Պատրաստվում են Մինսկի խմբի լուծարմանը. ո՞ւմ պահանջն է կատարում Փաշինյանը
Նիկոլ Փաշինյանը նախօրեին Ադրբեջանին առաջարկների փաթեթ էր հրապարակել, ամենավերջում նշելով ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու հնարավորության մասին։ Կանխատեսել էինք, որ այդ փաթեթը հրապարակվում է բացառապես Ալիևի քմահաճույքներն իրականացնելու, առաջին հերթին հենց ՄԽ-ն ցրելու նպատակով։ Առողջ տրամաբանությունը հուշում էր, որ բոլոր այդ առաջարկների ընդունումից և կատարումից հետո միայն հնարավոր կլինի խոսել ՄԽ-ն ցրելու մասին։ Ինչպես և սովորաբար լինում է Փաշինյանի պարագայում, շաբաթն ավելի շուտ եկավ ուրբաթից։
Վարչապետի մամուլի խոսնակը ծավալուն պարզաբանում է տարածել՝ նշելով, որ Հայաստանի Հանրապետությունը դիտարկում է ՄԽ-ն լուծարելու հարցով ԵԱՀԿ դիմելու հնարավորությունը: Նազելի Բաղդասարյանը, բնականաբար, Փաշինյանի հրահանգով, հիշեցրել է անցած տարվա դեկտեմբերին իր վերադասի տված հարցազրույցը, որտեղ Փաշինյանը կառուցողական էր համարել ՄԽ-ն ցրելու հնարավորությունը։ «Մենք հասկանում ենք այն դիրքորոշումը, որ եթե չկա կոնֆլիկտ, ինչ իմաստ ունի կոնֆլիկտի կարգավորմամբ զբաղվող ձևաչափի գոյությունը: Բայց մենք նաև ուզում ենք համոզվել, որ հենց այս նույն տրամաբանությամբ է հարցին մոտենում Ադրբեջանը, և նրա մղումը, ասենք, օրինակ այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» խոսույթի զարգացմամբ Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ագրեսիվ քաղաքականություն իրագործելը չէ»,- նշել էր Փաշինյանը:
Փաստացի, այս շտապողականությունը վկայում է՝ Նիկոլ Փաշինյանն Ալիևի հրահանգով շտապում է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբը, իսկ դրա թիվ մեկ շահառուն հենց Բաքուն է։ Որևէ այլ բացատրություն ՀՀ գործող իշխանությունների պահվածքում չկա, և սա ապացուցում է նրանց խամաճիկ լինելու փաստը։
Ալլա Համբարձումյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...