Նոր պատերազմի «նախերգանք»՝ Նիկոլ Փաշինյանի կատարմամբ
Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը Ֆրանսիա մեկնելուց առաջ ծավալուն մի հոդված է հրապարակել, որի տողատակում կարելի է կարդալ մեկ բան։ Այն է՝ Փաշինյանը հայ ժողովրդին հերթական պատերազմի է տանում՝ դրա համար դույզն-ինչ չնախապատրաստվելով։
Ըստ Փաշինյանի, Հայաստանն Ադրբեջանի դեմ ոչ մի ռազմական գործողության ծրագիր, մտադրություն, նպատակ չունի: «Այո, որովհետև Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ սպառնալիքներ գեներացվում են հենց Ադրբեջանում: Նախ, ի հեճուկս Պրահայի պայմանավորվածության Ադրբեջանի բարձրագույն օղակներից հնչում են Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականությունը կասկածի տակ առնող հայտարարություններ»,- նշել է նա:
Փաշինյանը հատուկ հիշատակել է «Արևմտյան Ադրբեջան» խոսույթ, որում ձևակերպված են հակահայկական հայտարարությունները։ Այդ խոսույթը հովանավորվում է Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության կողմից և համանուն կազմակերպության հիմնարար փաստաթղթերում Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի շուրջ 60 տոկոսն անվանվում է «ներկայումս Հայաստանի Հանրապետության վերահսկողության ներքո գտնվող տարածքներ» կամ «ներկայումս Հայաստանի Հանրապետություն կոչվող քաղաքական և իրավական միավորի կողմից վերահսկվող տարածք»: «Հիմա սա համադրենք Բաքվում ընթացող թատերականացված դատավարության, Ադրբեջանի կողմից միլիարդների հասնող սպառազինությունների ձեռքբերման, և պաշտոնական Բաքվի ագրեսիվ հռետորաբանության հետ և հասկանալի կդառնա, որ Հայաստանի Հանրապետության անվտանգության դեմ Ադրբեջանում գեներացվում են իրական սպառնալիքներ»,- նշում է Փաշինյանը, որպես լուծում էլ կրկին առաջարկելով խաղաղության պայմանագիր կնքել։
Փաստացի, ինքն էլ ընդունում է իր «խաղաղության օրակարգի» ձախողումը, բայց 44-օրյա պատերազմից հետո ՀՀ իշխանությունը ոչինչ չի արել երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու համար։ Եվ այժմ արձանագրում է, որ Ադրբեջանը պատրաստ է պատերազմ սկսելուն, իսկ Հայաստանը պաշտպանվելուն՝ ոչ:
Ամալյա Անդրեասյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան