Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բնության հանդեպ հոգատար վերաբերմունքը սկսել ենք մեզնից. Team-ն արժանացել է ISO 14001:2015 հավաստագրի 18 արդարների գործով գալիք դատական նիստին քննարկվելիք կարևոր հարցը՝ արդյո՞ք կփոխվի Բագրատ Սրբազանի խափանման միջոցը Ucom-ը հայտարարում է ածխածնային հետքի կառավարման ծրագրի մեկնարկի մասին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցում տնտեսական առումով հնարավորությունների մասին դեռ խոսք անգամ լինել չի կարող․ Նաիրի Սարգսյան (տեսանյութ) Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու
Ուկրաինան առաջարկել է ՌԴ-ի հետ բանակցություններն անցկացնել ԹուրքիայումԻրանը երկու նավ է կալանել՝ նավագնացության կանոնները խախտելու համարՄեր մարզիկների հաղթանակները շարունակվում են՝ հայ ժողովրդին կրկին փոխանցելով հաղթական ոգի ու ազգային հպարտություն․ Գագիկ ԾառուկյանԽաղաղության համաձայնագրի ստորագրումը կարևոր իրադարձություն կլինի ամբողջ աշխարհի համարԻնձ գրում են, որ վախենում ենք տարածենք ձեր տեսանյութերը, բայց ձեզ ենք ընտրելու. Էդմոն ՄարուքյանԱյսօր մենք կատարեցինք փոփոխությունների ճանապարհի առաջին պաշտոնական քայլը՝ հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանի հետ․ Ուժեղ ՀայաստանԱրդարադատություն, թե հովանավորչություն․ Ի՞նչ է իրականում կատարվում մանկավարժական համալսարանումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը պաշտոնական այց է կատարել ԹուրքիաՆախընտրական շրջանի հետ կապ չունի, 2 տարով են տեղակայվելու. Բաղդասարյանը՝ ԵՄ 2-րդ առաքելության մասինԲյուրեղավանում մեծ թվով բնակիչներ «սրտխառնոց, փսխում, ջերմության բարձրացում» ախտորոշմամբ դիմել են ԲԿՆիկոլ Փաշինյանն այն չէ, ինչ պնդում է․Սամվել Կարապետյանի որդին դիմել է ՄակրոնինՀարավկովկասյան երկաթուղու նոր սեփականատերերը բազմաթիվ ծախսերի կբախվեն կոնցեսիան գնելիս․ ՌԴ ԱԽԵրկիր մոլորակի միջազգային օրը․ Idram&IDBankԿԸՀ-ն ստացել է օգտահաշվի անվան փոփոխության դիմումը․ դաշինքի օգտահաշվի անվանումն է՝ «Ուժեղ Հայաստան»Բացահայտում. որ ազգին է իրավունք տրվել Հայաստանում պետգույք գնել․ Նարեկ Կարապետյան«Նոր գործընկեր» վարկի նկատմամբ պահանջարկը ՎՏԲ-Հայաստան Բանկի հաճախորդների շրջանում շարունակում է աճել Իսակովն ասֆալտապատեցին ու լճակ բացեցին. Մեսրոպ Մանուկյանը տեսանյութ է հրապարակելԻսրայելը hարվածել է Լիբանանի բնակավայրերից մեկին. կա մեկ զnhԻ՞նչը ստիպեց Հայաստանի ԱԳՆ-ին՝ այդպես ջերմագին շնորհավորել Իսրայելին անկախության օրվա առթիվ. Վահե ՀովհաննիսյանՀիմնանորոգվում է Արարատի մարզով անցնող Ներքին Չարբախ-Դարակերտ-Դաշտավան ճանապարհի մի հատվածը
Քաղաքականություն

Ձայնները տաք տեղից են դուրս գալիս.... «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դատելով իր իսկ պահվածքից՝ Նիկոլ Փաշինյանը լրիվ հեքիաթային դերի մեջ է մտել: Երևի շուտով Ֆեյսբուքում կգրի, թե՝ սարերը դաշտերից պիտի բարձր լինեն: Անկասկած, այդ գրառման ներքո կհայտնվեն «ակո՜ւնք իմաստության»-ի կարգի մեկնաբանություններ:

