«Մենք չենք մոռացել և չենք մոռանա Զանգեզուրը»․ Ալիևը կրկին միջանցք է պահանջել Հայաստանից
Ե՛վ միջազգային մակարդակով, և՛ Հայաստանի հետ երկկողմ շփումներում մենք անընդհատ ընդգծում ենք մի խնդիր՝ պետք է ապահովվի Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցումը։ Պետք է լինի հարմարավետ և ազատ անցում Ադրբեջանից դեպի Ադրբեջան՝ առանց որևէ ստուգումների և խոչընդոտների։
Ինչպես հաղորդում է ԱՊԱ-ն, այդ մասին նախագահ Իլհամ Ալիևն ասել է տրանսպորտի հարցերին նվիրված հանդիպմանը։
«Մենք չենք մոռացել և չենք մոռանա «Զանգեզուրը»: Նորից եմ ասում՝ մենք տարածքային պահանջ չունենք Հայաստանի նկատմամբ։ Սակայն Հայաստանը պետք է կատարի իր պարտավորությունները՝ ապահովելով Ադրբեջանից Ադրբեջան անարգել անցում»,– ասել է նա։
«Հայաստանը առաջ է քաշել, այսպես կոչված, «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը, և այժմ աշխարհում չկա մի երկիր, որին այն չներկայացնի։ Չնայած այս, այսպես կոչված, «նախագիծն» առանց Ադրբեջանի գրոշի արժեք չունի։ Եթե դուք իսկապես ցանկանում եք իրականացնել այս նախագիծը, ապա առաջին հերթին պետք է դիմեք Ադրբեջանին, քանի որ առանց մեզ դա ընդամենը թղթի կտոր է։ Եվ մեր պայմաններն արդար են՝ հիմնված միջազգային իրավունքի և հենց Հայաստանի պարտավորությունների վրա»,- հավելել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...