ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է խոստացել տեղեկատվության համար, որը կհանգեցնի «Հեզբոլլահ»-ի ֆինանսական մեխանիզմների խախտմանը
ԱՄՆ-ն մինչև 10 միլիոն դոլար պարգև է սահմանել տեղեկատվության համար, որը կհանգեցնի լիբանանյան «Հեզբոլլահ» շարժման ֆինանսական մեխանիզմների խախտմանը, հայտնում է Al Arabiya-ն՝ վկայակոչելով Պետքարտուղարության խոսնակ Թամմի Բրյուսին:
«ԱՄՆ-ը հանձնառու է աջակցել Լիբանանին՝ բացահայտելով և խափանելով «Հեզբոլլահ»-ի ահաբեկչական գործունեության և տարածաշրջանում Իրանի ապակայունացնող ազդեցության ֆինանսավորման սխեմաները: «Հեզբոլլահ»-ին չի կարելի թույլ տալ գերության մեջ պահել Լիբանանը», - ասել է Պ Բրյուսը:
Բացի այդ, ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել 5 անհատի և 3 ընկերության նկատմամբ, որոնք աջակցում են «Հեզբոլլահ»-ի ֆինանսական թիմին: Խոսնակի պնդմամբ՝ այս խումբը վերահսկում է «առևտրային նախագծերը և նավթի մաքսանենգության ցանցերը, որոնք եկամուտ են բերում «Հեզբոլլահ»-ին»:
Ըստ Բրյուսի՝ պատժամիջոցներն ուղղված են նաև «Հեզբոլլահ»-ի հայտնի պաշտոնյաների ընտանիքի անդամներին և մտերիմներին:
«Միացյալ Նահանգները կշարունակի օգտագործել իր տրամադրության տակ եղած գործիքներն այնքան ժամանակ, քանի դեռ այս ահաբեկչական խմբավորումը սպառնում է լիբանանցիներին», - ասել է նա:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է