Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել Թրամփի հետ. Կրեմլ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Նման շփումների կազմակերպումը պահանջում է Վաշինգտոնի ցանկությունը և քաղաքական կամքը, ճեպազրույցում մեկնաբանել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Պուտինի հետ հանդիպելու ծրագրերի մասին Թրամփի հայտարարությունները։ Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը:
«Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է, որ բաց է միջազգային առաջնորդների, այդ թվում՝ ԱՄՆ նախագահի և Դոնալդ Թրամփի հետ շփումների համար: Դրա համար ոչ մի նախապայման չի պահանջվում: Պետք է փոխադարձ ցանկություն և քաղաքական կամք՝ երկխոսություն վարելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու համար», - հիշեցրել է Կրեմլի ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ այսօր ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ, կողմերը նման հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում:
«Պուտինը ցանկանում է հանդիպել, և մենք դա կազմակերպում ենք»,- ասել է Թրամփը լրագրողներին։
Պատասխանելով իր, Պուտինի և Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի եռակողմ հանդիպման հնարավորության մասին հարցին՝ Թրամփը պատասխանել է, որ դա կորոշվի ավելի ուշ։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»