Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Գրոսմայստեր Էմին Օհանյանը՝ «Atyrau Open 2026» շախմատի միջազգային մրցաշարի հաղթողՊայմանագրային զինծառայող Սերգեյ Հովհաննիսյանը նույնպես ազատվել է աշխատանքից իր հոր՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությանը միանալու պատճառով. Անդրանիկ ԳևորգյանՀոկտեմբերի 21/22-ին մի շարք հասցեներում գազանջատումներ են սպասվումՔրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակում
Քաղաքականություն

Անհրաժեշտ է միասնական ջանքերով հեռացնել իշխող կապիտուլյացիոն վարչախմբին․ ՀայաՔվե

Բաքվի բռնապետ Ալիևը հունվարի 7-ին արած իր հայտարարություններով փաստացի հրաժարվեց Հայաստանի հետ խաղաղության գործընթացից, Հայաստանն ու հայ ժողովրդին անվանեց ֆաշիստ և, հերթական անգամ ոտնահարելով միջազգային իրավունքի հիմնարար սկզբունքները, ուժի գործադրման սպառնալիքով մի շարք անընդունելի պահանջներ ներկայացրեց Հայաստանին․
 
• Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքները հանձնել Ադրբեջանին` Նախիջևանի հետ ցամաքային կապ ապահովելու համար,
• վերացնել Հայաստանում գործող ազգային ուժերը և իրականացնել հայ ժողովրդի ազգային ինքնության չեղարկմանն ուղղված արմատական գործողություններ,

• կազմաքանդել ՀՀ զինված ուժերի առկա համակարգը և զինաթափել բանակը,
 
• Հայաստանի Հանրապետության անունից պաշտոնապես ճանաչել «Արևմտյան Ադրբեջանի համայնք» արհեստածին կազմավորումը և բանակցել դրա «ներկայացուցիչների» հետ։

Այս պահանջների կատարումը հավասարազոր է փուլային ճանապարհով հայոց պետականության կազմաքանդմանը և հայ ժողովրդի նոր ցեղասպանությանը։ Ցավոք, երկրում գործող կապիտուլյացիոն վարչախմբի պարագլուխ Նիկոլ Փաշինյանն իր արձագանքներում Բաքվի բռնապետին տվեց ակնհայտորեն համաձայնեցված հետևյալ ուղերձները․

• ընդունելի համարեց Հայաստանին ֆաշիզմի մեջ մեղադրելը՝ պատրաստակամություն հայտնելով Բաքվի հետ քննարկելու Հայաստանի «դենացիֆիկացիային» տանող միջոցառումները,

• հղում անելով սահմանազատման 2024 թվականի «դրական փորձին»՝ Բաքվին հրավիրեց ներկայացնելու տարածքային նոր պահանջներ և հանձն առավ բավարարելու դրանք,
 
• հայտարարելով, որ Հայաստանի Հանրապետությունից օկուպացված ավելի քան 200 քառ․ կմ տարածքները ռազմական ճանապարհով ետ բերելու խնդիր չի դնում՝ ուղերձ հղեց Բաքվին գրավելու նոր տարածքներ։

Հայաստանի գործող վարչախմբի պետականակործան այս քաղաքականությունը հայ ժողովրդի համար հղի է աղետալի նոր հետևանքներով։

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը, հետևողական պայքար մղելով վարչախմբի ազգակործան քաղաքականության դեմ, անհրաժեշտ է համարում այս փուլում ազգային բոլոր ուժերի և անհատների միավորումը հետևյալ օրակարգի շուրջ․

• միասնական ջանքերով հեռացնել Հայաստանում գործող կապիտուլյացիոն վարչախումբը և ձևավորել նոր, ներկայացուցչական և կոմպետենտ ազգային իշխանություն,

• սկսել ակտիվ երկխոսություն համաշխարհային ու տարածաշրջանային ուժային կենտրոնների, ինչպես նաև Սփյուռքի հիմնական կառույցների հետ՝ ամրապնդելու անվտանգության տարածաշրջանային համակարգը և բացառելու ռազմական գործողությունների վերսկսումը,

• վերադարձնել Արցախի հարցը հայ-ադրբեջանական բանակցությունների օրակարգ և հետողականորեն հետամուտ լինել Արցախի վերադարձի և ինքնորոշման իրավունքի իրացմանը․
 
• երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով անհապաղ ծավալել աշխատանքներ բազմաշերտ պաշտպանական բնագծեր կառուցելու, փորձառու զինծառայողներին Զինված ուժերում ներգրավելու, ակտիվ պահեստազոր ձևավորելու, քաղաքացիական պաշտպանության համակարգեր ներդնելու ուղղություններով։
 
«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհուրդ