Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Արի՛ ընտրության, ընտրի՛ր փոփոխությունը, ընտրի՛ր «Ուժեղ Հայաստանը» ՈւՂԻՂ. «Լուսավոր Հայաստան» կուսակցության քարոզարշավը Վարաչպետական մրցավազքը պետք է մի կողմ դնել. նախ պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը լինի․ Էդմոն Մարուքյան Մայիսի 24-ին «Ուժեղ Հայաստան» դաշինքը գալիս է Ավան վարչական շրջան Սամվել Կարապետյանը Կոտայքի մարզի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ներկայացրել է բոլորի կյանքը բարելավելու ծրագրերը Ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը. Էդմոն Մարուքյան Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր, բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց․ Վահե Հովհաննիսյան Բանակի վերազինումից հետո ծառայության ժամկետը աստիճանաբար կրճատվելու է մինչև 1 տարի․ «Ուժեղ Հայաստան» Ժամանակն է անկարողներին փոխել ուժեղով․ Լիլիա Շուշանյան Այն ինչ կարելի է քպ-ականներին, չի կարելի ընդդիմադիրներին. Գոհար Ղումաշյան Ստեփանավան քաղաքի Աշոտաբերդ թաղամասի սիրելի հայրենակիցներ ջան, չհավատա՛ք ստերին ու կեղծիքներին. «Ուժեղ Հայաստան» Կապիտուլյացիոն իշխանության նոր միթոսը․ հայկական ապրանքների արտահանում առանց շուկայի
Ի պատասխան Ալիև և հաջիև ազերիների երազանքին. Հրայր ԿամենդատյանՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան. Նարեկ ԿարապետյանՔՊ-ական Հայկ Ցիրունյանը դուրս մնաց ցուցակից․ ինչպես բազմապատկվեց պատգամավորի ունեցվածքը. «Ժողովուրդ»Հայաստանի քաղաքական դաշտը ե՞րբ է ազատվելու կուռքի վերածված քաղաքական գործիչներից. Արսեն ՎարդանյանԸնդդիմությանը անխնա ոչնչացրենք կոմպրոմատներով. պիտի վնգստան պարտությունից. Փաշինյան. «Իրավունք»Էական հարցեր, որոնք այդպես էլ մնացել են անպատասխան. «Փաստ» Հոգևոր արմատներից կտրվելը հավասարազոր է ինքնակործանման. ի՞նչ է ապացուցելու հայ ժողովուրդը հունիսի 7-ին. «Փաստ» «Քաղաքական ավանտյուրան երկրի համար կարող է հանգեցնել ծանր հետևանքների». «Փաստ» Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար. «Ժողովուրդ»Հայաստանի ընտրությունը՝ հուզական քաղաքականությո՞ւն, թե՞ պետական մտածողություն. «Փաստ» Իսկ ինչպե՞ս է որոշվելու 300-500 հազարը. «Փաստ» Ինչպիսի՞ կառավարություն է ձևավորելու Ռոբերտ Քոչարյանը. «Փաստ» «Գալու է բոլոր մեղավորների պատասխան տալու ժամանակը». «Փաստ» Ո՞վ կդառնա ՆԳ նախարար. «Փաստ» Էկրան կբարձրանա Վարդանանց պատերազմի մասին պատմող «Պայքար հանուն հավատքի» ֆիլմը. «Ժողովուրդ»Փաշինյանի ցածր քաղաքական նշաձողն ու Ծառուկյանի կեցվածքը. «Փաստ» Սատելիտների քաղաքականությունը. ինչպես են «կեղծ ընդդիմադիրներն» աշխատում Նիկոլ Փաշինյանի վերարտադրության համար. «Փաստ» Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը գործում է հետին թվով. փաստաթուղթ. «Ժողովուրդ»Թոփուրիան ցանկանում է մենամարտել Ծառուկյանի դեմՏաշիրի բնակիչներն էլ գիտեն, որ եթե մենք չգնանք ընտրության՝ ադրբեջանցիները կգան․ «Ուժեղ Հայաստան»
Հասարակություն

Հովիկ Աբրահամյանը լավն էր, Նիկոլը՝ վատը, կամ՝ կառավարությունը մասամբ ճիշտ է, բայց ոչ ազնիվ

Տնտեսվարողներն այսօր էլի հավաքվել էին կառավարության դիմաց՝ իրենց բողոքն արտահայտելու Հարկային օրենսգրքի փոփոխությունների դեմ, որով 5 տոկոս շրջանառության հարկը դարձել է 10 տոկոս, իսկ ավելի ցածր տոկոսով հարկվելու համար պետությունը պահանջում է փաստաթղթավորել իրենց ապրանքները։ Իսկ տնտեսվարողներն ասում են՝ փաստաթղթավորել չեն կարող, որովհետև, օրինակ, Թուրքիայից ներմուծված ապրանքների համար ոչ ոք իրենց հաշիվ-ապրանքագիր՝ ֆակտուրա չի տալիս։ Պետությունն էլ կարծում է, որ իրենք, եթե ուզենան, կարող են այդ ֆակտուրան ապահովել։ 

Մոտ մեկ ամիս է՝ այս մարդիկ ակցիաներ են անում կառավարության դիմաց, հանդիպումներ պահանջում պատասխանատու պաշտոնյաների հետ, անգամ խորհրդարանական լսումներ եղան, բայց այդպես էլ որևէ ընդառաջ գնացող քայլ կառավարությունը չարեց, որ տնտեսվարողները գոհ մնային։ Կառավարությունից մի պաշտոնյա իջավ՝ ինչ-որ դիմումների վարչության պետ, որի վրա գոռգոռացին տնտեսվարողները, հետո եկան այն հայտարարի, որ մինչև եկող հինգշաբթի՝ կառավարության նիստի օրը, պետք է պատասխան ստանան։ Ակնկալում են, որ հենց նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարի օրենքը կասեցնելու մասին, հետո նոր նստեն բանակցելու։ Ու սկսեցին վանկարկել՝ «կասեցում, կասեցում»։

Իրականում, պետությունը՝ ի դեմս կառավարության, այստեղ մասամբ ճիշտ է, բայց ազնիվ չէ։ Ճիշտ է այն հարցում, որ փոքր ու միջին ձեռնարկատերերի ծավալած գործունեության մեջ, իրականում, զգալի չափով ստվեր կա։ Բայց ազնիվ չէ, որովհետև կառավարությունում նստած «փայլուն ուղեղները», որոնք իրենց տաքուկ աշխատասենյակներում օրենքներ են մշակում, այդ մարդկանց կաշվի մեջ չեն մտնում, չգիտեն՝ ինչպես են նրանք բիզնես անում և երկու կոպեկ աշխատում։ Թեև, շատերի դեպքում այդքան էլ երկու կոպեկ չէ, և պետության կողքին առևտրականները նույնպես լիարժեք ազնիվ չեն։ Այդ նույն առևտրականների մեջ շատ կան այդ առևտրով հարստացած ու միլիոնատեր դարձածներ, և լացակումած տոնով իրենց նեղ վիճակի, պետության կողմից իրենց հացի վերջին փշրանքը խլելու վերաբերյալ զեղումներն, իրականում, մի քիչ չափազանցրած են։

Նույն ոսկերիչների մեջ մարդիկ կան, որոնք տարիներ շարունակ մաքսանենգ ճանապարհով 999 հարգի ոսկի են տարել Թուրքիա՝ որպես իբրև թե իրենց անձնական զարդ, այնտեղ դա թանկ գնով վաճառել, այդ փողով էժան զարդ են գնել, բերել են Հայաստան ու թանկ գնով վաճառել՝ դրանով կլորիկ գումարներ դիզելով։ Այդ ամենը, բնականաբար, պետությունից հարկեր, տուրքեր և մաքսազերծման գումարներ թաքցնելու հաշվին։ Դրա համար էլ այսօր նրանցից շատերը ենթևեկում են թանկարժեք մեքենաներով, կառուցել են շքեղ առանձնատներ և միլիոնավոր դրամներ են հետ գցել։ Նույնը հագուստի առևտրով զբաղվողների մասին է, որոնք տարիներ ի վեր կիլոյով հագուստ են ներկրել Թուրքիայից, և դա առանց փաստաթղթավորման հատով մի քանի անգամ թանկ վաճառել ու հարստացել։

Իհարկե, բոլորի մասին չի կարելի այսպիսի ընդհանրական դատողություններ անել, բայց հիմնական պատկերն այսպիսին է։ Եվ պետությունն այս մասին, բնականաբար, իմացել է ու հիմա էլ շատ լավ գիտե։ Բայց տարիներ ի վեր դրա վրա աչք են փակել, որովհետև լավ գիտակցել են, որ հարկային այսպիսի բարդ ընթացակարգերով և խրթին «ռեֆորմներով» ստվերն էլ ավելի են խորացնելու։ Դրա համար դեռ նախորդ իշխանության օրոք՝ 2015-16 թթ, երբ վարչապետը Հովիկ Աբրահամյանն էր, հերթական փոփոխություններից հետո, երբ ավելի շատ ուզում էին այն կարգոների և հայտնի «պապկաների» դեմն առնել, տնտեսվարողները նորից ոտքի ելան, և կարճ ժամանակ անց՝ կառավարությունը այսպիսի մի լուծում մտածեց․ այն տնտեսվարողները, որոնք կփաստաթղթավորեն իրենց ապրանքը, կվճարեն 1.5 տոկոս շրջանառության հարկ, իսկ որոնք առանց ֆակտուրայի կաշխատեն, կվճարեն 5 տոկոս շրջհարկ։

Տնտեսվարողներին սա ձեռնտու տարբերակ էր, և այսօր էլ կառավարության դիմաց այդ նույն տնտեսվարողները ակամա խոստովանեցին, որ Հովիկ Աբրահամյանն ավելի լավն էր՝ որպես վարչապետ, որովհետև մի օր միտինգ արեցին կառավարության դիմաց, և նա ընդունեց իրենց, լսեց և ընդառաջ գնաց իրենց պահանջներին։ Իսկ Նիկոլ Փաշինյանը, որ իրենց ծոցից է ելել, և, ինչպես իրենք նորից խոստովանեցին, Նիկոլին որպես ժողովորդի ծոցից դուրս եկած և «սոված» մեկին են բերել, որ իրենց՝ սովածների դարդ ու ցավը լավ իմանա, հիմա ավելի վատ է վարվում իրենց հետ, քան այն ժամանակ Հովիկ Աբրահամյանը, որը կուշտ էր, ու, թվում էր, պիտի սովածներին լավ չհասկանա։ Այսօրվա ակցիայի ամբողջ թեզը հենց սա էր, որը մի քանի անգամ է՝ կրկնում են, որ իրենք են Նիկոլին բերել ու փոշմանել են, որովհետև «սրանք նրանցից վատը դուրս եկան», որովհետև ասում են՝ նախկին «թալանչիներն» այսպես չէին քերթում իրենց։ Իսկ Հովիկ Աբրահամյանը, թեև լինելով կուշտ վարչապետ, նրանց հասկանում ու բարձրացրած խնդրին անմիջապես լուծում էր տալիս, որովհետև մի բիզնեսմեն էլ նա էր, նա էլ իր բիզնես շահերն ուներ, ու լավ գիտեր՝ շարքային առևտրականին ինչ է պետք, որտեղ է պետք օրենքը պահել, որտեղ՝ շրջանցել, որ ոչ շիշը վառի, ոչ՝ միսը։ 

Հիմա այս «սովածների» կառավարությունը այդ 5 տոկոսը 10 տոկոս են դարձնում, բայց ասում են՝ փաստաթղթավորման դեպքում դա կդառնա 1 տոկոս՝  նախկին 1.5-ի փոխարեն, բայց տնտեսվարողները պնդում են, որ դա միֆ է՝ 1 տոկոսից ավել է իրենց վրա նստելու։ Իրականում, կառավարությունը սրանով ուզում է իբրև թե խոշոր հարկ վճարողների մոտ եղած ստվերի դեմն առնել, բայց, իրականում, մանր ու միջին բիզնեսին է հարվածում, իսկ խոշորը շարունակելու է իր ստվերում ապահով մնալ։ Սրա լուծումն, իրականում, ոչ թե շղթայի վերջին օղակից սկսելն է, այլ սկզբից՝ ներմուծման և մաքսազերծման փուլում խիստ վերահսկողություն սահմանելը։

Հիմա կառավարությունը փոխանակ փոփոխություններ մտցնի Հայաստան մտնող ապրանքի և դրա մաքսազերծման հարցում, որ ամեն ինչ օրինական ու թափանցիկ արվի, արդեն տարբեր, այդ թվում՝ զարտուղի ճանապարհներով ներկրված ապրանքն ուզում է կրկնակի հարկել և պահանջել, որ ամեն միավոր ապրանքն իր հաշիվ-ապրանքագիրն ունենա։ Իսկ որտեղի՞ց ունենա, եթե արտահանող երկիրն այդ ապրանքի համար ֆակտուրա չի տվել կամ, ասենք, կիլոյով են դա ներմուծել կամ էլ, ոսկու և հեռախոսների նման՝ հատով, որպես իրենց անձնական իր ներմուծելով։

Հիմա կառավարությունը պետք է կացինը դնի մի կողմ և հստակ որոշում կայացնի՝ թողնել, որ այս մարդիկ շարունակեն գործել ու հարկ վճարե՞լ, թեկուզ ոչ այն չափով, ինչ չափով ակնկալում են կառավարության «վունդերքինդ» ֆինանսիստները, թե՞ բոլորին ուղարկել փակման՝ դրանից բխող սոցիալական և տնտեսական լուրջ հետևանքներով։ Համենայնդեպս, այդ պարագայում իրենք բյուջեում առաջացած ճեղքվածքն էլ ավելի դժվարությամբ են կարողանալու փակել։ 

Վահե Մակարյան