ԵԱՏՄ-ից հեռանալու սպառնալիքը լրջորեն ահաբեկել է Փաշինյանին, բայց հետդարձ չեն անի
Նիկոլ Փաշինյանը նախօրեին Իջևանում է հավաքել գործադիր ու օրենսդիր իշխանության ներկայացուցիչների, հիմնականում պատասխանատու տնտեսական բլոկի համար, քննարկելու Ռուսաստանից հնչող սպառնալիքները։
Եվրամիությանը ՀՀ անդամակցության նախագիծը խորհրդարան ուղարկելուց հետո ԵԱՏՄ-ից հստակ ակնարկում են, որ ԵՄ-ն ու ԵԱՏՄ-ն հակոտնյա են, Հայաստանին չի հաջողվի միաժամանակ թռվռալ երկու պարանի վրա։ Փաշինյանն էլ նախագահ Խաչատուրյանին, փոխվարչապետներին, նախարարներին, ԱԺ համապատասխան հանձնաժողովների ղեկավարներին հավաքել է՝ հասկանալու, թե ինչ է սպասվում հեռանկարում։
ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, միայն փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն է հստակ արտահայտվել ԵԱՏՄ-ն չլքելու, ՌԴ և այլ գործընկերների հետ հարաբերությունները կարգավորելու անհրաժեշտության վերաբերյալ, նկատել, որ ԵԱՏՄ-ից ՀՀ հեռացումը տնտեսական ծանրագույն հետևանքներ է ունենալու Հայաստանի համար։
Փաշինյանն ասել է, թե հետդարձի տարբերակ չկա, արևմտյան հովանավորները սկզբունքային դիրքորոշում ունեն, որ պետք է կտրեն ՀՀ-ՌԴ պորտալարը, ինքն էլ նախընտրում է կատարել այդ պահանջը, իսկ այլընտրանքն իշխանության կորուստն է։ Քննարկել են, թե ինչ կարող են անել՝ խնդիրները մեղմելու համար, և կրկին հանգել պետական պարտքն ավելացնելու մտքին։ Առաջիկայում, երբ ՌԴ-ից սկսեն ավելի կոշտ միջոցներ ձեռնարկել, ՀՀ իշխանությունը ստիպված է լինելու նորից վարկեր վերցնել միջազգային կառույցներից, առնվազն մինչև խորհրդարանական ընտրություններ զսպել հնարավոր խռովությունները։
Անի Մանուկյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...