Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Քրդական զինված պայքարի ավարտը․ ի՞նչ կփոխվի Թուրքիայի համարՀոկտեմբերի 31-ից կգործարկվի կենսաչափական փաստաթղթերի ստացման նախագրանցման նոր համակարգըՖուտզալի Հայաստանի հավաքականն ԱԱ-2028-ի ընտրական փուլը մեկնարկել է պարտությամբԺամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներ
Քաղաքականություն

«Մեծամորի հիվանդանոցը» և «Մեծամորի պոլիկլինիկան» միաձուլվում են. Պոլիկլինիկայի ստացիոնար ծառայությունները կկրճատվեն

Կառավարությունն իր այսօրվա՝ հունվարի 30-ի նիստում որոշեց «Մեծամորի հիվանդանոց» ՓԲԸ-ն և «Մեծամորի պոլիկլինիկա» ՓԲԸ-ն միաձուլման ձևով վերակազմակերպել` ստեղծելով «Մեծամորի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն:

Բացի այդ, որոշվել է պոլիկլինիկայի նեղ մասնագիտական ծառայություններն ինտեգրել Մեծամորի հիվանդանոցին, իսկ ստացիոնար ծառայու¬թյունները ենթարկել ներքին օպտիմալացման` միավորելով մեծահասակների և մանկական թերապևտիկ բաժանմունքները մեկ թերապևտիկ ծառա¬յության մեջ՝ 20 մահճակալով, իսկ Վիրաբուժական բաժանմունքի 15 մահճակալների տեղերը կրճատել:

Հիմնավորման մեջ նշվում է, որ նշված փոփոխության արդյունքում կկայունանա «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության ընդհանուր  ֆինանսական վիճակը:

Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը գտնվում է ծանր ֆինանսական վիճակում. 2024 թվականի նոյեմբերի 20-ի դրությամբ ֆինանսական պարտավորությունները կազմել են 80,4 մլն դրամ։ 2024-ի նոյեմբերի 26-ին պետության կողմից տրամադրվել է  դրամաշնորհ 74,8 մլն դրամ, որը ամբողջությամբ ուղղորդվել է ԲԿ-ի պարտավորությունների մարմանը։

Բժշկական կենտրոնում աշխատում են 169 աշխատակիցներ, որոնցից 44-ը՝ բարձր որակավորում ունեցող բժիշկներ։

Կենտրոնի թերապևտիկ, մանկական և ինֆեկցիոն բաժանմունքները ի հաշիվ իրենց բուժաշխատողների բարձր որակավորման և հեղինակության աշխատում են լիարժեք ծանրաբեռնվածությամբ և շահույթով։

2024 թվականի հունվարից դադարեցվել է վարակիչ հիվանդությունների «մանկական» բժշկական օգնության և սպասարկման իրականացման տեսակի մասով գործունեությունը, որը բժշկական կենտրոնին բերել է մոտ 20 մլն դրամի վնաս։

Կառավարության 2013-ի օգոստոսի 13-ի որոշմամբ «Մեծամորի բժշկական կենտրոնի» մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի գործառույթները՝ 15 մահճակալի հաշվարկով, սահմանված կարգով փոխանցվել են «Արմավիրի բժշկական կենտրոնին», իսկ «Մեծամորի բժշկական կենտրոնի»  մանկաբարձական և գինեկոլոգիական բաժանմունքի տարածքում ծավալվել է ստացիոնար մարզային էնդոկրինոլոգիական ծառայություն, որն իր գործունեությունն ամբողջ ծավալով սկսել է 2014 թվականից։

Նշվում է, որ ոչ շահութաբեր ծառայության դադարեցմամբ կկայունանա Մեծամոր քաղաքում գործող «Մեծամորի բժշկական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերության բնականոն գործունեությունը: