Ի՞նչ են քննարկելու Շվեյցարիայում
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 24-25-ն աշխատանքային այցով կգտնվի Շվեյցարիայում։ ԱԳՆ-ն հայտնում է, թե Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի ՄԱԿ մարդու իրավունքների խորհրդի և Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին և հանդես կգա ելույթներով: Նշվում է, թե ծրագրված են նաև երկկողմ հանդիպումներ, սակայն հայտնի չէ, թե ում հետ։
ՔՊ մեր աղբյուրների փոխանցմամբ, Միրզոյանն առաջին հերթին հույս ունի Ժնևում պայմանավորվածությունների հանգել՝ հայ-թուրքական կարգավորման հարցով բանակցություններն այդ երկրում կազմակերպելու համար։ Հիշենք, հենց Շվեյցարիայի Ցյուրիխ քաղաքում 2008 թ. տեղի ունեցան հայ-թուրքական բանակցությունները, կնքվեցին արձանագրությունները, որոնք այդպես էլ կյանքի չկոչվեցին։ Հայաստանի գործող իշխանությունները վերջին շրջանում ակտիվացրել են կարգավորման հարցով բանակցությունները, և գործընթացին խորհրդանշական տեսք հաղորդելու համար նպատակ ունեն Շվեյցարիայում կազմակերպել բանակցություններն էլ, նոր արձանագրությունների ստորագրումն էլ։
Առայժմ հայտնի չէ, թե ինչ դիրքորոշում ունի Անկարան։ Մի կողմից նրան ձեռք է տալիս բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ, ավելացնել իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա։ Մյուս կողմից, Ադրբեջանի գործոնը զգալի խոչընդոտում է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանը։
Նիկոլ Փաշինյանի իշխանությունն աներեսի պես փորձում է տեղավորվել թուրքական ծիրում, ապահովել իր հետագա պաշտոնավարումը։ Միրզոյանն էլ այդ գործի առաջամարտիկն է դարձել։
Աննա Թամրազյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան