իշխանությունը կամ էլ Ադրբեջանը պայքարի: Այսինքն՝ ահաբեկելու, ուժի սպառնալիքի, հարկադրանքի բոլոր էլեմենտներն առկա էին այս հարցազրույցի մեջ: Իհարկե, հերթական անգամ ցույց տրվեց, որ բոլոր այն նախապայմանները, որոնց մասին խոսում էին, դեռ ակտուալ են, չնայած նրան, որ շատ դեպքերում ասում էին՝ Հայաստանի իշխանությունները փորձում են ցույց տալ, թե հնարավոր է՝ ինչինչ հարցեր մի կողմ դնելով՝ գալ «Խաղաղության պայմանագրի» կնքմանը, պայմանագրի մեջ այնպիսի հարցեր են, որոնք մեզ համար այնքան էլ զգայուն չեն: Հերթական անգամ ցույց տվեց, որ այն ամբողջ ռիսկերը, որոնք տեսնում էինք այս պրոցեսի հետ կապված, առավել քան իրական են»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Մխիթարյանը:

Հավելում է՝ Ալիևի՝ «կարող ենք ապրել առանց Խաղաղության պայմանագրի» ձևակերպումը հերթական ապտակն էր իշխանություններին: «Այստեղ փորձում էին ցույց տալ, որ դա միակ հնարավորությունն է, Ադրբեջանն էլ է պատրաստ դրան: Բայց մյուս կողմը ցույց է տալիս, որ դա իրենց համար բացարձակ կարևոր չէ: Այս հարցում որոշակի անկեղծություն կա, որ գոնե այդ փուլում Ադրբեջանին պայմանագիր պետք չէ, որովհետև իրենց դիմացը կա կողմ, որը պատրաստ է էլի ու էլի զիջել, այսինքն՝ ինչո՞ւ գնալ ու թուղթ ստորագրել, եթե վաղը հնարավոր է ավելի լավ թուղթ ունենալ, մյուս օրը՝ էլ ավելի լավ: Իրենց պետք է իշխանություն, որը պատրաստակամ է ցանկացած՝ իրենց կողմից ասած խնդիր լուծելու: Փաշինյանն իր վերջին հարցազրույցում, որին կանդրադառնանք, արձագանքել է Ալիևի հայտարարություններին և, օրինակ՝ «Զանգեզուրի միջանցքի» մասին դիտարկումների մասով նշել է, որ Հայաստանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Այն, ինչ պահանջում են Անկարան և Բաքուն, որևէ աղերս չունի դրա հետ: «Խաղաղության խաչմերուկն» ինչ-որ իմաստով զիջողականության փաթեթավորումն է: Չգիտենք, թե իրականում ինչ է քննարկվել փակ դռների հետևում, և ինչի արդյունք է այս նախագիծը»,-նշում է մեր զրուցակիցը:

Ամենաշատը քննարկվեց Ալիևի՝ Հայաստանում ֆաշիզմի ոչնչացման հետ կապված դիտարկումը: Սա մեսիջ էր Հայաստանի ֆիզիկական ոչնչացմա՞ն, ինչպես ավելի հաճախ մեկնաբանվում է, թե՞ ազգային գաղափարախոսություն և հենք ունեցող ուժերի: «Ադրբեջանի պարագայում միշտ ու բոլոր հարցերում պետք է աչքի առաջ ունենանք պլան մինիմում-պլան մաքսիմում մոտեցումը, այսինքն՝ հանրայնացնում են թեզ, մոտեցում, որն իր մինիմալ կիրառման, մինիմալ հաջողելու արդյունավետության պայմաններում կունենա մի արդյունք, որն իրենց համար նորից դրական է, և կունենա իր առավելագույնը: Այդ մոտեցումը կիրառելի է եղել բոլոր հարցերում, կիրառելի է եղել Արցախի հետ կապված դեռ մինչև 2020 թվականը, 2020 թվականից հետո էլ կիրառելի է եղել, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի փախստականների» խնդրի հետ կապված, կիրառելի է նաև այսօր: Այս ձևակերպման պարագայում խոսքը Հայաստանում ազգային ուժերի մասին է, որոնք պատրաստ են, պատրաստ են լինելու նաև վաղը Հայաստանի ազգային, պետական շահերը առաջ քաշել բանակցային սեղանի շուրջ: Մի կողմից սա է, և մյուս կողմից ոչ մեկ չի կարող բացառել, և Ադրբեջանն իր ամենօրյա գործունեությամբ դա ցույց է տալիս՝ սկսած իր քարտեզներից տարբեր միջոցառումների ժամանակ, տարբեր խորագրերով անցկացվող միջոցառումներից, որ իրենց նպատակն այդ թվում ամբողջ Հայաստանի Հանրապետությունն է: Շատ հմտորեն կիրառում են այդ գործիքը, հանրայնացնում են մոտեցում, թեզ, որը տարբեր մակարդակներով կարող է կիրառելի լինել և, այսպես, թե այնպես, իր արդյունավետությունն ունենալու է»,-նշում է մեր զրուցակիցը:

