Նման մարդիկ հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ. Պուտինը՝ Մասկի մասին
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը կարծում է, որ ամերիկացի ձեռներեց, SpaceX, Tesla ընկերության ղեկավար Իլոն Մասկի պես մարդիկ հաճախ չեն հանդիպում մարդկային պոպուլյացիայի մեջ: Նա այս մասին ասել է Բաումանի անվան Մոսկվայի պետական տեխնիկական համալսարանի ուսանողների հետ հանդիպմանը, գրում է russian.rt.com-ը:
«Գիտեք, կա մի մարդ, նա ապրում է Միացյալ Նահանգներում՝ Մասկը, որը տարված է Մարսով։ Նման մարդիկ՝ լիցքավորված որոշակի գաղափարով, հազվադեպ են պատահում մարդկային պոպուլյացիայի մեջ», - ընդգծել է նա։
Պուտինը հավելել է, որ Մարս թռչելու գաղափարը ժամանակի ընթացքում ավելի ու ավելի շատ կողմնակիցներ կգրավի, այդ թվում՝ Ռուսաստանում։
Նշենք, որ Մասկը նպատակադրված է առաջին թռիչքը կազմակերպել դեպի Կարմիր մոլորակ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է