«Ժողովրդավարության բաստիոնում» ճնշում են ազատ խոսքը
Քննչական կոմիտեն մեղադրանք է ներկայացրել ընդդիմադիր գործիչ Էդգար Ղազարյանին։ Նրան սպառնում է 5 տարվա ազատազրկում։ Այսօր դատարանը խափանման միջոց է կիրառելու Ղազարյանի նկատմամբ, իսկ առաջադրված մեղադրանքը ցինիկ և անհեթեթ է, ընդամենն ապացուցում է, որ «ժողովրդավարության բաստիոն» հռչակված երկրում իշխանությունները չեն հարգում ազատ խոսքի իրավունքը։
Էդգար Ղազարյանը մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 490-դ հոդվածի 1-ին մասով՝ դատավորի, դատախազի, քննիչի, քննչական մարմնի ղեկավարի, հետաքննության մարմնի, փաստաբանի, ներկայացուցչի, փորձագետի կամ հարկադիր կատարողի նկատմամբ սպառնալիքը կամ նրանց մասին տեղեկություն հրապարակելը կամ նրանց գույքը ոչնչացնելը կամ վնասելը կամ նրանց նկատմամբ բռնություն գործադրելը։
Ըստ փաստաբան Ռուբեն Մելիքյանի, վարույթը հարուցվել է, քանի որ Ղազարյանը հայտարարել է, որ Վահե Գրիգորյանը, ով վերջերս ՄԻԵԴ դատավոր դարձավ, ապօրինի կերպով է դարձել ՍԴ դատավոր։ Որևէ վիրավորանք, հայհոյանք, զրպարտություն Ղազարյանի խոսքում չկա, բայց օրենքն այնպես է ձևակերպված, որ նույնիսկ բարի խոսքի համար կարելի է քրեական վարույթ հարուցել։ Ինչն էլ արել են գործող իշխանությունները ձգտելով փակել ևս մեկ ընդդիմախոսի բերանը։
Սոֆյա Մարտիրոսյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան