Անթույլատրելի է, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում, 12 տարի հետո պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է. Փաշինյան (տեսանյութ)
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության նիստում հայտարարեց, որ զարմանքով ու զայրույթով է արձանագրել, որ կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, բայց ի պատասխան ինչ եղավ հարցին՝ «նախաքննությունը շարունակվում է» կարճ տեղեկանքն են ստանում։
«Կներեք, սա անթույլատրելի է, որովհետև պետք է, ի վերջո, հանրությունը պատասխան ունենա»,- նշեց նա։
Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն ու ժողովուրդը Հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի ու էական ներդրում են իրականացրել, բայց օպերատիվ չեն։
«Ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի, անթույլատրելի է, որ կարող է դեպք լինել, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու քրեական գործի մասին հիշենք 5-ից 12 տարի հետո, պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է»,- ընդգծեց նա։
Վարչապետի խոսքով, նման իրավիճակ է նաև Քննչական կոմիտեում։
«Կան մեղավորներ, թող համապատասխան ընթացակարգ ապահովվի։ Մենք այն կանխավարկածով չենք, որ գործը գնաց դատարան, պետք է անպայման մեղադրական դատավճռով պսակվի, բայց եթե մեկ-երկու-երեք-չորս ու դա կապվում է նույն քննիչի, նույն դատախազի հետ, պետք է լույս վառվի, որ ինչ-որ բան այնպես չէ»,- ասաց Փաշինյանը։
Ըստ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգում, հատկապես Հակակոռուպցիոն կոմիտեում, շատ կարևոր աշխատանք կա անելու։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է