Կրեմլը չի մեկնաբանել ադրբեջանական ինքնաթիռի կործանման վերաբերյալ Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցը
Ղազախստանի տրանսպորտի նախարարությունը նախնական զեկույց է հրապարակել Ակտաուի օդանավակայանում «Ադրբեջանական ավիաուղիներ» (AZAL) չվերթի կործանման վերաբերյալ։
Զեկույցը բաղկացած է 53 էջից։ Այն պարունակում է դեկտեմբերի 25-ի առավոտյան Embraer 190 ինքնաթիռով տեղի ունեցած ավիավթարի հետաքննության նախնական արդյունքները։ Ինքնաթիռում գտնվող 67 մարդկանցից 38-ը մահացել են։
Հանձնաժողովը հայտնաբերել է միմյանց հաջորդած երկու հարվածներից առաջացած հիդրոտեխնիկական համակարգերի և էլեկտրական լարերի վնասը, ինչը հանգեցրել է սարքավորումների խափանման: Պահպանված բեկորների նախնական զննությամբ հայտնաբերվել են տարբեր չափերի և ձևերի բազմաթիվ վնասներ:
«Օտար օբյեկտների» պատճառած միջանցիկ վնասի բնույթն ու ծագումը պարզելու համար կիրականացվեն համապատասխան ուսումնասիրություններ և փորձաքննություններ, հայտնում են զեկույցի հեղինակները։ Նշվում է նաև, որ փորձագետները վերծանում են AZAL ինքնաթիռի սև արկղերը։ Աշխատանքների ավարտից հետո վթարի հետաքննության արդյունքների հիման վրա կպատրաստվի վերջնական հաշվետվություն:
Կրեմլը չի մեկնաբանել Ղազախստանի տրանսպորտի նախարարության նախնական զեկույցը AZAL ինքնաթիռի կործանման հետաքննության վերաբերյալ:
«Դա նախնական զեկույց է։ Իհարկե, մեր համապատասխան գերատեսչությունները պատշաճ ուշադրությամբ կուսումնասիրեն այն: Հնարավոր չենք համարում ՌԴ նախագահի աշխատակազմից այս թեմայի մեկնաբանությունը»,- ասել Է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:




















Յունիբանկը մեկնարկել է նոր ակցիա «U-Teenager». գլխավոր մրցանակը՝ ամառային դասընթաց արտերկրի լավագույ...
Մեր զորակցությունն ու աջակցությունն ենք հայտնում Գագիկ Ծառուկյանին և նրա ընտանիքին․ Խաչիկ Ասրյան
Արցախցիների պահանջը՝ իրենց տներ վերադառնալու, ոչ մի կերպ առիթ չի կարող դառնալ պատերազմ հրահրելու. Ան...
Ոչ միայն քաղաքական է, այլև աշխարհաքաղաքական. «Փաստ»
Արցախի թեման մնացել է խոսքերի մակարդակում․ ինստիտուտներ չկան, պատասխանատուներ՝ նույնպես. Էդմոն Մարու...
Եկող տարի մենք ունենալու ենք գյուղմթերքի դեֆիցիտ. Հրայր Կամենդատյան
Ծանր վիճակ՝ վտանգավոր միտումներով. «Փաստ»
50% աղքատություն՝ արցախցիների շրջանում․ «բարեկեցություն» բառով իրականությունը չեք փոխի․ Արեգա Հովսեփ...
ԶՊՄԿ-ում աշխատելը՝ կայունության, զարգացման և նոր հնարավորությունների մասին
Նորածնին պոլիկլինիկայում կարելի է գրանցել առցանց․ ԱՆ-ն մանրամասներ է ներկայացրել