Փաշինյանը նյարդային էր Կոբախիձեի հետ հանդիպմանը
Նիկոլ Փաշինյանը երեկ Երևանում առանձնազրույց էր ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հետ, ապա հաջորդել էր Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 14-րդ նիստը։ Նիստից հետո կայացած ասուլիսում Նիկոլ Փաշինյանի նյարդային վիճակն անհնար էր չնկատել։ Նշելով, որ չեն շրջանցել նաև մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանն ու ամրապնդմանը միտված ընթացիկ գործընթացների շուրջ քննարկումները՝ Փաշինյանը հայտնել է. «Գործընկերոջս ներկայացրել եմ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացի զարգացումները՝ շեշտելով, որ երկուստեք մտահոգություններ ներկայացնող բոլոր հարցերի շուրջ Հայաստանը ներկայացրել է շատ կոնկրետ առաջարկներ և լուծումներ, և սպասում է Ադրբեջանի կառուցողական արձագանքին»:
Փաշինյանը վերահաստատել էր, որ Հայաստանի կառավարությունը հաստատակամ է խաղաղության օրակարգն առաջ մղելու գործում և շարունակելու է ակտիվ ջանքեր գործադրել այդ ուղղությամբ: Խոսել էին նաև Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող սահմանազատման գործընթացի վերջին զարգացումներից, նաև Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման գործընթացն ակտիվացնելու ուղղությամբ պայմանավորվել են, որ ջանքեր կգործադրեն:
Հայաստանն ու Վրաստանը մոտ 219 կմ ընդհանուր սահման ունեն, որի մեծ մասը մինչ օրս սահմանազատված չէ։ 44-օրյա պատերազմից հետո որոշվել էր, որ ոչ միայն Հայաստան-Ադրբեջան, այլև Հայաստան-Վրաստան սահմանն են սահմանազատելու։ Վրաստանն էլ դեմ չէ օգտվել Հայաստանի թուլությունից ու ապիկար իշխանությունների գոյությունից, որոշ հատվածներում սահմանն իր օգտին գծելու համար։ Փաշինյանի իշխանությունը տարբեր պատրվակներով ձգձգում է այս հարցը, ինչն էլ հարուցել է Թբիլիսիի տարակուսանքը։ Թերևս, այդ հարցով էր պայմանավորված որոշակի լարվածությունը։
Սոֆի Անտոնյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան