UFC. Իսլամ Մախաչևը պաշտպանեց չեմպիոնական գոտին
Ռուսաստանցի մարտիկ Իսլամ Մախաչևը հաղթել է բրազիլացի Ռենատո Մոյկանոյին UFC 311 մրցաշարի գլխավոր մենամարտում, որը տեղի է ունեցել Ինգլվուդում (ԱՄՆ, Կալիֆոռնիա նահանգ), հայտնում է armsport.am-ը։
Մենամարտն ավարտվել է առաջին ռաունդում, երբ ռուսաստանցի մարտիկը հաջողությամբ խեղդող հնարք է կիրառել մեջքի վնասվածք ստացած մարտիկ Արման Ծառուկյանին փոխարինած Մոյկանոյի նկատմամբ։ Այսպիսով, Մախաչևը UFC-ի թեթև քաշային կարգում չորրորդ անգամ է պաշտպանել չեմպիոնի տիտղոսը։
Մախաչևի հաղթանակների թիվը UFC-ում հասել է 15-ի։ Անպարտելիությամբ Իսլամը երկրորդ տեղում է՝ հավասարվելով Կամարու Ուսմանին։
UFC-ում ավելի երկար հաղթանակների շարք ունեն միայն Անդերսոն Սիլվան (16) և Ջոն Ջոնսը (20):
Մախաչևը չեմպիոնի գոտին նվաճել է 2022 թվականի հոկտեմբերին՝ հաղթելով Չառլզ Օլիվեյրային։ Հետագայում նա հաղթել է Ալեքսանդր Վոլկանովսկուն երկու անգամ և 2024 թվականի հունիսին հաղթել Դասթին Պորյեին։
33-ամյա Մախաչևը խառը մենամարտերում ունի 27 հաղթանակ և մեկ պարտություն։ Մոյկանոյի ակտիվում կա 20 հաղթանակ, մեկ ոչ ոքի և վեց պարտություն։
Նշենք, որ UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանի ներկայացուցիչ Էդուարդ Վարդանյանը պատմել էր մարզիկի ստացած վնասվածքի մասին, որի պատճառով չեղարկվել է նույն քաշային կարգի չեմպիոն Իսլամ Մախաչևի հետ նրա՝ հունվարի 19-ին նշանակված մենամարտը: Վարդանյանի խոսքով՝ ակտիվ մարզումների ժամանակ Ծառուկյանի մոտ մեջքի հետ կապված խնդիր է առաջացել:




















Ամուլսարի «սպանդը». ուրացման, էկոլոգիական հանցագործության և պետականության դեմ դավադրության մանիֆեստ
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
Էրեբունուց Երևան դարձած մեր մայրաքաղաքը երբեք Էրիվան չի դառնալու. Սամվել Կարապետյան
Քաղաքաշինության ներկան և զարգացման հեռանկարները․ Երևանում կայացել է Կառուցապատողների հայկական ասոցիա...
Երևանի համար հնարավոր է հաստատել խաղաղություն առանց զիջումների. «Ուժեղ Հայաստան»
1 զոհ, 1 վիրավոր, մաhացածը վարորդներից մեկի կինն է․ բախվել են «MERCEDES»-ն ու «NISSAN»-ը
ՏԻՄ ընտրություններում կուսակցական բաղադրիչը ոչ մի նշանակություն չունի. Մենուա Սողոմոնյան
Ամուլսարի շահագործումը՝ սպառնալիք Հայաստանի բնությանն ու ժողովրդին․ Գևորգ Տերտերյանի ահազանգը
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում․ ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին