ՀՀ շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. Զախարովա
Հայաստանի շահերն ու հայ ժողովուրդը ԵՄ-ին առհասարակ չեն հետաքրքրում. ՀՀ-ում ԵՄ դիտորդներն իրականացնում են հակառուսական, հակաադրբեջանական, հակաիրանական առաքելություն. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցչի Մարիա Զախարովան:
Նրա խոսքով՝ Մոսկվան բացասաբար է վերաբերվում ԵՄ առաքելությունը Հայաստանում, առավել ևս, որ դրան միանում են նաև ՆԱՏՕ-ի երկրները։
«Միանգամայն ակնհայտ է, որ սա աշխարհաքաղաքական նախագիծ է՝ տարածաշրջանում հավաքական Արևմուտքի դիրքն ամրապնդելու համար: Դրա նպատակները մենք լավ հասկանում ենք՝ ապակայունացնել իրավիճակը և օգտագործել այն Հարավային Կովկասի տարածաշրջանի ժողովուրդների դեմ»,- ասել է նա։
Զախարովայի խոսքով՝ ԵՄ առաքելությունն օտար մարմին է Հարավային Կովկասի համար, և տարածաշրջանի առջև ծառացած բոլոր հրատապ խնդիրները պետք է լուծվեն հավաքական ջանքերի միջոցով՝ առանց արտաքին միջամտության։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...