Ի՞նչ կապ ունեն այս նկարը և այս վիդեոն իրար հետ․ 1-ինը Դիլիջանում բացված մեր նոր կետն է՝ Դիլի Ջանպիցցա-ն, 2-ը՝ Մոսկվայում․ Բակուր Մելքոնյան
Բակուր Մելքոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Ի՞նչ կապ ունեն այս նկարը և այս վիդեոն իրար հետ։ Ով ճիշտ գուշակեց, մինչև ամսվա վերջ, այսինքն էս ցուրտ շաբաթվա ընթացքում, այս 2 կետերից ցանկացածում կստանա հյուրասիրություն տաք թեյ ու խմորեղեն....
Ի՞նչ կապ ունեն այս նկարը և այս վիդեոն իրար հետ։ Ով ճիշտ գուշակեց, մինչև ամսվա վերջ, այսինքն էս ցուրտ շաբաթվա ընթացքում, այս 2 կետերից ցանկացածում կստանա հյուրասիրություն տաք թեյ ու խմորեղեն....
Սա էլ ճիշտ պատասխանը.
1֊ինը Դիլիջանում բացված մեր նոր կետն է Դիլի Ջանպիցցա֊ն, յուրահատուկ համով ճանաչված պիցցան արդեն կարող եք վայելել Դիլիջանի հենց սրտում, Թուֆենկյանի դիմաց։
2֊ը Մոսկվայում բացված մեր հերթական կետն է, բայց առանձնահատկությունը նրանում է, որ սա Արտ Լանչ ֆորմատի ամենափոքր կետն է, առանց խոհանոցի, որը ենթադրում է, որ հաջողության դեպքում (մի քանի օրվա ընթացքում արդեն տեսանելի է հաջողությունը), մենք կկարողանանք ավելի արագ ընդլայնվել, վարձակալելով նաև փոքր քառակուսիով տարածքներ։
Իսկ ի՞նչ կապ ունեն։ Երկուսն էլ բացվել են անցած շաբաթ։
Ես մասնակցել եմ Դիլիջանի բացմանը, շաաատ գեղեցիկ ձմեռ է Դիլիջանում։
Հ. Գ. Ինչպե՞ս ճիշտ պատասխանելու դեպքում ստանալ մրցանակը կհարցնեք դուք, չէ որ ես գրել եմ նաև պատասխանը, իսկ հարցը նրանում է, որ ես վստահում եմ իմ ֆեյսբուքյան ընկերներին ու հետևորդներին, պարզապես մոտենում եք մեր կետին` Դիլիջան կամ Մոսկվա և ցույց եք տալիս մենեջերին, որ իմ ֆեյսբուքյան ընկերն եք կամ հետևորդը, այսքան պարզ։ Դե ուզում եմ ասեմ, ցանկացած հետևորդ ու ընկեր կարող է մոտենալ ու տաք թեյ խմել էլի։
Սպիտակ, բայց նաև տաք աշխատանքային շաբաթ եմ մաղթում բոլորիս։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...