Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ․ Ֆիդան
«Մեր անհատական և ընդլայնված կազմով հանդիպումներում ևս մեկ անգամ արձանագրվեցին տնտեսական ոլորտում ձեռք բերված հաջողությունները։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այս մասին հայտարարել է արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
Ջեյհուն Բայրամովն ասել է, որ մի շարք համատեղ նախագծեր են իրականացվում. «Այսօր թուրքական ընկերությունները Ադրբեջանում ավելի քան 16 միլիարդ դոլարի ներդրումներ են կատարել։
Ադրբեջանում գործող թուրքական ընկերությունների թիվն աճում է, մեր երկրում արդեն գործում է մոտ 4 հազար թուրքական ընկերություն. Դրանց թվում կան թուրքական ընկերություններ, որոնք շատ ակտիվ են ազատագրված տարածքներում։ Կցանկանայի հատկապես առանձնացնել թուրքական այս ընկերությունների գործունեությունը»։
Նախարարը նշել է, որ Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ մասնակցությամբ իրականացվող գլոբալ նախագծերը փոխել են տրանսպորտային և լոգիստիկ քարտեզները։
«Հարավային Կովկասում խաղաղությունը բխում է բոլորի շահերից»,-հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը
«Բայրամովի հետ հանդիպմանը քննարկել ենք նաև Ադրբեջանի և Հայաստանի հարաբերությունների կարգավորմանն ուղղված հարցեր, Թուրքիան հասկանում է Ադրբեջանի մտահոգությունները Հայաստանի վերաբերյալ»,- նշել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...