Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ»
Ֆասթ Բանկի աջակցությամբ վերանորոգվել են Դրամատիկական թատրոնի ենթակառուցվածքներըԴատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ ՂազինյանԶՊՄԿ-ում պահպանվում են գեղեցիկ ավանդույթներն ու ձևավորվում նորերըԱշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ ԱկոպյանԿան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա ՍողոմոնյանՌազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է

Ո՞րն էր Հռոմի ստատուտի վավերացման իմաստն ու իրական նպատակը. միայն վնաս և ոչ մի օգուտ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

 

Ժամանակի ընթացքում միջազգային հանրությունը բազմազան մեխանիզմներ է ստեղծել տարբեր խնդիրներ լուծելու, համագործակցության ձևաչափեր ստեղծելու և միջազգային հարաբերություններում գործող սուբյեկտների վարքագիծը կարգավորելու նպատակով։

Ճիշտ է՝ խոշոր խաղացողները իրենց ձեռքում լծակ են դարձնում միջազգային իրավունքն ու միջազգային կառույցների շրջանակներում ստեղծված մեխանիզմները, սակայն այդ նույն մեխանիզմներից կարող են օգտվել նաև փոքր պետությունները։ Ու շատ կարևոր է, թե ինչ միջազգային գործիքներ են գործի դրվում, քանի որ միջազգային մեխանիզմների կիրարկման որոշ ճյուղեր կարող են երկակի նշանակություն ունենալ՝ մի դեպքում շատ արդյունավետ կիրառվել, իսկ մյուս դեպքում՝ ոչ։

Միևնույն ժամանակ, անհնար է հաշվի չառնել, թե այդ մեխանիզմների կիրառումն ինչպիսի արձագանք կարող է գտնել նաև միջազգային այլ սուբյեկտների կողմից։ Խոսքը հատկապես վերաբերում է միջազգային արդարադատության մեխանիզմներին՝ մասնավորապես Միջազգային քրեական դատարանին։ Վերջինիս առանձնահատկությունն այն է, որ այն առաջին մշտական դատարանն է, որը հնարավորություն ունի անհատներին դատելու միջազգային հանցագործությունների համար։ Իսկ սա ստեղծում է մի մեխանիզմ, որի միջոցով բռնապետները, ռազմական հանցագործները կամ այլ միջազգային հանցագործներ կարող են կանգնել արդարադատության առջև։

Դատարանն ունի մի շարք հաջողված գործեր՝ հատկապես աֆրիկյան որոշ ռազմական հանցագործների նկատմամբ արդարադատության իրականացման հարցում, որոնք ցույց են տալիս, որ դատարանն ի զորու է դատական պատասխանատվության ենթարկել ազդեցիկ անձանց։ Բայց մյուս կողմից էլ՝ կան չհաջողված փորձեր։ Երբ 2015 թվականին Միջազգային քրեական դատարանը ձերբակալման օրդեր տվեց Սուդանի նախկին նախագահ Օմար ալ-Բաշիրի համար, մի շարք երկրներ, որոնք անդամակցում էին դատարանին, հրաժարվեցին ձերբակալել նրան՝ նույնիսկ իրենց տարածքում գտնվելու ժամանակ։ Այսինքն՝ դատարանը կախված է անդամ պետությունների քաղաքական կամքից, քանի որ չունի սեփական իրավապահ ուժեր՝ մեղադրյալներին ձերբակալելու համար։ Մյուս կողմից էլ՝ դատարանի աշխատանքն անարդյունավետ է դառնում՝ պայմանավորված այն հանգամանքով, որ գերտերությունները՝ ԱՄՆ, Չինաստան, Ռուսաստան, չեն ընդունում դատարանի իրավազորությունը։

Այնուամենայնիվ, դատարանի աշխատանքի ձախողված փորձերը դեռևս չեն նշանակում, թե միջազգային արդարադատության մեխանիզմը չի կարող որոշ դեպքերում արդյունավետորեն գործել։ Հենց դա էր պատճառը, որ 2023 թվականին Հայաստանում որոշում ընդունվեց միանալ Միջազգային քրեական դատարանի կանոնադրությանը՝ Հռոմի ստատուտին։ Ու ՀՀ իշխանությունները Փաշինյանի գլխավորությամբ հայտարարում էին, որ Հռոմի ստատուտը պետք է ամբողջությամբ վավերացվի, քանի որ Հայաստանի դեմ հանցագործություններ են իրագործվել, և դրանով Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հնարավորություն է բացվում։ Այլ կերպ ասած՝ Հռոմի ստատուտին միանալով՝ Հայաստանը կարող է Ադրբեջանի դեմ կոնրետ միջազգային հանցագործությունների մասով հայցադիմումներ ներկայացնել։ Բայց զարմանալին այն է, որ մինչև հիմա Հայաստանը որևէ հայց չի ներկայացրել Միջազգային քրեական դատարան։

Լիովին անհասկանալի է, թե ինչո՞ւ Հայաստանը այս երկու տարվա ընթացքում անգամ մեկ հայց չի ներկայացրել, երբ Ադրբեջանի կողմից իրագործված հանցագործությունների մասին փաստերն ուղղակի աղաղակող են։ Սրանով հանդերձ, ամենազավեշտալին այն է, որ Փաշինյանը հանկարծ հայտարարում է, թե երբ իրական խաղաղություն ձեռք բերվի, Հայաստանը պատրաստ է հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից։

Նախ՝ եթե Հայաստանը հրաժարվի հայցերից, ապա գործ կունենանք ոչ միայն Բաքվի համար կատարված հերթական զիջման հետ, այլ հանցագործությունը թաքցնելու արատավոր երևույթի հետ, որը նույնպես հանցագործություն է։ Մյուս կողմից էլ՝ անհասկանալի է, թե ինչո՞ւ պետք է Հայաստանը հրաժարվի դատական հայցերից, երբ Բաքվում գերու կարգավիճակում ոչ միայն պահում են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ներկայացուցիչներին, այլև այդ մարդկանց նկատմամբ շինծու մեղադրանքներ են ներկայացվել ու դատական գործընթաց է սկսվել, որը վերածվում է շոուի։

Կամ՝ եթե Հայաստանը պետք է պատրաստակամություն հայտներ հրաժարվել միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցերից, ապա, ի վերջո, ի՞նչ նպատակի էր ծառայում Հռոմի ստատուտի վավերացումը։ Տպավորություն է, որ այն ՀՀ իշխանությունների հերթական չմտածված քա՞յլն էր։ Չէ որ Միջազգային քրեական դատարանին միանալու արդյունքում էական լարվածություն է մտցվել հայռուսական հարաբերություններում։

Մյուս կողմից էլ՝ երբ Ադրբեջանին տրամադրվող իսրայելական աջակցությունը կտրելու հարց կա, դրանով նոր խնդիրներ են առաջանում հայիսրայելական հարաբերություններում։ Չհաշված, որ ԱՄՆ նոր վարչակազմն էլ շատ կոշտ դիրքորոշում է որդեգրել Միջազգային քրեական դատարանի նկատմամբ, և Թրամփն անգամ պատժամիջոցներ է սահմանել։

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում