Հայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը․ «ՀայաՔվե»
Թուրքական օրակարգը նախատեսում է Մեծ Թուրանի կառոցումը, որը պետք է ընդգրկի ոչ միայն Թուրքիան և Ադրբեջանը, այլև Կենտրոնական Ասիայի պետությունները, և որը կարևոր է՝ Իրանի հյուսիսը և Հայաստանը, որը նրանք Թուրանի մաս են համարում:
Պատահական չէ, որ Ադրբեջանը շրջանառության մեջ է դրել «Արևմտյան Ադրբեջան» մտացածին եզրույթը:
Հայաստանի թուրքացման պլանը շատ հստակ է՝ սկզբից հասնել Սյունիքով միջանցքի տրամադրման, հետո պոկել ամբողջ Սյունիքը, Հայաստանը կտրել Իրանից, զուգահեռաբար ադրբեջանցիներին վերաբնակեցնելով Հայաստանում, հետո դա օգտագործել՝ Հայաստանի մնացած տարածքներում զինված ներկայություն ապահովելու համար, և այդպես շարունակ։
Փաշինյանը պնդում է, թե այս ամենը հնարավորություն է ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար։ Բայց արդյո՞ք ռուսական ազդեցությունը նվազեցնելու համար արժե, որ մենք ջնջենք մեր ազգային ինքնությունը, մեր ազգային պետությունը վերածենք անդեմ, անզոր, խեղճուկրակ թուրքական արբանյակի, մեր սեփական երկրի ներսում այլևս մեզ պաշտպանված չզգանք:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան