Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան
Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ ԶաքարյանՕգոստոսի 20/21-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱյս նախագիծն իմաստ չունի. աշխարհաքաղաքականության փորձագետը՝ TRIPP-ի մասինՑԱՀԱԼ-ը հայտարարել է «ՀԱՄԱՍ»-ի մի քանի հրամանատարի ոչնչացման մասինՀայ մարմնամարզիկները առաջատար են Եվրոպայի առաջնության որակավորման փուլումԵվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվի
Տեսանյութեր

Արցախը բռնազավթվեց, ազգի շահը վեր դասեք անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից․ Վեհափառի քարոզը

Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի հայրապետական պատգամը Սուրբ Հարության պատարագի ժամանակ․

Հանուն հոր և որդու, և Սուրբ Հոգու, ամեն։

«Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է Հարությունը Քրիոստոսի։

Սիրելի բարեպաշտ ժողովուրդ ի հայրենիս և ի սփյուռս,

Քրիստոսի Սուրբ Հարության ցնծագին ավետիսով և աստվածային շնորհների հայցով բերում ենք ամենքիդ Հայրապետական Մեր սերը, օրհնությունն ու բարեմաղթանքները։

Փրկչի Սուրբ Հարության տոնը հռչակումն է մահվան հանդեպ կյանքի հաղթանակի. hաղթանակ, որի համար Աստվածորդին Իր անձը զոհաբերեց, հաղթանակ, որը հաստատվեց որպես մարդկության հանդեպ աստվածային սիրո լուսաշող վկայություն։ Մեր Տերը հալածվեց, չարչարանքների ենթարկվեց, խաչվեց և մահը ճաշակեց։ Աստվածորդու անձնազոհության վշտագին իրողության հանդիման, ինչպես վկայում են ավետարանիչները, Տիրոջ աշակերտներին ու հետևորդներին համակեցին վհատությունն ու հուսահատությունը։

Մահվան թվացյալ հաղթության տագնապի մեջ, սակայն, մշտավառ հույս, զորություն ու ոգեշնչում դարձավ Քրիստոսի թափուր գերեզմանից հնչած Սուրբ Հարության հրեշտակաձայն ավետիսը. «Չէ աստ, այլ յարեաւ» (Ղուկ. 24.6)։ Այս ցնծալի ավետիսը, արդարև, հաղթերգն է Քրիստոսի փրկչական առաքելության։

Մեր Տերը՝ Հիսուս Քրիստոս, Իր հրաշափառ Հարությամբ կյանքն ազատագրեց մահվան շղթաներից, փրկության լույսը ծագեցրեց աշխարհում և Իրեն հավատացողներին ժառանգորդ դարձրեց հավիտենական կյանքի և երկնքի արքայության՝ ըստ Իր կենարար խոստման. «Ով հավատում է Ինձ, թեպետ և մեռնի, կապրի» (Հովհ. 11.25)։ Տիրոջ փրկչական առաքելությունը եղավ չարի դեմ Բարու, խավարի դեմ Լույսի, մահվան դեմ Կյանքի պայքար, որ պսակվեց Հարության փառապանծ հաղթանակով։ «Ո՞ւր է մա՛հ, քո հաղթանակը, ո՞ւր է գերեզմա՛ն, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15.55),- քաջալերված բարձրաձայնում է առաքյալը։ Աստվածորդու Հարությամբ աշխարհի առջև բացվում է հավիտենության և փրկության ճանապարհը, և երկրավոր իրականությունը սահմանավորից ընդարձակվում է դեպի անսահմանը, դեպի երկնայինը։

Սիրելի բարեպաշտ հավատավոր զավակներ, Քրիստոսի Սուրբ Հարությամբ, հիրավի, վերափոխվում է մարդկության պատմությունը, բացահայտվում է կյանքի իմաստը։ Հարության շնորհը փրկություն է պարգևում բարի, արդար և հավատավոր կյանքի համար, Տիրոջ հետևորդներին արժանացնում աստվածային առատ օրհնությունների ու բարիքների, ուրախակից դարձնում երկնայիններին և մասնակից՝ հավերժական երանության անանց բերկրանքին։ Տիրոջ փրկարար կամքին հակառակ, չար ու մեղսալի ընթացքը, սակայն, դատապարտություն է և հավիտենական պատիժ՝ անվերջանալի տանջանքների մեջ։

Այսօր, ցավոք, ականատես ենք կործանարար դրսևորումների աշխարհի տարբեր կողմերում, որտեղ մոլեգնում են անարդարություններ, ատելություն ու թշնամանք։ Պատերազմն ու ավերածությունները, մահն ու սովը ահասարսուռ արհավիրքներ են սփռում, խեղում մարդկային կյանքեր, թշվառության մատնում բազմահազար ընտանիքների։ Քաղաքական, տնտեսական ու ռազմական հակամարտությունների հորձանուտում ոտնահարվում են ազգերի ու պետությունների իրավունքներ, անտեսվում խղճի և բարոյականության արժեքներ, ավերվում հոգևոր-մշակութային համամարդկային ժառանգություն։ Այս փոթորկահույզ իրավիճակներում տառապող մարդկությունը տենչում է խաղաղություն, փափագում աղետների ու բռնությունների ավարտ, համերաշխություն ու երջանկություն։

Աշխարհաքաղաքական ներկա տագնապալի զարգացումների պայմաններում ազգային ու հայրենական մեր կյանքը ևս գտնվում է լրջագույն հիմնախնդիրների առջև։ Անվտանգային մարտահրավերների հետևանքով ստեղծված բարդ կացությունը առավել ծանրանում է ներքին պառակտումներով ու ճգնաժամային նոր իրավիճակներով։ Մտահոգիչ են նաև մեր իրականության մեջ չդադարող մերժելի գործողություններն ու արշավները՝ ընդդեմ ազգային և քրիստոնեական մեր ինքնության ու անցյալի։ Հավաքական մեր հիշողության մեջ որպես բաց վերք է շարունակում մնալ քսաներորդ դարասկզբին՝ 110 տարի առաջ, Օսմանյան կայսրությունում իրագործված Հայոց Ցեղասպանությունը, որի չփարատվող ցավը խորանում է այդ սոսկալի ոճրագործությունը կասկածի տակ դնելու կամ ժխտելու դատապարտելի փորձերով և աշխարհում տեղ գտնող նոր ցեղասպան գործողություններով։ Ոճրագործ այդ դրսևորումներից էր վերջերս մեր ժողովրդի նկատմամբ իրականացված եղեռնագործությունը՝ Արցախի բռնազավթումը և արցախահայության բռնի տեղահանությունը հայրենի հողից։

Մենք, սիրելի ժողովուրդ հայոց, Տիրոջ Հարության շնորհի ժառանգորդներն ենք և այդ անխախտ հավատով ի զորու ենք մեր տառապանքներն ու կորուստները վերափոխելու ազգային վերածննդի՝ հավատարիմ մնալով տերունավանդ պատգամներին, անսակարկ սեր ու նվիրում դրսևորելով մեր ժողովրդի ու հայրենիքի հանդեպ։ Հայրապետական Մեր հորդորն է՝ ազգի շահը վեր դասել անձնական ու խմբային նկրտումներից, պարտադրվող հայրենավնաս քայլերից։ Մերժենք մեր կյանքից կեղծիքն ու սուտը, իսպառ հեռու վանենք ազգակործան բարքերն ու արարքները, մեր անցյալը, պատմական հիշողությունները նսեմացնող ու արժեզրկող, մեր ապագան վտանգող խոսքերն ու գործերը։ Համախմբվենք մեր հավատքի, ինքնության, արժեքների, պատմության, մեր պետության և ապագայի համընդհանուր տեսլականի, այն ամենի շուրջ, ինչը նվիրական է, ինչը միավորում է մեզ ամենքիս որպես ազգ ի Հայաստան և ի սփյուռս։ Միաբանությունն է մեր ազգի հզորացման և արժանապատիվ կյանքի վերականգնման ամուր և հուսալի հիմքը։ Արդ, լինենք միաբան ու միասնական՝ համախոհությամբ և մեր ողջ ներուժի գործադրումով դիմագրավելու մեզ պատուհասած փորձությունները։ Ողբերգություններն ու դժվարությունները կդադարեն, եթե ապրենք հավիտենական կյանքի համար, ամենուր Փրկչի օրինակով խավարի մեջ լինենք լույսի ջահակիրներ, լինենք մարտիկներ ընդդեմ անարդարության ու չարիքի։ Մեր ազգի ու հայրենիքի վերհառնումը նաև իրական դարձնենք նոր զավակների ծնունդով և մատաղ սերնդի արժանավոր կրթությամբ ու դաստիարակությամբ՝ ապահովելով հայության հարատև ընթացքը դեպի գալիքի հուսառատ հորիզոններ։ Մեր ժողովուրդը, որ Փրկչին ապավինած ավերներ ու նախճիրներ է հաղթահարել, չի կարող այսօր հանձնվել ու տրվել մահին, այլ պիտի լինի կրողը հարության հույսի ու շնորհի՝ աննկուն ոգով և անխախտ հավատով միշտ ազդարարելով. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։

Քրիստոսի Հարության կենսապարգև այս ավետիսով Մեր ողջույնն ենք բերում մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանին, քույր Եկեղեցիների Պետերին՝ մաղթելով գահակալության արդյունավոր, արևշատ տարիներ։ Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք հղում նաև մեր Սուրբ Եկեղեցու ողջ հոգևոր դասին և համայն հավատավոր Մեր ժողովրդին։ Տիրոջ սերը, օգնականությունն ու ողորմությունը թող պահապան լինեն ազգիս ու հայրենյաց:

Սուրբ Հարության այս լուսաշող առավոտ, սիրելի բարեպաշտ ժողովուրդ, աղոթենք միասին առ Հարուցյալ Քրիստոս՝ աշխարհի, մեր ժողովրդի և հայրենիքի խաղաղության, ապահովության ու անվտանգության համար։ Մեր հայցն է, որ Հարության կենսանորոգ շնորհները վերափոխեն մարդկության կյանքը բարությամբ, արդարությամբ ու համերաշխությամբ։ Թող աստվածային երկնառաք պարգևներով գոտեպնդվի մեր ազգը, հաղթահարի առկա բոլոր նեղություններն ու դժվարությունները և կերտի նորանոր նշանակալի ձեռքբերումներ՝ ի զորացում և ի փառս մեր հայրենիքի և ի հավետ պայծառություն համայն հայության այսօր և միշտ և հավիտյանս. ամեն։

Քրիստոս հարություն առավ մեռելներից, օրհնյալ է Հարությունը Քրիոստոսի։