Ինչի՞ շուրջ համաձայնության եկան Ռուսաստանն ու ԱՄՆ-ը. Լավրովի հայտարարությունը
Էր Ռիադում անցկացված հանդիպմանը Մարկ Ռուբիոն ընդգծել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի ազգային շահերով առաջնորդվելու անհրաժեշտությունը, և Մոսկվան համաձայն է դրան։ Ըստ РИА Новости-ի՝ դրա մասին ամերիկյան պատվիրակության հետ բանակցություններից հետո հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։
Ըստ Լավրովի՝ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համակարծիք են եղել, որ պետք է ամեն ինչ անել աշխարհաքաղաքական ոլորտներում և տնտեսական հարցերում ջանքերը միավորելու համար։
Հիմքեր կան ենթադրելու, որ ամերիկյան կողմը սկսել է ավելի լավ անսալ Ռուսաստանի դիրքորոշումը, հայտարարել է Լավրովը։
«Ռուսաստանն ու ԱՄՆ-ը պայմանավորվել են, որ երբ իրենց շահերը չեն համընկնում, պետք է ոչ թե հակամարտություն հրահրեն, այլ լուծեն խնդիրները։ Կողմերը պայմանավորվել են, որ մոտ ապագայում կձևավորվի ուկրաինական կարգավորման գործընթաց և կնշանակվեն բանակցողներ»։ Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել պայմաններ ստեղծել ուկրաինական հակամարտությունը լուծմանը զուգընթաց, որպեսզի Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև համագործակցությունն ամբողջությամբ վերսկսվի»,- նշել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը։ Լավրովը, խոսելով ձեռք բերված պայմանավորվածությունների մասին, առաջին հերթին նշել է դեսպանների նշանակման անհրաժեշտության և դիվանագիտական առաքելությունների աշխատանքի սահմանափակումների վերացման մասին պայմանավորվածությունը։
«Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև Ուկրաինայի հարցով խորհրդակցությունները կանոնավոր կլինեն, երբ երկու կողմերը բանակցային թիմեր կնշանակեն»,- պարզաբանել է նա։
Լավրովը հայտարարել է, որ ինքը չի տեսել որևէ տեղեկություն այն մասին, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, իբր, բանակցությունների ընթացքում համաձայնեցրել են Ուկրաինայի կարգավորման եռաստիճան պլանը։
«Մենք մեր ամերիկացի զրուցակիցներին բացատրեցինք, որ ՆԱՏՕ-ի զորքերի ներկայությունն Ուկրաինայում անընդունելի է։ Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ը բանակցությունների ընթացքում առաջարկել է մորատորիում մտցնել էներգետիկ օբյեկտների վրա հարձակումները, Ռուսաստանը բացատրել է, որ չի հարձակվում քաղաքացիական օբյեկտների վրա»,- եզրափակել է Լավրովը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան