Սրանք երկրի տնտեսության զարգացման մոդել չունեն, փորձում են իրականացնել հարկային տեռոր եվ տուգանքի մատերիալ սարքել ողջ ժողովրդին. Կամենդատյան
Հրայր Կամենդատյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
27000 դրամ օրական։ Շրջանառության հարկի մասին ՀՀ վարչախմբի ղեկավարը ներկայացրել է ինչ որ վերլուծություններ։ Բա թե շրջանառության հարկով գործող տնտեսվարողների 61.4 տոկոսը տարեկան 10.0 մլն դրամի շրջանառություն է ունեցել, որը օրական կազմում է 27.0 հազար դրամ եվ այդ տվյալներին չենք հավատում եվ որոշել ենք բարձրացնել հարկի տոկոսադրույքները։

Հարց 1
Ինչու չեք վստահում շրջանառության թվերին, եթե բոլոր տնտեսվարողների մոտ տեղադրված են ՀԴՄ եվ բոլորի շրջանառությունը հսկվում է հարկային ծառայության կողմից առցանց ռեժիմով եվ ստուգայցերով:
Հարց 2
Եթե հարկատուների շրջանառության տվյալներին չեք հավատում եվ բավարար չեք գտնում հիշատակված 10.0 մլն տարեկան շրջանառությունը, եվ որոշել եք 5 տոկոսի փոխարեն կիրառել 10 տոկոս, այսինքն կրկնակի բարձրացնել, ինչու եք պնդում, որ հարկերը իջեցրել եք:
Հարց 3
Ինչու՞ եք կրկնակի բարձրացրել արտադրողների հարկը, որոնք նախկինում վճարվող 3.5 տոկոսի փոխարեն պետք է հիմա վճարեն շրջանառության 7 տոկոս հարկ:
Հարց 4
Ինչու՞ եք պնդում, որ տարիներ շարունակ չնկատելու եք տվել իբր թե չվճարվող հարկերի բացասական դինամիկան եվ փաստացի ունենալով բոլոր տվյալները, խոչընդոտել եք, աչքաթող եք արել հարկային մուտքերի հավաքագրումը:
Հարց 5
Ինչու՞ եք փաստաթղթավորման պահանջի թեզով հինգից տաս տոկոս դարձրել կոշկակարի, դերձակի, անասնաբույժի, թաղման բյուրոյի, երգ գրողների, պարուսույցի, հոգեբանի, մարզիչների, եվ բազմաթիվ այլ մասնագիտությունների հարկը, լավ իմանալով որ այդ տնտեսվարողը ոչ հանգուցյալից է փաստաթուղթ ստանալու, եվ ոչ էլ հոգեբանի մոտ եկած աննորմալից:

Ընդամենը հինգ հարցի շուրջ այս խաբեբա պնդումների հեղինակին խորհուրդ ենք տալիս Բաբկեն Թունյանի հետ վերլուծել , թէ ինչու է մեր երկիրը աղքատանում անընդհատ եվ հասկանալ, որ օրեկան 27 000 դրամի շրջանառությունը էլ ավելի է նվազելու։
Փմձ կողմից եկամտային հարկի վճարումների մասին, խոշոր բիզնեսի վրա հսկողության մասին ծիծաղելի մոլորեցումների վրա չենք էլ ուզում ծանրանալ։
Որպես վերջաբան։ Սրանք երկրի տնտեսության զարգացման մոդել չունեն ,իսկ էքստենսիվ զարգացման իններցիան արդեն հանգել է, ուստի փորձում են իրականացնել հարկային տեռոր եվ տուգանքի մատերիալ սարքել ողջ ժողովրդին։

Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան