Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն այցելել էր Գյումրիում գործող տրիկոտաժի արտադրամաս
«Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդ, Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանն այցելել էր Գյումրիում գործող տրիկոտաժի արտադրամաս։
Դիմելով կոլեկտիվին, Մարտուն Գրիգորյանը կոչ արեց ճիշտ գնահատել իրավիճակը, քանի որ «Մեր քաղաքը» դաշինքի առաջնորդի համոզմամբ` Գյումրու քաղաքապետի ընտրությունները բացի պարզապես քաղաքապետի ընտրություն լինելուց, շատ մեծ նշանակություն ու ազդեցություն են ունենալու պետության ապագայի վրա, քանի որ այն այսօր մշուշոտ է։
Քաղաքապետ ընտրվելու դեպքում Մարտուն Գրիգորյանը խոստացավ խրախուսել ու արտոնություններ տալ բոլոր այն գործարարներին, որոնք Գյումրում ներդրումներ են անում ու աշխատատեղեր ստեղծում, որպեսզի նրանք կարողանան բարձրացնել աշխատավարձերը։
Հանդիպման վերջում Գյումրու քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը հանդիպման մասնակիցներին շնորհակալություն հայտնեց նման ջերմ ընդունելության համար։




















Երիտասարդները՝ հանքարդյունաբերության իրական խնդիրների լուծման ճանապարհին․ ԶՊՄԿ-ն՝ CaseKey 2026-ում
«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նոյեմբերի 15-17-ը մասնակցում է Մոսկվայում անցկացվող «Հանուն ազգե...
Վարդան Ջհանյանը՝ հանքարդյունաբերության ոլորտի զարգացման և նոր միասնական ստանդարտների ներդրման մասին
Հարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 17/18-ին
Բաքուն ՉԻ՛ ԿԱՐՈՂ Հայաստանի Հանրապետությանը պարտադրել ներքին օրակարգ. Մարիաննա Ղահրամանյան
Արևմուտքը կընդունի՞ արդյոք ՆԱՏՕ-ի՝ մինչև ընդլայնումն ունեցած տեղակայմանը վերադառնալու պահանջները՝ դե...
Ցույց տվեք Ադրբեջանի որևէ օրենք, որը վերաբերում է Ղարաբաղին. Արշակ Կարապետյան
Քաղաքական հետապնդումների նպատակը հասարակությանը վախի մթնոլորտում պահելն է՝ Ալիևի պարտադրած Սահմանադր...
Իբր հեգնում էր. հիմա իրագործում է. Դավիթ Սարգսյան
Երևանը մերժում է «Ալիևյան Սահմանադրությունը». Հայաստանի Սահմանադրության ճակատագիրը որոշելու են հայեր...