«Հայաքվեն» կփոխհատուցի ուղեվարձի բոյկոտի ընթացքում քաղաքացիների հնարավոր վարչական տույժերը
Երևանի քաղաքապետարանը որոշում է կայացրել 2025 թ. փետրվարի 1-ից շեշտակի բարձրացնել քաղաքային տրանսպորտի սակագները՝ այն դարձնելով 300 ՀՀ դրամ ներկա 100-ի փոխարեն: Հանրային տրանսպորտի թանկացման մասին որոշումն ընդունվել է կամայական ճանապարհով և անտեսում է Երևանի բնակչության օրինական շահերը:
Երևանի բնակիչների ընդամենը 12-ի տոկոսի աջակցությամբ քաղաքի կառավարմանը տիրացած «Քաղաքացիական պայմանագիր» և «Հանրապետություն» խմբակցությունները, չանսալով տասնյակ հազարավոր երևանցիների բողոքին, Երևան քաղաքի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների փաստարկներին, նույնիսկ սեփական նախընտրական խոստումներին՝ որոշել են հարկադրանքի միջոցներով ներդնել հանրային տրանսպորտի թանկացումը։
•Երևանի ավագանու ընդդիմադիր խմբակցություններն ու բազմաթիվ քաղաքացիներ առաջարկել են փետրվարի 1-ից բոյկոտել քաղաքային տրանսպորտի թանկացումը և կասեցնել սակագնի անհիմն բարձրացումը:
«ՀԱՅԱՔՎԵ» ազգային քաղաքացիական միավորումը կանգնում է երևանցու կողքին և միանում է բոյկոտի գործողություններին: Մենք քաղաքացիներին կոչ ենք անում
• հրաժարվել փետրվարի 1-ին վճարել նոր սակագներով:
• վարչական տույժերի դեպքում դիմել «ՀԱՅԱՔՎԵ» կենտրոնական գրասենյակ (Աբովյան 25)` դրանց հատուցման, ինչպես նաև հետագա իրավական պաշտպանություն ստանալու համար:
Միասին մենք կկարողանանք պաշտպանել Ձեր օրինական իրավունքները և վերականգնել սոցիալական արդարությունը Երևան քաղաքում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...