Կստանա՞ Պապոյանը Փաշինյանի sms-ը
Քպ-ական տարբեր տրամաչափի պաշտոնյաներ մշտապես սկանդալների կենտրոնում են հայտնվում, քանի որ չեն կարողանում զսպել իրենց ամենաստորին բնազդները։ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն է կրկին հայտնվել քննադատության թիրախում։ Նախօրեին իր ֆեյսբուքյան էջում կիսվելով Ամուլսարի հանքը վերագործարկելու մասին ԱՄՆ դեսպանատան հրապարակմամբ՝ Գևորգ Պապոյանը գրել էր. «Մինչ ոմանք ոռնում են Հայաստանի տնտեսական հաջողություններից, հերթական խոշորագույն ներդրումային ծրագիրը շուտով կմեկնարկի։ Շունը հաչում է, քարավանը՝ գնում»։
Ամուլսարի վերագործարկումը բուռն հանրային հակազդեցության է հանգեցրել, բնապահպաններն ու պարզապես շարքային քաղաքացիները կոշտ քննադատում են իշխանություններին, իսկ Պապոյանը կրքերը հանդարտեցնելու փոխարեն, ավելի շատ է յուղ լցնում կրակին։ Իր գրառման տակ նախարարը պարզաբանել էր, թե այն վերաբերվում է որոշ նախկին պաշտոնյաների, բայց առանց հստակեցնելու։ Իսկ երբ մեկնաբանություններն ու հայհոյանքները ջնջելն անհնարին էր դարձել, պարզապես հեռացրել էր գրառումը։
Այս մեկ դրվագը վկայում է, թե քպական պաշտոնյաներն ինչ կարծիք ունեն հանրության, ակտիվ խմբերի, բնապահպանների, քննադատների մասին։ Վկայում է նաև, որ երկրի ղեկին հայտնվել են իրենց զսպել չկարողացող, տարրական կուլտուրայից ու բարոյականությունից զուրկ մարդիկ, աղետ դարձել Հայաստանի Հանրապետության գլխին։ Պապոյանն, իհարկե, Փաշինյանի sms-ը չի ստանա, ընդհակառակը, պարգևատրվելու է։ Որևէ կասկած չկա այս հարցում։ Փաշինյանն էլ առանձնապես իր որակներով չի զիջում իր ենթակային։
Մանանա Հարոյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան