Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Սպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալԴեղերի էժանացում՝ եվրոպական փորձով. «Ուժեղ Հայաստան» կուսակցության օրենսդրական նոր նախաձեռնությունը. տեսանյութԴեղերի գների նվազեցմանն ուղղված բարեփոխումը կնպաստի մեր քաղաքացիների կյանքի բարելավմանը. Մարիաննա ՂահրամանյանԳավառում քարոզարշավը շարունակվում է. ՀայաՔվեՆիկոլի «գեոպոլիտիկ հեդոնիզմը». Արմեն ՀովասափյանԱյս շրջագայության արդյունքները կարևոր կլինեն ոչ միայն Ֆրանսիայի արտաքին քաղաքականության, այլև անձամբ Մակրոնի համար. Զաքարյան «ՀայաՔվե»-ն պատրաստվում է կրկին դիմել Մագդալենա Գրոնոյին՝ Արցախի վերաբերյալ հասցեական մի շարք հարցադրումներովՄեր տարածաշրջանում կլինի կայուն խաղաղություն, երբ Նիկոլն ու Ալիևը չլինեն իշխանության. Արշակ ԿարապետյանCOP 17-ի ստվերում. ինչո՞ւ օդի աղտոտվածության խնդիրը դեռ չի լուծվում Ի պատասխան Նիկոլ Փաշինյանի՝ ժամեր առաջ կատարած հրապարակմանը. Անդրանիկ ԳևորգյանԱյն մասին, թե ինչու մեր նորահայտ բռնապետը, ինչպես և պատմության մեջ որևէ բռնապետություն, ընդունակ չեն հաղթել մեր եկեղեցուն. Ավետիք Չալաբյան

Տնտեսական «փուչիկի» գոլորշին ու «դասական» մանիպուլյացիաները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի տնտեսության վիճակը շարունակում է մնալ բարդ, չնայած այն հանգամանքին, որ իշխանությունները պարբերաբար փորձում են հանրությանը մատուցել, թե լուրջ դրական տեղաշարժեր ու փոփոխություններ են նկատելի։ Իհարկե, չի կարելի լիովին հերքել, որ փոքր-ինչ դրական փոփոխություններ առկա են, բայց նախ՝ դրանք բոլորովին բավարար չեն ու հիմք չեն տալիս երկարաժամկետ կտրվածքով լավատեսության համար, երկրորդ՝ իշխանություններն այնպիսի ապակողմնորոշող փիառ են փորձում անել, որ թվում է՝ առնվազն Հայաստանն, օրինակ՝ Շվեյցարիա է դարձել։

Եկեք վերցնենք թեկուզ տնտեսական աճի պատկերը։ Եթե հետևում ենք վիճակագրությանը, ապա արդեն երեք տարի անընդմեջ Հայաստանը համեմատաբար բարձր տնտեսական աճ է արձանագրում, սակայն հասարակ քաղաքացին այդպես էլ իր մաշկի վրա չի զգում այդ աճի հետևանքները։ Այլ կերպ ասած՝ այդ տնտեսական աճն իրական էֆեկտ չի ունենում բնակչության բարեկեցության վրա, պարզապես մի քանի խոշոր բիզնեսների շահույթը մեծապես աճել է։ Այնինչ, դեռ 2019 թվականին Նիկոլ Փաշինյանը խոստանում էր, թե տնտեսական աճը կհասցնեն քաղաքացիներին: Հասցրե՞լ են, իհարկե՝ ոչ, միայն քպականներին, իրենց հարազատներին ու իրենց մերձակա փոքրաթիվ գործարարներին: Եվ վերջ...

Մյուս կողմից էլ՝ իշխանությունները միշտ հակված են գեղեցիկ թվերով կերակրել հանրությանը, քան մատնանշել բովանդակային փոփոխությունները։ Հասարակությանը թվերով ու մանիպուլ յատիվ «փաստերով» կերակրելու հարցում Փաշինյանը միշտ էլ առաջատար է եղել։ Բայց կարծես թե նրա՝ առաջատարի տիտղոսը «իրենով անելու» հայտ է ներկայացրել էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, որը վերջին շրջանում սկսել է պարծենալ ինչ-որ թվերով՝ ցույց տալով, թե դրանք աննախադեպ են։ Օրինակ՝ պետական պարտքի հետ կապված պարզունակ մանիպուլ յացիայից հետո նա սկսել է շեշտը դնել տնտեսական աճի վրա՝ ներկայացնելով, որ 2024 թվականին 5,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել և 10 տրիլիոն դրամի շեմն անցել ենք, իսկ ահա 20132017 թվականների ընթացքում ՀՀ տնտեսությունը չէր աճում։ Նախ սկսենք նրանից, որ 2013-2017 թվականներին բոլորովին այլ վիճակ էր, քան հիմա է։ Երկրորդ՝ իրականում ՀՆԱ աճ եղել է, թեկուզ, այո, փոքր: Ու բացարձակ անհասկանալի է տնտեսության պատասխանատուի կողմից նման միանշանակ գնահատականները: Վերջապես այս կարգի համեմատությունն անտեղի է։ Ի վերջո, գործող իշխանությունների պաշտոնավարման շրջանում ևս խոշոր տնտեսական անկում ենք ունեցել, որն, ի դեպ, պարզ երևում է նույն նախարարի ներկայացրած գծապատկերից: Տեսեք, 2020 թվականի տնտեսական տարին փակվեց 7,5 տոկոս տնտեսական անկմամբ, իսկ 2022 թվականից տնտեսական աճի արագացումը գլխավորապես պայմանավորված էր արտաքին գործոններով, որոնք ընդամենը ժամանակավոր բնույթ են կրում, քանի որ տնտեսական աճն այդպես էլ չի կապիտալիզացվում։

Վերջին երեք տարվա ընթացքում, եթե չլինեին Հայաստանից վերաարտահանման տեմպերը, թերևս շատ մռայլ պատկեր կունենայինք։ Չնայած մեր տնտեսության համար արտաքին գործոնները աստիճանաբար փոխվում են՝ բացասաբար ազդելով տնտեսական դինամիկայի վրա։ Այսինքն՝ վերաարտահանման ուռճացող փուչիկը որոշակի պահի ուղղակի պայթելու է։ Ու մենք արդեն տեսնում ենք դրա միտումները։ Առաջին հերթին տնտեսական աճի նվազման միտումը մեծապես ակնհայտ է։ 2022 թվականին ունեցանք 12,6 % տնտեսական աճ, 2023 թվականին՝ 8,3 %, իսկ 2024 թվականին աճի տեմպը հասել է ընդամենը 5,9 %-ի, և սա այն դեպքում, երբ կառավարությունն ակնկալում էր, որ գոնե հնարավոր կլինի տնտեսական տարին փակել 7 % աճով։ Բայց սա էլ դեռ մի կողմ, գոնե աճ եղել է, չնայած տնտեսական աճը տարեկան կտրվածքով ակնկալվածից ցածր է եղել: Բայց ահա անցնող տարվա վերջին եռամսյակում բավական մտահոգիչ իրավիճակ ենք ունեցել։ Իսկ նոյեմբերին ունեցանք ամենացածր տնտեսական աճի ցուցանիշը՝ 1,2 %։ Տնտեսագետները կարծում են, որ այսպիսով ՀՀ տնտեսությունը վերադառնում է իր «նորմալ վիճակին»։ Նույնիսկ իշխանություններն են հասկանում, որ տնտեսական աճի նվազումն այլևս իրականություն է, դրա համար էլ այս տարվա տնտեսական աճի կանխատեսումը նախորդ տարվա 7 տոկոսից իջեցրին 5,6 տոկոս։

Բայց նույնիսկ 5 տոկոս տնտեսական աճի ցուցանիշը այս տարվա համար կլինի պատկառելի թիվ, քանի որ եթե աշխարհաքաղաքական գործոններով պայմանավորված վերարտահանման խողովակները փակվեն, տնտեսությունը շատ ծանր վիճակում կարող է հայտնվել՝ արձանագրելով նաև բացասական ցուցանիշներ, որովհետև տնտեսության որոշ ուղղություններ արդեն համակերպվել են վերարտահանման հետ։ Մյուս կողմից էլ՝ քանի որ նախորդ երեք տարվա աճը չի ուղղորդվել տնտեսության ճյուղերում իրական արդյունք ստեղծելու ուղղությամբ, ապա նույնիսկ տնտեսական աճի տեմպերի իներցիա չենք կարող ունենալ։

Ու մինչ տնտեսական մռայլ պատկերն ակնհայտ է դառնում, պետական պարտքն աճում է աստղաբաշխական թվերով։ Օրինակ՝ միայն անցյալ տարի այն աճել է մոտ 1 մլրդ դոլարով։ Հարց է ծագում՝ եթե տնտեսության մեջ 5,9 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, ապա ինչո՞ւ ենք այդքան մեծ ծավալի պարտք ներգրավել։ Ըստ էության, նոր պարտքերը միտված են բյուջեի ճեղքերը լցնելու և սոցիալական ծրագրերն իրականացնելու նպատակին։ Իսկ այս պարագայում թոշակների բարձրացման մասին խոսք լինել չէր կարող՝ թեկուզ չնչին չափով։

Բայց նույնիսկ նման պայմաններում էկոնոմիկայի նախարարը հպարտանում է, որ 2024 թվականին միջին ամսական աշխատավարձը Հայաստանում կազմել է ավելի քան 287 հազար դրամ։ Նշվում է, որ այս ցուցանիշը 2018 թվականին կազմում էր 172700 դրամ։ Պետք է նկատի ունենալ, որ իրականում բազմաթիվ աշխատողների աշխատավարձն այդպես էլ չի բարձրացել։ Նրանցից շատերն ինչ «խղճուկ» աշխատավարձ ստանում էին 2018 թվականին, նույն կարգի աշխատավարձ ստանում են նաև այսօր։ Օրինակ՝ այն վերաբերում է ուսուցիչների գերակշռող մեծամասնությանը։ Ընդամենը մի քանի տասնյակ ուսուցիչներ են, որ ատեստավորումն անցել են, ու նրանց աշխատավարձը բարձրացել է։ Եթե որոշ ոլորտներում էլ աշխատավարձերի բարձրացում կա, ապա դրա էֆեկտը զրոյական է, եթե հաշվի ենք առնում ինֆլյացիան ու թանկացումների մակարդակը։ Մանավանդ վերջին շրջանում հարկային բեռի ծանրացումից հետո ապրանքներն ու ծառայությունները կրկնակի ավելի արագ են թանկանում, քան աճում են մարդկանց եկամուտները։

Այդ դեպքում ինչպե՞ս են իշխանությունները միջին աշխատավարձի կտրուկ բարձրացման մասին թվեր ստացել։ Շատ պարզ։ Կտրուկ բարձրացել են պետական բարձր պաշոնյաների ու տարբեր պետական օղակներում ծվարած քպականների աշխատավարձերը։ Ու դա քիչ չէ, նրանք մի հատ էլ բարձր պարգևավճարներ են ստանում։ Այսինքն, իշխանավորների կյանքի որակը կտրուկ բարձրացել է, ու նրանք փորձում են իրենց արշինով չափել՝ ցույց տալով, թե նույնը տեղի է ունենում նաև ժողովրդի հետ։ Իսկ քաղաքացիները ինչպես 2018 թվականին, այնպես էլ հիմա հազիվ են ծայրը ծայրին հասցնում։ Նրանց կյանքում ոչինչ չի փոխվել։ Չէ, ներողություն, փոխվել է, ավելի են աղքատացել՝ գումարած բազմաթիվ կորուստներն ու անվտանգային մեծ խնդիրները, որ բերել են այս իշխանությունները...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում