Փաշինյանի վարկանիշը շրիշակից ցածր է, բայց ընդդիմությունը չի կարողանում օգտվել
44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունների վարկանիշը գնալով ավելի ու ավելի է նվազում, բայց ընդդիմադիր որևէ ուժի դեռ չի հաջողվել օգտվել այդ հանգամանքից, իշխանափոխություն իրականացնել։ Gallup International Association-ի հայաստանյան ներկայացուցիչ «MPG» ընկերությունը հերթական հարցումն է արել՝ արձանագրելով իշխանության վարկանիշի հերթական անկումը։ Հարցվածների 11,3 տոկոսն ասել է, որ կքվեարկեր Հայաստանում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, եթե ընտրությունները կայանան առաջիկա կիրակի։ Սա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ամենացածր ցուցանիշն է։
«Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցության օգտին կքվեարկի հարցվածների 6,8 տոկոսը, «Հայաստան» դաշինքին՝ 6,5 տոկոսը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանը՝ 2,4 տոկոսը, «Պատիվ ունեմ» դաշինքին՝ 2.3 տոկոսը, «Հանրապետություն» կուսակցությանը՝ 1.8 «Լուսավոր Հայաստան» կուսակցությանը՝ 0.9, «Հանուն հայրենիքի» շարժմանը՝ 0,5 տոկոսը:
Իշխանությունը նաև վարչական և ֆինանսական լծակների է տիրապետում, և այդկերպ դեռ առաջատարն է։ Բայց հարցվածների 13.3 տոկոսը նշել է, որ բոլորին դեմ կքվեարկեր, 27.2 տոկոսը կհրաժարվեր ընտրություններին մասնակցելուց, 10.2 տոկոսը հրաժարվել է պատասխանել, 15.4 տոկոսը դժվարացել է պատասխանել։
Այս ցուցանիշները վկայում են, որ Նիկոլ Փաշինյանն ու իր գլխավորած ուժը Հայաստանում այլևս հենարան չունեն, արմատական ընդդիմությունը, միավորվելու դեպքում, հնարավորություն կունենար տապալելու Փաշինյանին։ Փոխարենը, ընդդիմադիրները զբաղված են իրար «միս կրծելով», իսկ «Քաղպայմանագիրը» շարունակում է անդունդը գլորել Հայաստանը։
Արփինե Ստեփանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...