Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ի՞նչ է, ռուսնե՞րն են որոշելու` բազան հանել, թե ոչ, որ այդպես ես ասում. Հրայր Կամենդատյան ՀՀ-ում չինովնիկների գողությունները բարձրացել են միջազգային մակարդակի․ Արշակ Կարապետյան Դատական համակարգը լուծեք, պաշտոնյաներին կանչեք ու վերջացրեք այս ամենը․ Դավիթ Ղազինյան Աշակերտը դպրոցում չի ստանում բավարար կրթություն իրեն լիարժեք մարդ զգալու համար. Ցոլակ Ակոպյան Կան մարդիկ, ովքեր իրավունք չունեն այցելելու նահատակների շիրիմներին. Մենուա Սողոմոնյան Ռազմաբազան հանել, ԵԱՏՄ-ից դուրս գալ․ ո՞րն է Հայաստանի շահը. Էդմոն Մարուքյան Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան
Օդի ջերմաստիճանը կբարձրանա 6-8 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՍեպտեմբերի 10/11-ին լույս չի լինելու24 ժամ ջուր չի լինելուՓաշինյանն ու Մակրոնն ընդգծել են խաղաղության ամրապնդմանը միտված քայլերի իրականացման կարևորությունըՄեսսին ընդլայնում է բիզնես-կայսրությունը․ նա մեկ տարում երկրորդ ակումբն է գնում ԻսպանիայումՖիդանն իր ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է իրավիճակը տարածաշրջանումՏեսեք, թե ինչ է տեղի ունենում, երբ փաստերը չեն համապատասխանում քարոզչությանը. Ուժեղ ՀայաստանԵրևանում մթնոլորտային օդի որակը սեպտեմբերի 2-8-ըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները բացահայտել են ավազակության դեպքըՍահմանային անցակետում առևտրի համար տրվել է կոդ. Հայ-թուրքական սահմանի Ալիջան անցակետում շինաշխատանքները շարունակվում ենՎանաձոր, Այրում քաղաքներում, Արարատ բնակավայրում գազանջատումներ կլինենՀայաստանն ու Բելգիան քննարկում են ջրային ոլորտում համագործակցության նոր հնարավորություններըԱրթիկ-Ալագյազ ավտոճանապարհին ՌԴ պաշտպանության նախարարության «ԿամԱԶ»-ը բախվել է քարերինՀայաստանի ազգային գրադարանում բացվել է սահմանափակ կարողություններ ունեցողների համար ընթերցասրահՄիաժամանակ տուգանվել է վեց ռադիոընկերություն․ ՀՌՀՀՊեսկովը պատասխանել է Փաշինյանի՝ Մոսկվա այցի ժամկետների վերաբերյալ հարցինԲյուրեղավանի ջրում շեղումներ չեն հայտնաբերվել․ Ջրային կոմիտեի նախագահՄխիթարյանը կարող էր փրկել «Ինտերին»․ իտալական մամուլի անդրադարձըՀայաստանցի աշակերտները գրագիտության ցուցանիշներով վերջինն են տարածաշրջանումԹբիլիսյան խճուղում արծիվը խճճվել է բարդու ճյուղերի մեջ. փրկարարները դուրս են բերել թռչունին
Հասարակություն

Ռուբեն Վարդանյանի փաստաբանի հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանի ընտանիքի միջազգային խորհրդատու Ջարեդ Գենսերը գրառում է կատարել Х- ում ՝ նշել, որ  շնորհակալ է, որ ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ՀՀ ԱԳՆ-ն հանդես են եկել իր պաշտպանյալի՝ Ռուբեն Վարդանյանի, և Ադրբեջանում պահվող մյուս հայ քրիստոնյա քաղաքական բանտարկյալների և գերիների ազատության համար. «Սա շատ կարևոր էր։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարող է շատ ավելին անել՝ դա իրականացնելու համար։ Մենք աղոթում ենք և խնդրում նրա օգնությունն ու աջակցությունը»:

Նա նաև հրապարակմանը կցել է տեքստը:

«Չնայած Հայաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը, ի՞նչ կարող է անել Հայաստանը՝ հասնելու Ադրբեջանում պահվող հայ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակմանը:

Շատերը հարցնում են, թե ինչպես կարող է Հայաստանն օգնել Ադրբեջանում կալանավորված հայ քրիստոնյաների ազատ արձակմանը՝ հաշվի առնելով այն, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև չկան դիվանագիտական ​​հարաբերություններ: Իրականում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը կարող են շատ ավելին անել.

Հանրային հայտարարություններ և հանրային դիվանագիտություն․

Վարչապետ Փաշինյանը կարող է արտգործնախարարի և ԱԳՆ հայտարարությունների վրա հիմնվելով՝  հրապարակային հայտարարություն տարածել, որում կասվի, որ Ադրբեջանի կողմից քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակումը առաջնահերթ նշանակության  խնդիր է, որ նրանց կալանավորումը քաղաքական դրդապատճառներ ունի, և նրանք պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն։ Վարչապետը կարող է մամուլի ասուլիս հրավիրել՝ քննարկելու այս բոլոր հարցերը, խոշորագույն լրատվամիջոցներից մեկում հոդված հրապարակել, հանդես գալ բոլոր այն դեպքերում, երբ կարևոր զարգացումներ են լինում։

Աջակցություն ընտանիքներին․

 Ե՛վ վարչապետը, և՛ արտգործնախարարը կարող են հանդիպել քաղբանտարկյալների և գերիների ընտանիքների հետ՝ իրենց համերաշխությունը հայտնելու նրանց։ Նրանք կարող են նաև Կարմիր Խաչի միջազգային կոմիտեին և Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությանը (ԵԱՀԿ) խնդրել՝ դիտորդներ ուղարկել Ռուբեն Վարդանյանի և մյուսների դատավարություններին: Նրանք կարող են նաև խնդրել իրենց բոլոր դաշնակիցներին, որոնք Բաքվում դեսպանություններ ունեն, դիտորդներ ուղարկել դատավարությանը: Նրանք կարող էին նույնիսկ խնդրել Ադրբեջանին, չնայած դիվանագիտական ​​հարաբերությունների բացակայությանը, դատավարություններին Հայաստանի կառավարությունից դիտորդներ ուղարկել համար։

Փոխազդեցություն Ադրբեջանի հետ. 

Վարչապետ Փաշինյանը կարող էր Բաքու ուղարկել անձնական բանագնաց, որը կփորձի որպես մարդասիրական խողովակ  հանդես գալ՝ քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման շուրջ բանակցություններ վարելու համար։ Բացի այդ, նա կարող էր գործակցել համախոհ կառավարության, օրինակ՝ Շվեյցարիայի հետ՝ Հայաստանի շահերն Ադրբեջանում ներկայացնելու համար։ Դա կարող էր արվել Բաքվում այդ երկրի դեսպանատանը «Հայկական շահերի բաժին» ստեղծելու միջոցով: Եթե անգամ քաղբանտարկյալների և ռազմագերիների հարցը ներառված չլինի խաղաղության համաձայնագրի մեջ, ապա վարչապետը կարող է մասնավոր կերպով հասկացնել, որ նրանց ազատ արձակումը պետք է տեղի ունենա գործարքի ավարտից առաջ կամ ավարտին զուգահեռ:

Աջակցության խնդրանք՝ Միացյալ Նահանգներից, Ֆրանսիայից և Եվրոպական միությունից․

 Վարչապետ Փաշինյանը կարող է օգնություն խնդրել նախագահ Թրամփից և պետքարտուղար Ռուբիոյից, նախագահ Մակրոնից, ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասին՝ քաղբանտարկյալներին և ռազմագերիներին ազատ արձակելու հարցում։ 

Իրավական գործերի շարունակում և ընդլայնում․

 Կառավարությունը կարող է շարունակել Արդարադատության միջազգային դատարանում և Մարդու իրավունքների եվրոպական դատարանում իր դատական ​​գործերին հետամուտ լինելը: Այն կարող է նաև դիմել Միջազգային քրեական դատարանի դատախազին՝ նախնական քննություն սկսել Լեռնային Ղարաբաղի 120 հազար քրիստոնյա հայերի բռնի տեղահանման փաստով:

Համաշխարհային կրոնական համայնքի ներգրավում․ 

Կառավարությունը կարող է օգնության խնդրանքով դիմել՝ ներկայացնելով հայ քրիստոնյա համայնքի նկատմամբ բացահայտ հալածանքները՝ նախագահ Թրամփի գործողությունների կոչին համահունչ (http://bit.ly/3FdHYre), ինչպես Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով տեղահանված 120 հազար մարդու, այնպես էլ Բաքվում ներկայումս պահվող հայ քաղբանտարկյալների համար, որոնք այնտեղ են իրենց էթնիկ և կրոնական պատկանելության պատճառով:

Բազմակողմ  ներգրավվում․

-Վարչապետ Փաշինյանը կարող էր հատուկ բանագնաց նշանակել՝ ամբողջ աշխարհում հալածվող քրիստոնյաներին ազատ արձակելու նպատակով՝ շեշտը դնելով քաղբանտարկյալների և գերիների ազատ արձակման ուղղության վրա։ Նա կարող է միանալ աշխարհի 80 երկրներին և ստորագրել Կանադայի գլխավորած «Միջպետական հարաբերություններում կամայական կալանքի կիրառման դեմ» հռչակագիրը:

– Վարչապետ Փաշինյանը կարող է օգնություն խնդրել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշից և ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատար Ֆոլկեր Թյուրքից՝ բանտարկյալներին և գերիներին մարդասիրական նկատառումներով ազատ արձակելու համար։