Դառը կատակը՝ դառը կատակ, բայց իրականությունը դրանից այնքան էլ չի տարբերվում: Տեսեք, գրեթե օր չի անցնում, որ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքներում մի «դարակազմիկ» մտքափայլատակում չունենա: Մի օր էթիկայից է «փիլիսոփայում», մյուս օրը՝ հերոսության, հետո անցավ ավելի «հողեղեն» թեմաների՝ աղքատություն, աշխատանք, լավ ապրել ու էլի նման բաներ:

Իբր փիլիսոփայում է, էլի: Մեր մեծերը նմաններին բնորոշում էին որպես «ծակ փիլիսոփա»: Դե, փաշինյանական մտքերն էլ համապատասխան են: Օրինակ՝ լավ ապրելու համար պետք է աշխատել: Տես, է, ախր ո՞ւմ մտքով կանցներ: Մի խոսքով, Փաշինյանը, որ կարծում է, թե պարտությունն արդեն լրիվ հաղթանակի ու հպարտության ներքո «նաղդել» է, դրանից ոգևորված՝ պարզունակ, տրիվիալ արտահայտություններն ու բառակապակցություններն էլ որպես «փիլիսոփայություն» է երևի կամենում սաղացնել (իրացնել):

Բայց եթե նրա ասածների հնչերանգին ու բովանդակությանն ուշադրություն դարձնենք, օրինակ՝ երբ խոսում է աղքատության, դրա պատճառների, իբր՝ անբանության ու ծուլության ակնարկներով ու այդպես շարունակ, ապա այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ Փաշինյանը միտումնավոր ծաղրում է ժողովրդին, հատկապես իր՝ այսպես ասած՝ ընտրազանգվածին:

Հիմա Փաշինյանն ասում է. մի՞թե մենք ենք պատասխանատու, եթե մարդը չի ուզում աշխատել: Իբր, ինքն ու իր կառավարությունն ամեն ինչ արել են, որ մարդիկ ոչ միայն ցանկանան, այլև հնարավորություն ունենան աշխատելու, հիմա դեռ մի բան էլ մուննաթ է գալիս: Ու սա այն Փաշինյանն է, որ նաև սոցիալապես անապահով մարդկանց հույզերն ու զգացմունքները չարաշահելով, ավելի ճիշտ՝ գողանալով, նրանց ուսերի վրա եկավ իշխանության, որից անմիջապես հետո հայտարարեց, թե՝ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է», այսինքն՝ իրենից էլ բան չուզեք, էլի, ինքն արդեն կուշտ է և հարուստ, բնականաբար, աղքատներին մանր է բրդելու, նրանց ականջներից էլ արիշտա է կախելու:

Չէ, բայց իսկապես. «լավ ապրելու» քարոզի պահով Փաշինյանը գործնականում ձեռք է առնում, ծաղրում է ժողովրդին: Թե բա՝ պիտի աշխատել, որ լավ ապրես:

Փաշինյանի իշխանավարման պայմաններում Հայաստանում մեծամասնությունն աշխատում է, ընդ որում՝ հաճախ նորմայից անհամեմատ «երկարօրյա», որ պարզապես ապրի: Հազիվհազ ծայրը ծայրին հասցնելով:

Ավելին, եթե Փաշինյանն է երկրի ղեկավարը, ոչ ոք չի կարող վստահ լինել, որ հաջորդ օրը քնելու և լուսացնելու է իր գյուղում, քաղաքում, տանը: Շատ հնարավոր է, որ քնեք ձեր գյուղում, իսկ առավոտյան Ֆեյսբուքից տեղեկանաք, որ բնակավայրը, ձեր տնով ու մահճակալով հանդերձ, արդեն սահմանազատված-հանձնված է թշնամուն:

Մյուս կողմից՝ ախր, ո՞վ է խոսում աշխատանքի մասին ու նման քարոզներ անում: Իսկ խոսողը Նիկոլ Փաշինյանն է. ղեկավարը մի խմբի, որ կոչվում է քպական վերնախավ, որը չի աշխատում, որը երկրի ու ժողովրդի համար պրոբլեմներից բացի ուրիշ ոչինչ չի ստեղծում, բայց որը ոչ միայն աշխատողների հարկերի ու կյանքերի հաշվին է ապրում, այլև ճոխ ու պարգևավճարյալ է ապրում:

Հնարավոր է՝ նաև այդ վիճակից են գալիս այս օրերին մեր հողեղեն կյանքում ընդգծվող որոշակի երևույթները: Տեսեք, այնպիսի տպավորություն է, որ Փաշինյանն ու նրա գլխավորած ՔՊն ամբողջովին այլասերվել են իշխանությամբ, ընդհանրապես կտրվել են իրականությունից ու կորցրել են իրական մարդկանց ու կյանքի հետ կապը: Չնայած՝ ինչո՞ւ տպավորություն, հենց այդպես էլ կա: Ընդ որում, նրաք այդպես կտրվեցին շատ արագ, իշխանազավթումից օրեր անց...

Հիմա, օրինակ՝ վերցնում ու շրջանառության հարկը, առհասարակ հարկերը կտրուկ բարձրացնում են: Դրա հետևանքով այս օրերին համատարած թանկացումներ են, ապրանքների գները ուղղակի վազելով են աճում: Զուգահեռաբար, հարկային տեռորը քիչ համարելով, Փաշինյանի իշխանությունը, էլ ավելի ոգևորվելով, որոշում է մտնել ամենից չարքաշ աշխատավորների գրպանները՝ նրանց ուղղակիորեն տրանսպորտաուղեվարձային թալանի ենթարկելով: Ներկա պայմաններում, երբ աշխարհում (օրինակ՝ Սերբիայում, Բելգրադում) հասարակական տրանսպորտը դարձնում են անվճար, Փաշինյանը ուզում է 1 ուղևորից 3 անգամ ավելին քերթել՝ 300 դրամ:

Այսինքն, Փաշինյանն ու իր անտեղի պարգևավճարյալ-ձրիակերների իշխանությունը, կարծես միտումնավոր, անում են քայլեր, որոնցով նախ ցույց են տալիս, որ խորապես թքած ունեն այսպես ասած՝ ժողովրդի վրա: Դե, իրենք՝ Փաշինյանն ու քպական վերնախավը արդեն իրենց, ինչպես ասվում է, մինչև յոթը պորտը ապահովել են: Իզուր չէ, որ խոսակցություններ են տարածվում նրանց՝ արտասահմանյան բանկերում հաշիվների, օտար երկրներում տների ու ամառանոցների ու նմանօրինակ բաների մասին: Այսինքն, իրենք իրենց լրիվ ապահովել են, իսկ հիմա էլ՝ հեռանալուց առաջ, ցանկանում են մի լավ քամել մարդկանց և հետո միայն «թռնել» այս խոպանից:

Մյուս կողմից՝ կարծես հատուկ գրգռում են մարդկանց, որպեսզի սոցիալական բունտի կամ նման մի բանի դիմեն, որպեսզի ազատվեն իրենցից: Իրականում գուրծունակ քաղաքական էլիտա ու մի քիչ էլ արժանապատվություն ունեցող որևէ այլ ժողովուրդ արդեն վաղուց մի 10 անգամ վռնդած կլիներ պաշտոններից նման իշխանավորներին:

Այնպես որ, եթե շարունակվի Փաշինյանի պաշտոնավարումը, առանցքային հարցը ոչ թե լավ ապրելու համար աշխատելն է լինելու, այլ պարզապես՝ ապրելը:

Ինչպես իմ լավ ընկերն ու գործընկերն է դառը կատակում՝ որքան էլ Փաշինյանը կաշվից դուրս գա, իր ինադու դեռ ապրելու եմ:

Ապրելու, վերապրելու ենք, անկասկած: Բայց ափսոս, որ նման ծանր գնով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում