Հայաստանի գործող իշխանությունների ու Ռուսաստանի միջև հարաբերությունները «թթված են». Ավետիք Չալաբյան
«Մենք էլ ենք նույնքան տուժած, որքան Ուկրաինան, որովհետև մեզ էլ են ասել՝ Ռուսաստանի դեմ գործողություններ արեք, ձեր մեջքին կանգնած ենք։ Հետո կարող է այնպես ստացվել, որ մենք հասկանանք՝ Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացրինք, Արևմուտքն այլևս մեզնով հետաքրքրված չէ, ինչպես հետաքրքրված էր նախկինում, ու մենք մնանք Ադրբեջանի ու Թուրքիայի դեմ միայնակ»։ Այս մասին այսօր՝ փետրվարի 21-ին, NEWS.am–ի հետ զրույցում ասաց «Հայաքվե» ազգային քաղաքացիական միավորման համակարգող Ավետիք Չալաբյանը։
«Ուկրաինան նույն տրամաբանության մեջ է, ինչ Հայաստանը։ Գուցե, պատերազմն այնտեղ մի փոքր այլ կերպ է մղվում, բայց քաղաքականության տրամաբանությունը նույնն է»,–ասաց նա։
Լրագրողի հարցին, արդյո՞ք եթե Ուկրաինայի վերաբերյալ Ռուսաստանի ու ԱՄՆ–ի բանակցությունները հաջողության հասնեն, հաջորդ «թիրախը» Հայաստանը կլինի, Ավետիք Չալաբյանը պատասխանեց.
«Եթե Ռուսաստանի և Հյուսիսատլանտյան դաշինքի միջև երբևէ համաձայնություն լինի, լինելու է ամբողջ պարագծով, բոլոր այն հարցերով, որոնք նրանց հետաքրքրում են։ Դա կարող է լինել Արկտիկան, Մերձբալթյկան հանրապետությունները, Բելառուսիան, Ուկրաինան, Մոլդովան, Հարավային Կովկասը և այլն։ Ես չգիտեմ՝ ինչ է լինելու դա, դրանք բանակցություններ են, չի կարելի մինչև վերջ հստակ ասել, թե դա ինչպես է տեղի ունենալու։ Բայց այն, որ Հարավային Կովկասի շուրջ նրանք որոշակի պայմանավորվածության կգան, եթե ընդհանրապես գան պայմանավորվածությունների, կասկած չկա»։
Լրագրողի հարցին, արյդո՞ք Հայաստանի ու Ռուսաստանի հարաբերություններն անդառնալիության կետի են հասել, Ավետիք Չալաբյանը պատասխանեց.
«Փաշինյանի իշխանությունը կարող է հասել է անդառնալիության կետի, չեմ բացառում, կարող է և չի հասել։ Ինձ թվում է, որ հասել են այդ կետին։ Այն հարաբերությունները, որոնք զարգացել են այս իշխանությունների և Ռուաստանի գործող իշխանության միջև, բավական թթված են, բարեկամական չեն, հաջող չեն, իրենց մեջ կոնֆլիկտ են պարունակում»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան