Կառավարությունը հակասում է ինքն իրեն. թվային դրոշմապիտակների ոդիսականը
2025 թվականի փետրվարի 6-ին ՀՀ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը Կառավարության նիստի ընթացքում ներկայացրեց թվային դրոշմավորման անցնելու նոր նախագիծը: Այն ենթադրում է դատա մատրիքս հատուկ թվային ծածկագրի կիրառություն և տվյալների ներկայացում ազգային օպերատորի՝ E-Mark համակարգի միջոցով: Այս մեխանիզմը նպատակ ունի էականորեն բարձրացնել ստվերի դեմ պայքարի արդյունավետությունը, ապահովել ապրանքների հետագծելիությունը շուկա մուտքից մինչև վերջնական վաճառք և շրջանառությունից դուրսբերում։
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի խոսքով․ «ըստ էության հին համակարգը եղել է ոչ հետագծելի․․․» «նոր համակարգը պետությանը հնարավորություն է տալիս հատի ճշտությամբ վերահսկել ապրանքների շարժը, և հետևաբար նաև ստվերի հանդեպ վերահսկողություն ունենալ, ինչպես նաև թույլ տալ այս համակարգը ինտեգրել այլ պետական մարմինների համակարգերի հետ և ապրանքների շրջանառության ամբողջ ցիկլը վերահսկել․․․»։
Հաշվի առնելով ՊԵԿ նախագահի ներկայացրած տեղեկատվությունը՝ ակնհայտ է, որ պետությունն ուղղում է իր քաղաքականությունը դեպի թվայնացում։ Ավելին, արդեն իսկ կասկածի տակ է դրվում տարիներ շարունակ գործող՝ ֆիզիկական դրոշմապիտակների կիրառմամբ դրոշմավորման և հետագծելիության ապահովման արդյունավետությունը։ Հատկանշական է, որ վերջին 10 տարիների ընթացքում հին թղթային դրոշմապիտակներով դրոշմավորման վրա ծախսվել է շուրջ 60 միլիարդ դրամ։
Չնայած այս թվային լուծման անցմանը, պետական գնումների համակարգում 2025 թվականի փետրվարին նախատեսված է ՊԵԿ-ի կարիքների համար 1.6 միլիարդ դրամի դրոշմապիտակների տպագրության գնման հրավեր, որի կիրառությունը ըստ ՊԵԿ-ի արդյունավետ չէ և չի ապահովում հետագծելիություն։ Այս հանգամանքը առաջացնում է կարևոր հարցեր. եթե կառավարությունը որդեգրել է թվայնացման քաղաքականություն, ապա արդյոք նման մեծածավալ ֆինանսավորումը չի հակասում այդ մոտեցմանը։
Հնարավոր է նաև, որ որոշ շահագրգիռ գործարարներ՝ շարունակելով «հին ավանդույթները», կարողանում են ազդեցություն ունենալ պետական որոշումների վրա՝ նպաստելով իրենց շահավետ պետական գնումների առաջմղմանը։
Այսպիսով, Կառավարությունը կանգնած է ռազմավարական ընտրության առջև. այն պետք է որոշի՝ հետևողականորեն պայքարել մաքսանենգության, ստվերային շրջանառության և հարկերը թաքցնելու դեպքերը բացահայելու դեմ, թե՞ պահել որոշ բիզնես շրջանակների տնտեսական շահերը։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան