Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք Չալաբյան
Մամուլի տեսություն

«Այս ամենը շատ բնական պատճառ ունի. իշխանությունը պահելու, պատասխանատվությունից ազատվելու՝ իր և իր թիմի ներքին վախերն են». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Ամեն ինչ սկսվեց ռուս-ուկրաինական պատերազմով: Հայաստանում խմբեր, ՀԿներ կան, որոնք միտված էին դեպի Արևմուտք, տրամադրված էին Ռուսաստանի դեմ: Երբ պատերազմը սկսվեց, այդ ալիքի վրա ոգևորվեցին, որ Ռուսաստանն այսօրվաղը ջախջախվելու է: Այս տարիների ընթացքում նման կարծիքներ պարբերաբար լսել ենք եթերներից: Իշխանություններն էլ, կարծես, ընկան այդ ալիքի տակ, որ այդպես կլինի՝ պայմանավորված հանգամանքով, որ առանձնապես ջերմ չէին վերաբերվում Ռուսաստանին: Այդ գիծը շարունակվեց, աճեց և հասավ երևույթների, որոնք շատ ծանր անդրադարձան Հայաստանի և Արցախի վրա: Նկատի ունեմ Պրահայի բանակցություններն Արցախի հարցով և այլն»,-«Փաստի» հետ զրույցում ասում է քաղաքական վերլուծաբան Ռուբեն Մարգարյանը՝ անդրադառնալով վերջին ամսվա ընթացքում Հայաստանի իշխանության «սիրախաղին»՝ մե՛կ ԱՄՆ-ի հետ փաստաթղթի ստորագրում և ԵՄ անդամակցության մասին օրինագծի քննարկում, մե՛կ էլ՝ պաշտոնական այց Ռուսաստանի Դաշնություն:

Ընդգծում է՝ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններից առաջ արևմտամետները մտածում էին, որ հաղթելու է Քամալա Հարիսը, և շարունակվելու է դեմոկրատների քաղաքական նույն գիծը: «Այդպես չեղավ: Անկախ նրանից, թե ինչպես ենք վերաբերվում Թրամփին, փաստն այն է, որ նա շատ պրագմատիկ քաղաքական գործիչ է, արդեն կրճատել է իր երկրի սահմաններից դուրս Միացյալ Նահանգների ծախսերը: Հիմա առերեսում է տեղի ունենում իրականության հետ: Մի կողմից՝ ակտիվանում են «հին» հոսանքները՝ դեպի ԵՄ ձգտում, ԱՄՆ-ի հետ փաստաթղթի ստորագրում, մյուս կողմից՝ իշխանությունները հասկանում են, որ ինչոր բան կարող է փոխվել ոչ իրենց նախանշած ձևով, դրա համար վերջին հայտարարությունները մի փոքր այլ բանի մասին են խոսում: Հունվարին Սուրեն Պապիկյանն իր հարցազրույցում խոսում էր Հայաստան-Ռուսաստան ռազմական համագործակցության մասին, ասում, որ այն շարունակվում է: Բայց երբ հարցրեցին ՀԱՊԿ-ի մասին, արձագանքեց՝ ՀԱՊԿ-ը ՀԱՊԿ, բայց Ռուսաստանի հետ ունենք երկկողմանի պայմանավորվածություններ և այլն: Արարատ Միրզոյանը ևս Մոսկվայում ասաց, որ, բացի տնտեսականից, կա նաև ռազմական համագործակցություն: Մի կողմից՝ արևմտամետները շարունակում են իրենց գիծը տանել, իշխանությունները կամ ու կացի մեջ են, Ռուսաստանն էլ մի քիչ խիստ ձևով է արտահայտվում այս ամեն ինչի մասին: Եթե մինչև հիմա չէին ասում, ապա հիմա պարզ զգուշացնում են, որ եթե Հայաստանի քայլերը դեպի Արևմուտք դառնան բովանդակային, ապա Ռուսաստանը չի կարող չարձագանքել: Կդառնան բովանդակային, թե ոչ, պարզ կլինի մի քանի ամսվա մեջ: Միացյալ Նահանգների հետ ստորագրված փաստաթուղթը նախ որևէ նոր բան չի բերում, այնտեղ նշված ուղղություններով մինչև հիմա համագործակցություն կա, այսինքն՝ այնպես չէ, որ նոր բան են նախանշել այդ փաստաթղթում և դրանով նոր որակ են ստանալու: Բոլորն էլ հասկանում են, որ դա կապված է հետագա զարգացումների հետ: ԱՄՆ-ի նոր վարչակազմը կցանկանա՞ ավելի խորացնել հարաբերությունները Հայաստանի հետ, թե՞ ավելի սառը, պրագմատիկ կեցվածք կընդունի, և նախանշվածը զարգացում չի ունենա»,- նշում է մեր զրուցակիցը:

Բայց մյուս կողմից՝ Հայաստանի իշխանություններն անկայուն բնավորություն ունեն: Նրանք կարո՞ղ են կրկին «մեղավոր կարգել» Ռուսաստանին և սրել տարաձայնությունները: «Եթե էլի ինչ-որ բան փոխվեց աշխարհում, կվերադառնան իրենց գործելաոճին: ԵՄ մտնելու կապակցությամբ և՛ Փաշինյանը, և՛ Արարատ Միրզոյանն ի՞նչ գիծ են տանում: Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ ասաց՝ կհաստատենք նախագիծը, խորհրդարանն էլ կողմ կքվեարկի, բայց հետո առաջ կգա ճանապարհային քարտեզ մշակելու հարցը: Կարծես ասի, թե երկար պատմություն է, դրա մասին չարժե խոսել: Նույնն էլ՝ Արարատ Միրզոյանը Մոսկվայում: Երբ իրեն հարցնում են, ասում է՝ օրինագիծը տեղադրված է կայքերում, կարող եք ծանոթանալ: Կարծես նա էլ ասի՝ խորհրդարանը կհաստատի և այդքանը: Կարծես մեսիջ տան, որ լուրջ մի վերաբերվեք դրան, որքան էլ պարադոքսալ է հնչում: Նախընթաց պատմությունը ցույց է տալիս, որ ինչքան էլ այդպես են ասում, եթե պահը գա, կարող են փորձել մի քայլ առաջ անել: Նույն իրավիճակը ՀԱՊԿ-ի հետ: Սառեցնում են անդամակցությունը, բայց դուրս չեն գալիս: ԵԱՏՄ-ի պարագայում էլ հասկանում են հետևանքների մասին: Ինչ-ինչ, այս իշխանությունները փող հաշվել լավ գիտեն»,-ասում է նա:

Նիկոլ Փաշինյանի շուրթերից հնչող հայտարարությունները Ցեղասպանության, Արցախի և այլ թեմաների մասին վաղուց զարմանալի չեն: Կարծիք կա՝ նման քննարկումներ սկսելու նպատակը տարաբնույթ օրակարգեր ձևավորելն է: «Շեղելու նպատակ կա, երբ «փոքր» հարցերով չես շեղում, ընդ որում՝ հասկանում ենք, որ մեր նշած որևէ հարցը փոքր անվանել չենք կարող, ավելի ակնհայտ է դառ նում այն վատ վիճակը , որում գտնվում ենք: Երբ ինչ-որ թեզ ես դնում շրջանառության մեջ, մարդիկ սկսում ենք վիճել, քննադատել, մեկ շաբաթ անց մեկ ուրիշ բան է ասում, այլ ալիք է բարձրանում: Այս շեղելու քայլերն ընդհանուր տրամաբանության մեջ են: Իսկ ո՞րն է այն: Իր օրոք Հայաստանն ու Արցախը շատ մեծ կորուստներ ունեցան: Երբ իրավիճակը փոխվի, իշխանություն փոխվի, ամբողջի պատասխանատվության հարցն է առաջ գալու և իր հետևանքներն է ունենալու: Փաշինյանի գործողությունների գիծը հետևյալ տրամաբանության մեջ է, որ փորձի սևը սպիտակ ներկայացնել, պարտությունը՝ հաջողություն: Ասի, որ իրականում չենք պարտվել մեծ իմաստով: Հիմա պետք է այնպես ներկայացնի, որ ամեն ինչ լավ է, ոչինչ էլ չի եղել: Դա այդպես ներկայացնելու համար պետք է առաջ քաշի Թուրքիայի, Ադրբեջանի և Ռուսաստանի հետ հարաբերությունների վերանայումը, որ ամեն ինչ պետք է դրա մեջ դիտարկել, որ եթե լավ լինենք Թուրքիայի և Ադրբեջանի հետ, պահանջներ չներկայացնենք, խաղաղ ու հանգիստ կապրենք և այլն: Այդ ընդհանուր տրամաբանության մեջ մտնում են նաև իր հայտարարությունները Ցեղասպանության մասին: Ընդ որում՝ ասում է բաներ, որոնց հակադարձել ը շատ հեշտ է: Փորձում է ներկայացնել այնպես, որ այդ արհավիրքների մեջ, որոնք պատահեցին Հայաստանի և Արցախի հետ, կա դրական կողմ, հիմա նա ապահովում է Հայաստանի պետականության գոյությունը, ինչ-որ գլոբալ բան է փոխում և այլն: Իմ կարծիքով, այս ամենը շատ բնական պատճառ ունի՝ իր իշխանությունը պահելու, պատասխանատվությունից ազատվելու իր և իր թիմի ներքին վախերն են: Ամեն դեպքում պետք է հասկանան, որ այնպիսի փորձություններ է բերել Հայաստանի գլխին, որ մի օր պատասխան տալու պահը գալու է»,-շեշտում է քաղաքական վերլուծաբանը:

Մյուս կողմից՝ ունենք իրավիճակ, երբ երկրի ներսում սոցիալական դժգոհություն է հասունանում: Սա կարո՞ղ է իշխանափոխության համար ճանապարհ հարթող գործոն լինել: «Իհարկե, կարող է: Ամենամեծ ապացույցն այն է, որ իշխանությունները հետքայլ են անում, օրինակ՝ տրանսպորտի սակագնի հարցով, հայտարարագրի համար էլեկտրոնային ստորագրություն ձեռք բերելու վճարը չեղարկվեց և այլն: Թե ինչու են առանց նորմալ հաշվարկների փոփոխություններ անում, դա էլ մեկ այլ հարց է: Գուցե մտածեցին սկզբից շատ բան պահանջենք, հետո կզիջենք: Տնտեսագետները փաստում են, որ այս քայլերը կապված են բյուջեի հետ առկա խնդիրների հետ, նախանշված չափի գումարները չեն հավաքվում: Դժգոհության ալիք կա և կլինի, դա կախված է իշխանությունների հետագա պահվածքից: Այս ամենի արտահայտությունը նաև Փաշինյանի հայտարարությունն էր, որ արտահերթ ընտրություններ չեն լինելու: Ըստ երևույթին, գնահատեցին իրավիճակը և տեսան, որ արտահերթ ընտրությունների պարագայում համատարած դժգոհությունների այս ֆոնի վրա կարող են չհաջողել: Կարելի է ակնկալել, որ ընդդիմությունը կակտիվանա: Բնականաբար, դա կապված է նաև արտաքին սպառնալիքների, զարգացումների հետ»,-եզրափակում է Ռուբեն Մարգարյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում