Իտալիայում պահանջում են արգելել «Եվրատեսիլ»-ում Էստոնիայի ներկայացուցչի երգը
«Եվրատեսիլ» համաեվրոպական երգի մրցույթում Էստոնիայի ներկայացուցչի երգը վրդովմունք է առաջացրել Իտալիայում, որտեղ մրցույթի կազմակերպիչներին կոչ են արել
երգը մրցույթին չուղարկել:
Ինչպես նշում է Daily Mail-ը, Էստոնիան ներկայացնող ռեփեր Թոմի Քեշը կատարում է Espresso Macchiato ստեղծագործությունը, որի տեքստի բառերը ծաղրում են իտալացիներին բնորոշ կարծրատիպերը:
«Ողջույն գեղեցկուհի, ես Թոմասոն եմ, կախվածություն ունեմ ծխախոտից, սուրճն ինձ համար շատ կարևոր է, ես շատ գումար ունեմ ու շատ եմ աշխատում, այդ պատճառով էլ քրտնում եմ մաֆիոզիի պես: Կյանքը սպագետիի պես է, այն կոշտ է, քանի դեռ չես եփել այն», - ասվում է տեքստում:
Իտալական մեդիան երգը որակել է «իսկական սադրանք»:
Սպառողների իտալական Codacons ասոցիացիան քննադատել է Քեշին՝ դիմելով Եվրոպական հեռարձակողների միությանը ` հարցնելով, թե արդյոք «պատշաճ է թույլ տալ մրցույթին ներկայացնել մի երգ, որը վիրավորական է»:
Իտալիայի Սենատի փոխնախագահ Ջան Մարկո Սենտինիոն նույնպես կոչ է արել որակազրկել երգը։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ մի երգ, որը շահարկում է մեր երկրի մասին բացասական կարծրատիպերը, ներկայացվի նման խոշոր միջազգային իրադարձությանը»,- բողոքել է նա։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Ցույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ Կարապետյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...