Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եվրոպական ճգնաժամի արմատները. հին խնդիրներին արագ լուծումներ չկան. «Փաստ» «Այս խնդիրը գործնականում լուծելու համար ռազմաքաղաքական որոշումներ են անհրաժեշտ». «Փաստ» Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ»
Լավրով․ Ռուսաստանը կլսի Ուիթքոֆի և Քուշների առաջարկները, բայց քաղաքական զիջումների չի գնաՏուգանքը 20 տոկոսով պակաս վճարելու հնարավորությունից օգտվելու համար roadpolice.am կայքում գրանցվող վարորդների թիվը շարունակում է աճելԻնչո՞ւ են Հայաստանում դեղերն ավելի թանկ, քան Վրաստանում․ «Ուժեղ Հայաստանը» լուծում է առաջարկում՝ դեղերի գները նվազեցնելու համարՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Արարատի և Լոռու մարզերումՑեղասպանությունը վկայող լուսանկարը ներկայացվել է այսպես կոչված «Խոջալուի ցեղասպանության» ապացույցՌԴ-ում վառելիքի հետ կապված իրավիճակը չի ազդում ԵԱՏՄ-ում նավթի և նավթամթերքների ընդհանուր շուկայի ձևավորման վրա․ ՕվերչուկՀրապարակվել է բոլոր ժամանակների «Ոսկե գնդակի» հավակնորդների ցանկըԸնտրությունների ժամանակ մենք խոստացել էինք նվազեցնել դեղերի գները. այսօր կատարում ենք մեր խոստումը․ Ուժեղ ՀայաստանՓարիզի թալանից հետո շքեղ պայուսակները հայտնվել են վերավաճառքի հարթակումՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՍպերցյանի թիմի հերթական հաղթանակը«Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»-ի ծննդատանը կյանքից հեռացած նորածինն ունեցել է անհամատեղելի կենսական տվյալներԶելենսկին նշել է այն պայմանը, որի դեպքում Ուկրաինան կհրաժարվի ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտիցՉհամարձակվե՛ք դիպչել Տիգրանաշենին. Հայաստանի հողերից մեկ միլիմետր չպետք է պակասի. Ավետիք ՉալաբյանԳյուղացուն հոգ տարեք, նա´ է երկիրը պահողը. Հրայր ԿամենդատյանԱկբա բանկը տեղաբաշխում է դրամային և դոլարային պարտատոմսերՖասթ Բանկի բիզնեսի վարկավորման նոր մոտեցումները․ Արտավազդ ԹառոյանՄի օր էլ Փաշինյանը Երևանի թաղամասերից մեկը չի համարի Հայաստան. Մարիաննա ՂահրամանյանՄիասին կարող ենք կառուցել զարգացող, բարեկարգ ու նոր հնարավորություններով լի Գավառ. ՀայաՔվե «Հայկական քվե» կուսակցության թիմը Գավառում շարունակում է առաջ ընթանալ
Քաղաքականություն

Աշխարհի կաբինետներից մեզ ասվողի մասին․ Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանը տելեգրամյան իր ալիքում գրում է․ 

Թրամփ-Զելենսկի հայտնի երկխոսությունը՝ «ով տակ մնաց, ով՝ վրա» այլ դիտանկյունից նայելիս, շատ ավելի կարևոր պատկեր է բացվում մեզ համար։

1. Զելենսկին ուզում է այն, ինչը հնարավոր չէ տալ։ Ամերիկա-ուկրաինական չհասկացվածության անկյունաքարը, թերևս միակ հարցը, Ուկրաինայի հետագա անվտանգության երաշխիքներն են։ Ուրիշ տարաձայնություն մեծ հաշվով չկա։ Բայց Զելենսկին ուզում է մի բան, որը բնության մեջ գոյություն չունի։ Ուկրաինայի անվտանգության երաշխիքը բազմաշերտ պրոցես է, որը ճիշտ կառավարելու դեպքում միայն օբյեկտիվորեն հնարավոր կլինի ունենալ անվտանգություն։ Բայց այն երբեք չի կարող տրվել որևէ խոստումով, որևէ թղթով։

2. Հայկական հանրային տիրույթում արձագանքն այս ամենին պարզունակ-էմոցիոնալ է, թե՝ առաջիկայում մի օր էլ Նիկոլին կգցեն նույն օրը։ Իրականում մեզ համար Թրամփ-Զելենսկի երկխոսությունն ունի շատ ավելի խորքային ու ցավոտ շերտեր.

a. Նիկոլը հակառուսականության պոզայի վրա և Արցախի կարգավիճակը իջեցնելու պայմանով՝ անվտանգության երաշխիքներ էր ուզում արևմուտքից։ Զելենսկու պես՝ ուզում էր մի բան, որը բնության մեջ գոյություն չուներ (նման հարցադրման, նման «ռասկլադի» պայմաններում)։ Հետևանքը տեսանք։ Հաջորդ փուլում, նույն համառ սխեմայով, նա Հայաստանի համար է անվտանգություն խնդրում մի տեղից, որը երբեք որևէ մեկին դա չի տվել՝ այն պարզ պատճառով, որ չի կարող տալ։

b. Աշխարհի կարևոր սենյակներում տարբեր տոնայնությամբ շատ կարևոր բաներ են ասվում։ Խնդիրը դա հասկանալն է։ Բիզնեսից եկած Թրամփը դա անում է գոռալով, սաստելով, խաղարկային տարրերով, «գործարք» բառը շեշտելով, տեսախցիկների առաջ, ասում է՝ «երկիրդ կորցնելու ես, համաձայնիր՝ պատերազմը դադարեցնենք։ Էս պահին սա կարող ենք անել։ Չհամաձայնես՝ շատ ավելի վատ է լինելու»։ Սովետական դպրոց ավարտած և հատուկ ծառայություններից եկած Պուտինը, Լավրովը և ռուսական վերնախավի մյուս կարևոր դեմքերը չեն գոռում, խոսում են «Դուք»-ով, ձայն չեն բարձրացնում։ Այդպես են նրանք սովորել-մեծացել, բայց ասում են նույն բանը։ Եվ Նիկոլին «Դուք»-ով, անուն-հայրանունով, հարգալից ասել են 2020-ի հոկտեմբերի սկզբներին՝ համաձայնի´ր դադարեցնել պատերազմը, հետո ասել են հոկտեմբերի 19-ին, բայց Հայաստանը ներկայացնողը դա չի լսել, կամ չի հասկացել, ու եղել է ողբերգություն։ Հետո նույն հարգալից տոնով ասել են՝ մի´ սրիր մեզ հետ հարաբերությունները, մենք գիտենք՝ դա որտեղից է գալիս, նրանք քեզ ոչ մի երաշխիք չեն կարող տալ, դու վտանգում ես քո երկիրը։ Մենք էլի´ չենք լսել, որովհետև իշխանությունը բաղկացած է մեկ հոգուց, իսկ հակաիշխանական ճամբարի 90տոկոսի համար ավելի կարևոր է Նիկոլի քաշը, հագուկապը, չալաղաջ կծելու սովորությունը։

c. Անձնական վերաբերմունք. Թրամփին հունից հանեց նաև այն փաստը, որ իր հետ ամերիկյան սակրալ միջավայրում, Օվալաձև կաբինետում, խոսում են այդպես։ Թրամփը տեսավ անհարգալից վերաբերմունք։ Դե հիմա հիշեք, թե ՔՊ-ական պատահականությունները և հասարակության մի զգալի մասը ինչպես էր հրճվում, երբ Երևանում Պուտինին չդիմավորեցին՝ ի՜նչ հրճվանք էր, թե «հալա´լ է մեր Նիկոլին», հիշեք, երբ Նիկոլը Լավրովին խորհուրդ էր տալիս սառը ջուր խմել և ընդունել հայկական հեղափոխության նոր իրողությունները։ Ռուսաստանը «խորհուրդը» լսեց, բայց ողբերգությունը ստացավ հայ ժողովուրդը։

Ո՞րն է հետևությունը

Գործարքների պատմական այս փուլում, մեր անունից հանդես է գալիս պատմական ամենավատ թեկնածուն։ Այս պարզ միտքը մեծ դժվարությամբ, մեծ կորուստների գնով, հիմա նոր միայն սկսում է հասնել մեր հասարակությանը։ Հիմա հակաիշխանական դաշտից պահանջվում է ձևավորել հասարակական զանգվածային պահանջ՝ ունենալ նոր սոլիդ իշխանություն։ Սրա համար նախ հենց հակաիշխանական դաշտից պետք է ակնկալել սոլիդ պահվածք։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խումբ