Թրամփի հարվածը Հայաստանի «սորոսական» ՀԿ-ներին
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հունվարի 20-ին պաշտոնն ստանձնելուց հետո ստորագրել էր հրամանագիր 90 օրով այլ երկրներին օգնության ծրագրերը դադարեցնելու մասին։ Նշված ժամկետում կիրականացվի վերանայում՝ պարզելու համար, թե արդյոք աջակցության տրամադրումը համապատասխանում է նոր վարչակազմի քաղաքական նպատակներին։ «Միացյալ Նահանգներից ոչ մի այլ արտաքին օգնություն չի տրամադրվի այն կերպ, որպեսզի այն լիովին չհամապատասխանի Միացյալ Նահանգների նախագահի արտաքին քաղաքականությանը»,- ընդգծել էր Թրամփը:
Սպիտակ տան նոր վարչակազմի այս որոշումն արդեն խուճապի է մատնել հայրենի գրանտակերներին, որոնք մնացել են առանց ֆինանսավորման։ «Սորոսական» և արևմտյան այլ ֆինանսավորմամբ գործող տարբեր ՀԿ-ների ղեկավարներ սրտի խորը կսկիծով հայտնում են տարբեր ծրագրերի չեղարկման կամ հետաձգման մասին։
Սպիտակ տան նոր վարչակազմի այս որոշումն արդեն խուճապի է մատնել հայրենի գրանտակերներին, որոնք մնացել են առանց ֆինանսավորման։ «Սորոսական» և արևմտյան այլ ֆինանսավորմամբ գործող տարբեր ՀԿ-ների ղեկավարներ սրտի խորը կսկիծով հայտնում են տարբեր ծրագրերի չեղարկման կամ հետաձգման մասին։
Ամերիկյան դեսպանատունը բոլորին տեղեկացրել է, որ մեկ սենթ անգամ չի կարող փոխանցել՝ առանց Վաշինգտոնից ստացվող հրահանգների։ Այդ ՀԿ-ները նույնիսկ տեղյակ էլ չեն, թե ինչ է լինելու 90 օր անց։ Չի բացառվում, որ ծրագրերի առյուծի բաժինը պարզապես փակվի։ ԱՄՆ նոր վարչակազմը հրաշալի գիտի, որ հատկացվող գումարների մեծ մասը փոշիացվում է, տարբեր ակտիվիստների գրպաններում հայտնվում, և այժմ ստուգումներ է անում։ Մեր տեղեկություններով, Հայաստանում գործող շատ կազմակերպություններ մտմտում են ինքնալուծարվելու, բոլոր ծրագրերը փակելու մասին։
Անահիտ Սահակյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...