Փաշինյանական իշխանությունը ձեռքերը լվացել է ռազմագերիներից
Մինչ Հայաստանում և աշխարհում տարբեր գործիչներ, իրավապաշտպաններ, հասարակական գործիչներ իրենց ձայնն են բարձրացնում՝ հօգուտ Բաքվի բանտերում խոշտանգվող հայ ռազմագերիների, ՀՀ գործող իշխանությունները համառորեն հրաժարվում են առաջ մղել նրանց իրավունքները։ Փաշինյանն անձամբ երեկ խորհրդարանում է ակնարկել, որ որևէ քայլ չեն անելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս ռազմագերիների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։
Բաքվում մեկնարկել է Ռուբեն Վարդանյանի, Արցախի նախկին նախագահների, պաշտոնյաների ու շարքային արցախցիների դատավարությունը, որով Ադրբեջանը ցանկանում է հերթական շոուի վերածել, հարվածել Հայաստանի հեղինակությանը, միջազգային հանրության մոտ էլ տպավորություն ստեղծել, թե Հայաստանն ու Արցախը ահաբեկչական երկրներ են եղել։ Այս օրերին շատերն են կոչեր հնչեցնում Նիկոլ Փաշինյանին ու ՀՀ իշխանություններին։ Իզուր։
«Այն տեղեկությունները, որ մենք իմացանք և տեսանք այն տեսարանները, դրանք, իհարկե մտահոգիչ են, բայց նաև պետք է արձանագրենք, որ այս իրավիճակին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ, և՛ մեր դիվանագիտական շփումներում, և՛ օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է», - խորհրդարանում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով ընդդիմադիր պատգամավոր Լիլիթ Գալստյանի հարցին, թե ինչո՞ւ է պաշտոնական Երևանը լուռ, երբ Բաքվի բանտերում կեղեքման և խոշտանգումների են ենթարկվում Հայաստանի քաղաքացիները։
«Մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի։ Էլի եմ ասում՝ մեր խնդիրն առաջին հերթին չվնասելն է: Ես հիմա կարող եմ հայտարարություններ անել, որ ձեր հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն լինի, բայց այդ հայտարարության հետևանքները և ազդեցությունն էդ մարդիկ զգալու են բանտում՝ իրենց մաշկի վրա։ Սա մենք հասկանո՞ւմ ենք, թե՞ չենք հասկանում», - նշել է Փաշինյանը՝ փաստացի հաստատելով, որ ռազմագերիների հարցում լվացել են իրենց ձեռքերը։
Ալլա Փաշայան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...