Վրաստանի նախագահը Ռուսաստանին օկուպանտ է անվանել
Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին պաշտոնը ստանձնելուց հետո իր առաջին միջազգային հարցազրույցն է տվել շվեյցարական Neue Zürcher Zeitung թերթին։
Ինչպես գրում է «Էխո Կավկազա»-ն, պատասխանելով Մոսկվայի հետ հարաբերությունների մասին հարցին, Կավելաշվիլին ասել է, որ «Ռուսաստանը օկուպացրել է վրացական տարածքները», իսկ երկրների միջև դիվանագիտական հարաբերություններ չկան, այլ միայն՝ տնտեսական։
«Մեր հիմնական քաղաքականությունը խաղաղության քաղաքականությունն է։ Մեր եղբայրներն ու քույրերը՝ աբխազներ և օսեր, ապրում են օկուպացված տարածքներում։ Մենք կարծում ենք, որ օկուպացիան ժամանակավոր է։ Հույս ունենք, որ ապագայում Վրաստանը կդառնա միասնական և զարգացած պետություն»,- ասել է Վրաստանի նախագահը։
Ըստ Կավելաշվիլիի՝ նա ցանկանում է լինել «բոլոր քաղաքացիների նախագահ», կառավարությունը «խոհեմ է վարվում», իսկ ճգնաժամը երկրում «արհեստականորեն է ստեղծվել»։
Հատկանշական է, որ Վրաստանում ընդդիմությունը, Թբիլիսիի արևմտյան գործընկերները, այդ թվում՝ ԱՄՆ և հավաքական Եվրոպան խստորեն քննադատում են հանրապետության ներկայիս իշխանություններին հենց ռուսամետ քաղաքականության և եվրատլանտյան կողմնորոշումից ետ կանգնելու համար:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան