Ի՞նչ խորհուրդ են ստեղծում Արշակ Կարապետյանը, Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանն ու Ալբերտ Բազեյանը. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Մեր ունեցած տեղեկություններով, Հայաստանում նախատեսվում է հասարակական-քաղաքական նոր միավորի ստեղծում: «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, ՀՀ պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը, Հայ առաքելական եկեղեցու Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը և ԱԺ նախկին փոխնախագահ, Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը ստեղծում են «Համահայկական միասնության խորհուրդ»։
Համապատասխան հայտարարության մեջ նշվում են նման միավորի ստեղծման դրդապատճառները: Ի մասնավորի, հիմնական մոտիվացիան անվտանգային ռիսկերին դիմակայելու, Հայաստանի պետականությունը փրկելու, պահպանելու շուրջ ջանքերի համախմբման անհրաժեշտությունն է: «Համահայկական միասնության խորհուրդը» շեշտադրելու է Ազգ-Բանակ-Եկեղեցի եռամիասնության գաղափարը:
Ըստ թերթի տեղեկությունների, տարբեր հասարակական-քաղաքական ուժեր, անհատ գործիչներ ևս առաջիկայում միանալու են այդ «Խորհրդին», սակայն մեզ հայտնի են միայն նախաձեռնողների՝ Արշակ Կարապետյանի, Միքայել արքեպիսկոպոսի ու Ալբերտ Բազեյանի անունները: Մյուսների մասին տեղեկություն ունենալու դեպքում առաջիկայում կհրապարակենք:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...