Ինչպիսի՞ն պետք է լիներ պաշտոնական Երևանի արձագանքը Ադրբեջանի՝ սպառնալիքներով լի ցանկացած հայտարարության: «Միանշանակ պետք էր արձագանքել նման հայտարարություններին: Բայց ինքնին սխալ է միայն այս փուլից արձագանքելու խնդիր դնելը. սրանից առաջ բազմաթիվ հայտարարությունների, ակցիաների պիտի արձագանքեին: Այդ արձագանքը պետք է հիմնված լիներ նախ և առաջ Հայաստանի կարմիր գծերի վրա: Անգամ շահերն էլ մի կողմ թողնենք, այստեղ ուղղակիորեն հարված է հասցվում երկրի սուբյեկտայնությանը, ինքնիշխանությանը: Այս ուժը իշխանության գալուց ի վեր դրոշակ էր սարքել ինքնիշխանության թեման, այսօր տրորում են այդ ինքնիշխանությունը և որևէ բառ, ըստ էության, չի հնչում: Որևէ սուվերեն իշխանություն չի կարող և չէր կարող տեսականորեն էլ լռել մի պարագայում, երբ դիմացի՝ թշնամաբար տրամադրված կողմն ուղիղ հարկադրանքի կիրառման է անցնում: Այստեղ բացահայտ կա կողմ, որը թելադրում է, և կողմ, որը ոչինչ չանելով՝ փորձում է իրականացնել և սեփական հանրությանը մատուցել դա՝ որպես հնարավոր առավելագույնը: Նման սպառնալիքներին, հայտարարություններին պատասխանելը շատ կարևոր է»,-ընդգծում է նա:

Իշխանությունը՝ ի դեմս Փաշինյանի, արձագանքել է Ալիևի սպառնալիքներին: Նա իր հարցազրույցում կարծիք է հայտնել՝ իր հայտարարություններով «Բաքուն փորձում է տարածաշրջանում էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել»: «Այս մասին հաճախ չենք խոսում, բայց սա կարծես ճշմարտության պես է: Վերջին օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրություններում նշվում է, որ իբր սահմանային խախտումներ կան: Այս հայտարարությունները չեն բացառում և ավելի տեսանելի են դարձնում այդ հնարավորությունները: Փաշինյանը ևս խոսում է այդ մասին, դրա մեջ կա ճշմարտության հատիկ, դա բոլորն են տեսնում և հասկանում: Որևէ վայրկյան ու րոպե չի դադարել վտանգը, որ Ադրբեջանը նորից կդիմի ռազմական ագրեսիայի, միակ խնդիրը ձևավորված միջավայրն է, որը կարող է կաշկանդել և հակառակը՝ հնարավորություններ ստեղծել դրա համար: Մի կողմից ասում են, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, սա կարող է հնարավոր գործողությունների լեգիտիմացման ճանապարհը լինել, մյուս կողմից՝ ասում են, որ պատրաստ ենք խաղաղության, ամեն ինչ անում ենք և անելու ենք խաղաղության հասնելու համար, մեր մոտեցումն ու քաղաքականությունը սա է: Մեր հանրության ներսում ստեղծել են միջավայր՝ պատերազմ բառը հավասարեցնելով պարտությանը: Այս արձագանքով տալիս են մեսիջ, որ հնարավոր է պատերազմ, և հաջորդ քայլը լինելու է, որ այդ հնարավոր պատերազմից խուսափելու համար պետք է գնանք զիջումների: Երկու ճանապարհ է ցույց տրվում՝ կա՛մ ունենալու ենք ռազմական գործողություններ, որի արդյունքը, ըստ իշխանությունների, արդեն իսկ որոշված է (մեկ անգամ չէ, որ խոսել են այդ մասին), կա՛մ պետք է գնանք նոր զիջումների: Սա հերթական զիջումները նախապատրաստելու քաղաքականությունն ու մոտեցումն է իշխանությունների կողմից: Նշում էի, որ իշխանությունները նորմալ պետության պարագայում պետք է ադեկվատ արձագանքեն, բայց խոսքը նման արձագանքի մասին չէ: Դիմացի կողմն ուժի սպառնալիք է կիրառում, ուղիղ հարկադրանքի քաղաքականություն է իրականացնում, դրա պատասխանը չպետք է լինի, որ ամեն գնով պատրաստ ենք խաղաղության և զուտ փաստերի արձանագրում, որ Ադրբեջանը կարող է հարձակվել: Փաշինյանի հարցազրույցը որևէ կերպ չպատասխանեց Հայաստանին ուղղված սպառնալիքներին: Այն հերթական անգամ իրենց մոտեցման ձևակերպումն էր, որ ամեն գնով պատրաստ են խաղաղության գնալ, ընդամենն այնտեղից պետք է գինը նշեն, և զիջումների գնալու են, ինչպես և հերթական անգամ ահաբեկել սեփական հանրությանը, որ Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի: Այո, Ադրբեջանը պատրաստվում է պատերազմի, բայց Հայաստանի իշխանությունների խնդիրը ոչ թե այդ փաստն արձանագրելը, այլ դրա դեմ գործողություններ իրականացնելն է՝ քարոզչական, տեղեկատվական, ռազմական և դիվանագիտական դաշտերում: Վերջին երկուսը կարող են տեսանելի չլինել, բայց առաջին երկուսում պետք է տեսնեինք հստակ քայլեր, մինչդեռ կարող ենք փաստել, որ իշխանությունները ոչինչ չեն անում»,-եզրափակում է Հերմինե Մխիթարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում