Վճարեք պարտքը՝ այլապես ...ՀԱՊԿ-ը նախազգուշացնում է Երևանին
Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Եթե մինչև 2025 թվականի վերջ Հայաստանը չկարողանա վճարումներ կատարել ՀԱՊԿ-ի բյուջեին, անդամ երկրները կարող են դիտարկել տարբեր տարբերակներ, սակայն կազմակերպությունից հեռացնելը քիչ հավանական է։
Այս մասին ՌԻԱ Նովոստիին ասել է ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Ալեքսանդր Պանկինը։
Նրա խոսքով, 2026 թվականի հունվարին Երևանը երկու տարվա պարտք կունենա։
ՀԱՊԿ-ն աշխատանքային կապեր է պահպանում Երևանի հետ և կազմակերպության պարտավորությունները Հայաստանի նկատմամբ պահպանվում են։ Այս մասին էլ երեկ «Известия»-ին տված բացառիկ հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը։
«Մենք աշխատանքային կապեր ենք պահպանում Երեւանի հետ։ Ուզում եմ ևս մեկ անգամ շեշտել, որ Հայաստանի Հանրապետությունը մնում է դաշնակից, և կազմակերպության պարտավորությունները երկրի նկատմամբ պահպանվում են։
Ինչ վերաբերում է ՀԱՊԿ-ի հետ համագործակցությունը վերսկսելու պատրաստակամության ազդանշաններին, ապա հարաբերությունների ձևաչափը չի փոխվել և մնում է նույնը»,- ասել է նա։
Հիշեցնենք՝ Հայաստանը սառեցրել է մասնակցությունը ՀԱՊԿ-ին՝ 2024 թվականի փետրվարին:
Հետևեք մեզ՝ այստեղ




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան