Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Ժամանակն է, որ մեր հայրենակիցներն այլևս ստիպված չլինեն ընտրություն կատարել հացի և դեղորայքի միջև․Ուժեղ Հայաստան«Ուժեղ Հայաստան»-ը շարունակում է քարոզարշավը ՍտեփանավանումՈւրախ ենք, որ կրկին ոգեշնչման աղբյուր ենք դարձել կառավարության համար. Ուժեղ ՀայաստանՈւիթքոֆը Օսլո այցից հետո կմեկնի Սանկտ ՊետերբուրգՎթար է․ ջուր չի լինելուԼավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր Կամենդատյան
Քաղաքականություն

Ի՞նչ է խոսել Փաշինյանն ԱՄՆ փոխնախագահի հետ

Վաշինգտոնում՝ Սպիտակ տանը, փետրվարի 7-ին տեղի էր ունեցել Փաշինյանի հանդիպումը Միացյալ Նահանգների փոխնախագահ Վենսի հետ։ ՀՀ կառավարությունը մեկ լուսանկար և լակոնիկ հաղորդագրություն էր տարածել, թե «քննարկվել են Հայաստան-ԱՄՆ երկկողմ հարաբերություններին, ինչպես նաև տարածաշրջանային օրակարգին վերաբերող հարցեր»։ Մամուլում այդ հանդիպումից հետո բազմաթիվ վարկածներ էին շրջանառվում, ընդհուպ նշվում էր, որ հանդիպում կազմակերպելու համար հայկական կողմը դիմել է Թուրքիայի միջնորդությանը։ Նշվում էր նույնիսկ, որ հանդիպմանը մասնակցել է ԱՄՆ-ում Թուրքիայ դեսպանը։


Երեկ խորհրդարանում Փաշինյանը փորձել է ցրել այդ կասկածները, հայտարարել է, թե Սպիտակ տանը «նախապես հանդիպումները նախատեսված չէին», և հընթացս հանդիպում է ունեցել ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հետ։ «Կազմակերպվեց հանդիպումը, այսպես ասած, չնախատեսված կարգով։ Բավական երկար է տևել», - ասել է նա, հավելել, թե հանդիպումը «1+3 ձևաչափով» է եղել, այսինքն՝ տետատետ խոսակցություն չի եղել, պատվիրակության անդամներից ևս ներկա են գտնվել։ Ըստ Փաշինյանի՝ հայկական կողմից ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանն է մասնակցել, կառավարության աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետը, իր մամուլի խոսնակը:

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպմանը չի մասնակցել, Փաշինյանն էլ չի պարզաբանում, թե ինչու։ Թեպետ, հենց արտգործնախարարի մասնակցությունն ավելի տրամաբանական կլիներ։ Ամեն դեպքում, Վենսի հետ ձախողված հանդիպումը, ինչպես և սպասվում էր, գործող իշխանությունը փորձում է ներկայացնել իրեն ձեռնտու հունով։ Թե որքանո՞վ դա կհաջողվի, ցույց կտա ժամանակը։

Նանե Սահակյան