Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ո՞վ է 44-օրյա պատերազմի մեղավորը. Մենք չե´նք պարտվել մարտի դաշտում․ Արշակ Կարապետյան 30–40% ընտրող չի գտնում իր ընտրությունը․ մենք կփոխենք այդ վիճակը. Էդմոն Մարուքյան Ավստրիայում Յուրի Սաքունցը նվաճել է WBO Եվրոպայի չեմպիոնական գոտին Իշխանությունը փորձում է քաղաքական պայքարը փոխարինել շինծու «կաշառքի գործերով» ու վախի մթնոլորտով. Մարիաննա Ղահրամանյան Գիտնականները մշակում են արևային էներգիայի լազերային փոխանցման հեղափոխական նախագիծ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Հյուսիս- Հարավի ճանապարհի պերճանքն ու թշվառությունը՝ 18 տարի. Ռուզաննա Ստեփանյան Ինչքան էլ մեր մրցակիցը բացասական առումով հանճարեղ է, մեծանալու է հակազդեցությունը. Ասլանյան Սամվել Կարապետյանի տեղը Կառավարական թիվ 1 հասցեն է, ոչ թե դատարանը, նա է խաղաղություն բերելու Եկեղեցու շուրջ նոր ճնշումների վտանգը․ ի՞նչ է սպասվում ընտրություններից հետո Ով էր Փաշինյանին գրկախառնված կինը Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»
ՌԴ ԶՈւ գլխավոր շտաբի պետը հայտնել է ԼԺՀ-ի ամբողջական ազատագրման մասինՇնորհավորում եմ մեր հաղթանակած մարզիկներին և նրանց մարզիչներին և սրտատրոփ սպասում մեր մյուս մարզիկների մրցելույթներին ու նոր հաղթանակներին․ Գագիկ ԾառուկյանԻրանի դեմ գործողության ընթացքում ԱՄՆ-ի վիրավոր զինծառայողների թիվը հասել է 415-ի15.000.000$ է Սամվել Կարապետյանը փոխանցել հայ ուսանողներին կրթաթոշակների համար. Նարեկ Կարապետյան«Հըզբոլլահ»-ի առաջնորդը գլխով կվճարի իր գործողությունների համար․ Իսրայելի ՊՆՆիկոլ Փաշինյանը մի ժամանակ աստվածաբան էր, հետո՝ երաժիշտ, հիմա էլ կարծես ֆինանսական վերլուծաբան է դարձել. Նարեկ ԿարապետյանԻրանում պատերազմը հզորացնում է Ռուսաստանին. Զելենսկի«Բոլորին դեմ եմ»-ը ներկայացրել է նախընտրական ցուցակի առաջին 10-յակըՀայտնի արգելքի պատճառով Սամվել Կարապետյանի հետ չէի հանդիպել շուրջ 10 ամիս․ Գոհար ՂումաշյանՌոբերտ Ամստերդամը Ռուբեն Վարդանյանին աջակցող գրառում է արել«Բագրատաշեն» սահմանային անցակետում անցկացվել է ցուցադրական հատուկ տակտիկական ուսումնավարժանքՄենք քաղաքական որևէ ժառանգության համար պատասխանատվություն չենք կրում, ընդամենը 8 ամիս ենք քաղաքականության մեջ․ ԿարապետյանԿայացավ «Հայոց ցեղասպանություն և փոփոխվող տարածաշրջան» խորագրով «Առաջարկ Հայաստանին» նախաձեռնող խմբի կազմակերպած խորհրդաժողովըՀայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումը չափազանց կարևոր է ԵՄ-ի համար․ ԿալլասՅունիբանկը թողարկել է 5.6% եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր500 դրամ արժեքով մետաղադրամները շարունակում են մնալ շրջանառության մեջ. ԿԲԿայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարըԿոնվերս Բանկը նվազեցրել է Converse SME վարկատեսակի տոկոսադրույքըՊատրաստվել ենք նոր խաղաքարտեր բացահայտել մարտադաշտում․ Իրանի խորհրդարանի նախագահՍամվել Կարապետյանի անունը ցուցակում չէր կարող լինել, քանի որ այս պահին արգելք կա. Գոհար Մելոյան
Քաղաքականություն

Տնտեսական անկումից մինչև սոցիալական դժգոհություն. ո՞ւր է նայում կառավարությունը, պե՞տք է արդյոք Հայաստանին այս իշխանությունը

168.am-ը գրում է․ 

Հայաստանի տնտեսության իրավիճակն ակնհայտորեն մտահոգիչ է։ Սա ոչ միայն արտաքին գործոնների ազդեցության թուլացման, այլև կառավարության անարդյունավետ տնտեսական քաղաքականության հետևանքն է։

Տնտեսական ակտիվությունը Հայաստանում գնալով նվազում է։ 2025-ի փետրվարին (պաշտոնապես հրապարակված ամենավերջինը փետրվարի տվյալներն են) տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) կազմել է ընդամենը 1.5%, այն դեպքում, երբ անցյալ տարվա փետրվարին, օրինակ, այն 17.2% էր։ 2025թ. հունվար-փետրվար ամիսների կուտակային ՏԱՑ-ը (4.1%) 3.5 անգամ ցածր է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից։ Արդյո՞ք այս ցուցանիշները բավարար ազդակ են կառավարությանը՝ գիտակցելու համար, որ իրավիճակը պահանջում է հիմնարար մոտեցումների վերանայում:

Արդյունաբերության ոլորտի անկումն արդեն սպառնում է դառնալ համակարգային։ Եթե 2024թ. նույն ժամանակահատվածում արդյունաբերության աճն ապահովվել էր ոսկու վերաարտահանման գործընթացի միջոցով, ապա 2025-ին այդ արտածին գործոնի չեզոքացումը տնտեսության մեջ խոր անդունդ է ստեղծել: Ռուսաստանից ոսկյա զարդերը ներմուծվում էին Հայաստան, այնուհետև դրանց մի մասը՝ որպես կիսաֆաբրիկատ, որոշակի վերամշակում անցնելուց հետո, որպես հայաստանյան արտադրանք՝ արտահանվում էին արտերկիր (հիմնականում՝ ԱՄԷ և Հոնկոնգ)։

Վերջին շրջանում այս արտածին գործոնի ազդեցությունը գրեթե ամբողջությամբ չեզոքացել է։ Այն, ինչ կարելի էր կանխատեսել, ինչի մասին բազմիցս բարձրաձայնել էին ոլորտի փորձագետները և ինչին կարող էր կառավարությունը պատրաստվել, անտեսվեց, ու արդյունքը դարձավ ոլորտի 26.6% անկման պատճառ (փետրվարի տվյալներով): Հունվարին ևս անկում էր արձանագրվել, սակայն փետրվարին անկումը շեշտակիորեն խորացել է՝ ավելի քան 2.5 անգամ։ Էլ չասած, որ անցյալ տարվա փետրվարին արդյունաբերության ոլորտում արձանագրվել էր վիթխարի՝ 37.3% աճ։
Փոխարենը՝ կառավարությունը շարունակում է բացառապես կարճաժամկետ քայլեր ձեռնարկել՝ առանց երկարաժամկետ զարգացման ռազմավարության: Հանքարդյունաբերության նվազումը՝ 19.2%-ով, ևս վկայում է ոլորտի անկառավարելի վիճակի մասին: Այսինքն՝ անկման պատճառը միայն հիմնական մետաղների արտադրության կրճատման հետևանք չէ։ Այդ ընթացքում առևտրի ոլորտում, որը կարող էր որոշակի կայունություն բերել տնտեսությանը, նույնպես աճի տեմպի կտրուկ դանդաղում է նկատվում. 2025-ի փետրվարին այն կազմել է ընդամենը 6.0%, մինչդեռ անցյալ տարվա փետրվարին այն 28.3% էր: Եթե տնտեսության լոկոմոտիվների գլխավոր շարժիչները չեն գործում, ինչի՞ վրա է հիմնված կառավարության ռազմավարությունը:

Արտահանման 60% և ներմուծման 46% անկումը վկայում են արտաքին տնտեսական հարաբերությունների և դիվանագիտական ձախողումների մասին: Այստեղ կարևոր է նշել, որ կառավարությունը չի ձեռնարկել գործողություններ, որոնք կարող էին մեղմել այս վիճակը՝ ներգրավելով միջազգային տնտեսական համագործակցության նոր հնարավորություններ:

Տնտեսական ակտիվության՝ տարվա առաջին ամիսների կտրվածքով արձանագրված զգալի նվազումը նաև վտանգավոր է նրանով, որ տնտեսական աճը, տարվա կտրվածքով, կարող է բյուջեով ամրագրված տեմպից զգալիորեն ավելի ցածր լինել: Բացի այդ, չափազանց մտահոգիչ է 2025թ. առաջին եռամսյակում բյուջեի հարկային եկամուտների հավաքագրման դինամիկան. նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ փետրվար ամսվա հավաքագրումների աճի տեմպը գրեթե եռակի զիջում է հունվար ամսվա ցուցանիշին, իսկ արդեն մարտին նախորդ տարվա ցուցանիշի համեմատ նույնիսկ անկում է արձանագրվել։ Արդյունքում՝ մեծ է հավանականությունը, որ 2025թ. բյուջեի սցենարը չի իրականանա։

Զուգահեռաբար՝ գների և վարկային պարտավորությունների ծավալի աճը ծանր հարված են հասցնում Հայաստանի շարքային քաղաքացիներին: Մարտին գնաճը կազմել է 3.3% (ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից գնաճի վերաբերյալ պաշտոնապես հրապարակված ամենավերջին տվյալները վերաբերում են մարտ ամսվան), մինչդեռ նախորդ տարվա մարտին արձանագրվել էր 1.2% գնանկում։

Ընդ որում, սննդամթերքի գների աճն ավելի բարձր է՝ 5.4%։ Ավելին, որոշ պարենային ապրանքախմբերի գծով գների երկնիշ աճ է արձանագրվել. այսպես՝ «յուղեր և ճարպեր» ապրանքախմբի (այս խմբում են ներառված կարագը և բուսական յուղը) գներն աճել են միջին հաշվով 12.5%-ով, մրգերինը՝ 11.3%-ով, բանջարեղենինը՝ 21%-ով, ձկնեղենինը՝ 19.7%-ով, «սուրճ, թեյ և կակաո» ապրանքախմբինը՝ 16.1%-ով։ Զգալիորեն բարձրացել են նաև որոշ ծառայությունների սակագները։ Մասնավորապես, Երևան քաղաքում հասարակական տրանսպորտի ուղեվարձերի կտրուկ բարձրացումն էապես նպաստել է տրանսպորտի ծառայությունների սակագնի աճին։ Սպառողական վարկերի 29.2% աճն էլ այս ֆոնին ուղղակիորեն վկայում է, որ մարդիկ ստիպված են ավելի շատ պարտքեր վերցնել՝ իրենց ամենօրյա կարիքները բավարարելու համար: Ի դեպ, միջին ամսական անվանական աշխատավարձը փետրվարին նախորդ տարվա փետրվարի համեմատ աճել է ընդամենը 4.2%-ով:

Հատկանշական է, որ սպառողական վարկերի ծավալը բավական «տպավորիչ» է նույնիսկ հանրապետության բոլոր վարձու աշխատողների (ներառյալ՝ վարկառու չհանդիսացող) ստացած աշխատավարձերի ընդհանուր մեծության հետ համեմատության պարագայում. Այսպես` 2025 թվականի փետրվարին սպառողական վարկերի ծավալը կազմել է 2024-ի (ողջ տարվա) ընթացքում բոլոր վարձու աշխատողների աշխատավարձերի ընդհանուր մեծության 56%-ը (նախքան հարկումը միջին ամսական անվանական աշխատավարձի և վարձու աշխատողների միջին թվաքանակի հաշվարկով)։ Այս փաստը վկայում է ձևավորված խիստ անհավասարակշռված իրավիճակի մասին, ինչը նույնպես կառավարության կողմից ոչ բավարար վերահսկողության և թիրախային քաղաքականության բացակայության հետևանք է:

Տնտեսական ակտիվության նվազումը, արդյունաբերության անկումը և արտաքին առևտրաշրջանառության կտրուկ դանդաղումը վկայում են, որ Հայաստանի տնտեսությունը գնալով դուրս է գալիս արտածին գործոններով պայմանավորված աճի փուլից և բախվում կառուցվածքային ու կառավարման իրական խնդիրների։ Կառավարությունը, որն անընդհատ խոստանում է բարեփոխումներ, մինչ այժմ ոչ միայն չի կարողացել արձագանքել առկա մարտահրավերներին, այլև իր գործողություններով և շատ դեպքերում՝ դրանց բացակայությամբ խորացրել է ճգնաժամային իրավիճակը:

Եթե գործող իշխանությունը շարունակի առաջնորդվել կարճաժամկետ շահերով՝ «անցքեր փակելու» մարտավարությամբ ու առանց երկարաժամկետ ռազմավարության, ապա ոչ միայն տնտեսական աճը, այլև պետության սոցիալական կայունությունը կարող է լրջագույն հարվածի տակ հայտնվել: Արդեն 7 տարի է, ինչ Փաշինյանն ու իր կառավարությունը փորձում են բոլորին մեղավոր կարգել իրենց իսկ ձախողումների մեջ, մինչդեռ պատասխանատվությունը միայն կառավարությանն է ու անձամբ Նիկոլ Փաշինյանինը։

Սա արդեն ոչ միայն տնտեսագիտական, այլև հասունացող լուրջ սոցիալական խնդիր է։ Երկրի տնտեսական անկայունության հիմնական ծանրությունն իրենց վրա զգում են շարքային քաղաքացիները, որոնց եկամուտները չեն ավելանում, բայց թանկանում են ապրանքները, և մեծանում է վարկային բեռը։ Ժողովրդի համբերությունը սպառվում է, ինչն արդեն իսկ առանձին դրվագներով դրսևորվում է հանրային դժգոհությունների, բողոքի ալիքի տեսքով։

Այս պարագայում հարց է առաջանում՝ արդյո՞ք այս կառավարությունն ընդհանրապես ի վիճակի է լուծել երկրի առաջ ծառացած հիմնախնդիրները, թե՞ ոչ։ Պե՞տք է արդյոք Հայաստանին այս իշխանությունը։