Հայաստանում ԱՄՆ դեսպանը ճամպրուկային տրամադրությունների մեջ է
Միացյալ Նահանգներում տեղի ունեցող տեկտոնական փոփոխությունների, այդ թվում՝ նաև արտաքին քաղաքականության նոր դոկտրինի նախապատրաստման շրջանակում պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրահանգ է տվել ռևիզիայի ենթարկել բոլոր դեսպանների գործունեության էֆեկտիվությունը, պարզել, թե ինչո՞վ են զբաղվել։ Ստուգելու են հատկապես ֆինանսական խնդիրները, քանի որ USAID-ն այժմ փաստացի կազմալուծված է, իսկ նրա գործառույթները Պետքարտուղարությունն է իրականացնում։
Դեսպանների մեծ մասը նշանակված է եղել դեմոկրատական վարչակազմի կողմից, և, Հայաստանում, օրինակ, ԱՄՆ դեսպանատունն ուղղակիորեն աջակցություն է ցուցաբերել գործող իշխանություններին՝ շատ դեպքերում աչք փակելով որոշ գործընթացների վրա՝ իրականացնելով դեմոկրատական վարչախմբի արտաքին քաղաքականության հիմնական լիբերալ գլոբալիստական թեզերը։
Դա է պատճառը, որ նշանակումից հետո գերակտիվություն ցուցաբերող Քրիստինա Քվինը, կարծես, անհետացել է ռադարներից։ Նախքան Դոնալդ Թրամփի ընտրությունը՝ նա ակտիվ հանդիպումներ էր ունենում, միջամտում պետական կառավարման հարցերին, որոշ դեպքերում՝ ընդհուպ հրահանգներ տալիս Նիկոլ Փաշինյանին։ Դեսպանի պասիվացումը վկայում է, որ նա մազից է կախված, չի բացառվում՝ առաջիկայում հրաժեշտ տա պաշտոնին։ Փոխելու են նաև ՌԴ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին, ով մինչ Ռուսաստանում նշանակվելը դեսպանն էր Հայաստանում։
Գոհար Անթանյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան