ՀՀ էկոնոմիկայի նախարարն այցելել է «Սպայկա» ընկերություն
Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն այցելել է «Սպայկա» ընկերություն՝ ջերմատնային պայմաններում կակաչների արտադրությանը ծանոթանալու նպատակով: Նախարարի հետ ընկերություն է այցելել նաև ՀՀ-ում Նիդեռլանդների Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարիկե Հարիետ Մոնրոյ-Վինթերը։
«Ջերմատնային տնտեսության տարածքն, ընդհանուր առմամբ, կազմում է 67 հա, արտադրանքն արտահանվում է միջազգային շուկա, արտադրության ծավալները տարեց տարի ավելանում են․ եթե 2023 թվականին այստեղ կարողանում էին աճեցնել 9 մլն հատ կակաչ, ապա 2024 թվականին արտադրական ծավալներն աճել են՝ հասնելով 17 մլն հատի։ Այս տարի արդեն իսկ պլանավորվում է աճեցնել 37 մլն հատ կակաչ, որը նույնպես նախատեսվում է ամբողջապես արտահանել։ Ընկերությունն ունի շուրջ 2500 աշխատակից»,- «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Էկոնոմիկայի նախարարը:
Բազմացման նպատակով կակաչի սոխուկները ընկերությունը ներկրում է արտերկրից։
Շրջայցի ընթացքում Գևորգ Պապոյանը ծանոթացել է ընկերության արտադրական կարողություններին, այցելեցի նաև նորաբաց ջերմատուն, որը զբաղեցնում է 12 հա տարածք։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան