Եվրոպան հայտարարել է՝ ԵՄ-ի համար դժվար կլինի խաղաղապահներ ուղարկել Ուկրաինա
Եվրոպական երկրները չեն կարողանա Ուկրաինա ուղարկել 200 000 խաղաղապահներ, որոնց սպասում է նախագահ Վլադիմիր Զելենսկին, New York Times-ին ասել է եվրոպացի բարձրաստիճան պաշտոնյան։
«Նույնիսկ զգալիորեն ավելի փոքր թվով անձնակազմ ուղարկելը, օրինակ՝ 40 հազար մարդ, դժվար կլիներ Եվրոպայի համար։ Ավելին, զինվորների այս թիվը չի բավականացնի հակամարտությունը զսպելու համար։ Արդյունավետ գործելու համար անհրաժեշտ է ավելի քան 100 000 խաղաղապահ՝ հաշվի առնելով կանոնավոր ռոտացիաները և արտակարգ իրավիճակները», թերթին ասել է Լոնդոնի Քինգս քոլեջի պատերազմական ուսումնասիրությունների պատվավոր պրոֆեսոր Լոուրենս Ֆրիդմանը:
Նա կարծում է, որ բոլոր երեք հնարավոր սցենարները՝ խաղաղապահները, զսպման ուժերը և tripwire force-ը ունեն իրենց թերությունները։
Առաջին տարբերակի իրականացմանը կխանգարի շփման գծի երկարությունը, որը կազմում է մոտ 1,3 հազար կմ, ինչը կպահանջի «հսկայական թվով զորքեր»։ Երկրորդ տարբերակը ներառում է մեծ թվով լավ զինված զինվորներ, այն ամենահուսալին է, բայց Մոսկվան դժվար՝ համաձայնի նրանց տեղակայմանը, վստահ է պրոֆեսորը։ Երրորդ տարբերակը նշանակում է զորքերի ուղարկում, որը չի բավականացնի հարձակումն ամբողջությամբ ետ մղելու համար, բայց բավական կլինի հակառակորդի առաջխաղացումը դանդաղեցնելու համար, քանի դեռ ուժերը չեն հասել:
«Բայց միշտ կասկածներ կան այս երաշխիքի բնույթի վերաբերյալ»,- խոստովանել է Ֆրիդմանը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան