Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Լավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալ
Քաղաքականություն

Ամուլսարի հանքը շահագործվելու է, ԱՄՆ-ը պահանջում է Հայաստանից

Երեկ ՀՀ կառավարությունը որոշեց «Լիդիան» ընկերությանը 150 մլն դոլարի երաշխիք տալ Ամուլսարի շահագործման համար։ ԱՄՆ դեսպանատունը ողջունել է Հայաստանի իշխանությունների և «Lydian» ընկերության միջև Ամուլսարի հանքի շահագործման մեկնարկի վերաբերյալ համաձայնությունը: «Հիանալի նորություն է։ ԱՄՆ դեսպանատունը ողջունում է Ամուլսարում հանքարդյունահանման ծրագրի վերսկսման վերաբերյալ «Lydian»-ի և Հայաստանի միջև համաձայնագիրը՝ տնտեսության մեջ միլիոնավոր ԱՄՆ դոլարների ներդրումներով, ինչն աշխատատեղեր կստեղծի և բարգավաճում կապահովի Միացյալ Նահանգների և Հայաստանի համար», - ասված է հայտարարությունում։

Դեսպանատնից նշել են, թե Հայաստանը բաց է ամերիկյան բիզնեսի համար, և ԱՄՆ դեսպանատունը հպարտությամբ աջակցում է այդ քաղաքականությանը, քանի որ երկու երկրները միասին աշխատում են ապագա բարգավաճման ուղղությամբ:

Հիշեցնենք` Ամուլսարը ոսկու երկրորդ խոշոր հանքավայրն է Հայաստանում: Տևական ժամանակ բնապահպանների և հանրության հակազդեցության պայմաններում իշխանությունները չէին կարողանում սկսել հանքի շահագործումը, իսկ միջազգային հանրությունը, նշենք, պահանջում էր բացել։ Այժմ, երբ ԱՄՆ դեսպանատունն էլ անմիջապես հայտարարություն է տարածում, ակնհայտ է, որ հանքավայրի շահագործումը հենց Արևմուտքի պահանջով է իրականացվելու, իսկ Ջերմուկի և տեղի բնակիչների շահերը ոչ ոք հաշվի չի առնելու։

Ընդհանրապես, քաղաքականությունը ցինիկ բան է, առավել ևս երբ այն համակցվում է տնտեսական օգուտների հետ։ Եվ Արևմուտքն էլ ամենևին ձրի և անշահախնդիր կերպով չէ, որ հայտարարում է ՀՀ իշխանություններին օգնելու մասին։ Ամեն ինչ գին ունի, այլ հարց, թե ի՞նչ գին է վճարելու Հայաստանի Հանրապետությունը, և ի՞նչ է ստանալու դրա դիմաց։

Ալլա Դավթյան