Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Հոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտից
Քաղաքականություն

Պապիկյանը փորձում է հանգստացնել հանրությանը

Հայաստանի գործող իշխանությունները, ՀՀ-ԱՄՆ փաստաթուղթը ներկայացնելով որպես բոլոր խնդիրների «բալասան», այժմ էլ խնդիր են դրել իրենց առջև հանգստացնել հանրությանը, համոզել, որ իրավիճակն առաջնագծում հանդարտ է, Ադրբեջանն էլ էսկալացիա սկսելու իրական մտադրություն չունի։

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը երեկ մամուլի ասուլիս է տվել, հարցին, թե որքանով է Սյունիքը պաշտպանված համարում՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանի ղեկավարը նախորդ շաբաթ կրկին «Զանգեզուրի միջանցքի» մասին խոսեց։ Իլհամ Ալիևը պնդել էր, թե «Զանգեզուրի միջանցքը» պետք է բացվի և կբացվի, պատասխանել է. «Հռետորաբանությունը հռետորաբանություն, բայց ցանկացած ագրեսիայի համար պետք են հիմքեր։ Ես՝ որպես պաշտպանության նախարար, չեմ տեսնում, որ կան հիմքեր, որ տարածաշրջանը էսկալացվի, որովհետև յուրաքանչյուր պրոբլեմի մասով Հայաստանն ունի առաջարկներ և լուծումներ»։ Իսկ արդյոք մինչև այս պահն Ադրբեջանն ունեցե՞լ է հիմքեր, որ ՀՀ տարածքներ է օկուպացրել. Սուրեն Պապիկյանն արձագանքեց, թե չի ցանկանում խոսել այն մասին, թե նախկինում ինչ է եղել, այլ՝ թե ինչպես է պատկերացնում խաղաղությունը տարածաշրջանում։

Ըստ նրա՝ չնայած տարածաշրջանը «հեշտ ժամանակներ չի ապրում», բայց առկա խնդիրները բանակցություններով լուծելու հնարավորություն կա։ Ռազմական էսկալացիան կանխելու համար ՀՀ իշխանություններն առնվազն այս պահին պատրաստ են ցանկացած զիջման, ընդհուպ ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանցիներին չհանելուն։ Հասկանում են, որ ևս մեկ էսկալացիա Հայաստանն ի վիճակի չէ տանել։ Միևնույն ժամանակ, թշնամու ախորժակը զսպելու միակ գործոնը բանակի վերազինումն ու սահմանների ամրապնդումն է, այլ ոչ թե տարբեր փաստաթղթերը, որոնք որևէ երաշխիք չեն կարող տրամադրել։ Թե որքանով է ԱՄՆ նոր վարչակազմը լուրջ վերաբերվելու ստորագրված փաստաթղթին, կրկին երաշխիք չկա։ Մինչդեռ, Թրամփը հայտնի է նախորդ վարչակազմի հին ստորագրությունները դեն շպրտելու իր սովորությամբ։

Թինա Այվազյան