ՔՊ-ում հրահանգել են չխառնվել ընդդիմության ներքին գզվռտոցներին
Հայաստանի երկրորդ և երրորդ նախագահների թիմերի միջև հակասությունները սառը պատերազմական վիճակից անցում են կատարում ավելի թեժ մարտերի։ Բանը հասել է այնտեղ, որ երկու նախագահների կողմնակիցներն իրար են մեղադրում Նիկոլ Փաշինյանին բերելու, 2018թ. «հեղափոխությանը» մասնակցելու մեջ, քննարկում, թե ում «պրոդուկտն» է Փաշինյանը։
«Պատերազմի» սկզբնական փուլում «Քաղաքացիական պայմանագիրը» բաց տեքստով չարախնդում էր, փորձում քաղաքական դիվիդենտներ շահել, բայց ՔՊ վերնախավում շատ արագ հասկացել են, որ այս գզվռտոցն իրենց շահերից չի բխում։ Կոմպրոմատների տարածումն ու ընդդիմադիրների իրար մեղադրելը կոտրում են շատ միֆեր, որոնք, հատկապես, վերաբերում են, այսպես կոչված, «ոչ բռնի, թավշյա հեղափոխությանը», դրան ժողովրդի մասնակցությանը, իշխանափոխությունը՝ ժողովրդավարության լոզունգներով լղոզելուն։
Տարիներ շարունակ փաշինյանական իշխանությունը պնդում էր, թե ժողովուրդն է իրեն բերել, ժողովուրդն էլ կարող է որոշել հեռացնել նրան իշխանությունից։ Իսկ տաքացած ընդդիմադիրներն իրար մեղադրելով ապացուցում են ՔՊ-ի այդ թեզի սնանկությունը։ Հասկանալով, որ ներընդդիմադիր պայքարը նաև քարոզչական իմաստով վնասում է իրենց ու իրենց ստեղծած միֆերին, Փաշինյանը պարզապես հրահանգել է կողմնակիցներին չխառնվել, թողնել, որ Սերժ Սարգսյանի ու Ռոբերտ Քոչարյանի կողմնակիցներն ուտեն իրար։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը փորձելու է ամրացնել հին միֆերը, համոզել, թե որևէ մեկի դրածոն չէ։
Անի Գևորգյան




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ԶՊՄԿ ՓԲԸ գլխավոր տնօրեն Ռոման Խուդոլին շնորհավորել է «Լիդիան Արմենիա» ընկերությանը արտադրության մեկն...
Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան